Jump to ratings and reviews
Rate this book

Մատյան Ողբերգության

Rate this book
Being a masterpiece of Medieval Christian writing, this book, also known as The Book of Lamentations, has largely been unknown to the Christian world because it is written in Old Armenian which is presently familiar only to a restricted number of scholars. Consisting of eleven thousand poetic lines arranged in 95 chapters, the book is an appeal to God by a mortal asking for forgiveness for his sins. St. Grigor Narekatsi thus assumes upon himself all the sins committed by mankind. There is hardly another text enumerating the human sins in more detail. Throughout the centuries, this book has been revered as sanctity.

644 pages, Hardcover

First published January 1, 1002

13 people are currently reading
263 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
44 (70%)
4 stars
8 (12%)
3 stars
5 (8%)
2 stars
4 (6%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 8 of 8 reviews
Profile Image for Davit Barseghyan.
57 reviews20 followers
October 11, 2020
Այս դժվար օրերին, երբ խաթարվել է ամենաբարերար պարգևը՝ խաղաղությունը, և հայ ազգը կենաց ու մահու կռիվ է տալիս, կարևոր է հիշել ու փաստել, որ Նարեկացու «Մատեան ողբերգությունը» ամեն հայի համար մի յուրահատուկ աղոթագիրք է, և խաղաղության վերականգնման գործում հույսներս պետք է դնենք միմիայն առ Աստված։

description

Գիրքը մակդիրների, պատկերավորման միջոցների, գովաբանությունների անհատակ հանք է՝ լցված խոնարհությամբ ու իմաստությամբ։ Նարեկացին մեծ հոգևորական է, քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա, ով գրել ու ստեղծագործել է անկեղծ, Ի խորոց սրտի և հոգևոր ճգնության մեջ՝ աղերսելով Բարձրյալից համամարդկային մեղքերի թողություն ու փրկություն։ Ես զարմանում եմ Նարեկացու նման սուրբ մարդուն ինչպես են 10-րդ դարում որոշ բարձրաստիճան հոգևորականներ մեղադրել նրան և անգամ հոգևոր դատարան կանչել։ Նարեկը տիեզերական արժեք է և հայ հոգևոր գրականության գոհարը:

{For English readers}

The book is a bottomless mine of epithets, visualizations, and praises, filled with humility and wisdom. Narekatsi is a great priest, Christian theologian, mystic poet, musician, and philosopher who wrote and worked sincerely, from the depths of his heart and spiritual turmoil, pleading for absolution and salvation of universal sins from the God.

The work has been described as a monologue, a personal lyric and confessional poem, mystical and meditative. It is composed of 95 chapters and over 10,000 lines. Almost all chapters (except two) are titled "Words unto God from the Depths of My Heart". The chapters, which are prayers or elegies, vary in length, but all address God. The central theme is the metaphysical and existential conflict between Narekatsi's desire to be perfect, as taught by Jesus, and his own realization that it is impossible and between the divine grace and his own sense of one's own unworthiness to receive that grace. However, the love and mercy of the all-embracing, all-forgiving, and amazing grace of God compensate the unworthiness of man.
The book is considered a masterpiece of Christian spiritual literature and the "most beloved work of Armenian literature." It has been historically kept in Armenian homes.

description
Մեջբերումներ գրքից
***
Կյանքըս ինձ համար նման է սաստիկ ծփացող ծովի,
Ուր հոգիս, մարմնիս շինվածքով՝ իբրև նավակում,
Իրար վրա խուժող անթիվ, անհամար ալիքներից,
Տարուբերվում է միշտ այս աշխարհում:
***
«Ինչպես մոմը, որ հալվում է կրակի դիմաց,
Այդպես էլ պիտի լինեն մեղավորներն Աստուծո առջև»:
***
Հիշեցե՛ք առաքելականի հետ միասին՝ մարգարեական խոսքերը մեզ ի խրատ,
Թե՝ «Ոչ մի մարմին թող չպարծենա Աստուծո առջև»,
Ինչպես և՝ «Չկա ոչ իսկ մի արդար»:
Մի՛ մոռացեք նաւ այս խոսքը տերունական,
Թե՝ «Պատվիրանը կատարելիս էլ համարեցեք ձեզ անպիտան ծառա»,
Եվ թող չլինի, որ խաբողը ձեզ կարենա որսալ:
Հիշեցեք դուք այն գրվածքը նաև,
Թե՝ «Ընտիրներն են նրա կերակուրները»:
***
Բան ԽԱ
Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ Ա

Որդի՛ կենդանի Աստուծո, ամենաօրհնյա՛լ,
Անքնին ծնունդ դու ահավոր Հոր,
Քեզ համար չկա ոչինչ անհնար ու անկարելի:
Երբ ողորմությանդ փառքի անստվեր ճաճանչները ծագեն,
Կհալվեն մեղքերը, կհալածվեն դևերն ու կջնջվեն հանցանքները,
Կխզվեն կապանքները, կխորտակվեն շղթաները,
Կկենդանանան մեռյալները, կբուժվեն զարկվածները,
Եվ վերքերը կառողջանան.
Կվերանան ապականությունները, տեղի կտան տխրությունները,
Կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի,
Կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի.
Կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի,
Տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները,
Հուսահատությունները կհալածվեն,
Եվ կթագավորի քո ձեռքն ամենակարող, քավի՛չդ բոլորի:
***
Բ Օրհնյա՜լ, օրհնյա՜լ և դարձյալ օրհնյալ,
Ընդունելով և ինձ նույն հավատքով՝
Փրկի՛ր կործանումից և բաձրացրո՛ւ, ո՜վ բարերար.
Բժշկիր հիվանդությունների ախտերից, ողորմա՜ծ.
Մահվան եզերքից ինձ կյանքին դարձրու, ո՜վ կենդանություն.
Քոնն եմ նաև ես, ուստի նրա հետ ապրեցրո՛ւ և ինձ, ապավինությո՜ւն.
Կենդանության շունչ ընծայիր դու ինձ՝ հոգով մեռածիս,
Հարությո՜ւն, դու կյանք և անմահություն,
Անպակաս բարություն, անսպառ շնորհ, անփոփոխ ներողություն,
Աջ ամենազոր, ձեռք ամենիշխան, մատ ամենամերձ:
Կամեցիր դու, Տեր, և պիտի փրկվեմ.
Ակնարկիր միայն գթությամբ, և պիտի արդարանամ.
Ասա՛ դու խոսքով, և իսկույն պիտի դառնամ անարատ:
Մոռացի՛ր թիվը իմ չարիքների՝
Եվ անմիջապես համարձակություն պիտի առնեմ ես.
Առատաձեռնի՛ր, և շուտով պիտի պատվաստվեմ քո մեջ,
Փառավորյալդ ամեն ինչի մեջ հավիտյանս. ամեն:
***
Եվ ես, որ տմարդների կարգն եմ դասված՝ ինչպե՞ս համարեմ ինձ մարդ.
Ինչպե՞ս անվանվեմ բանական, երբ կցորդվել եմ հիմար անբաններին,
Ինչպե՞ս կարող եմ կոչվել տեսանող, երբ խավարել եմ ներքին լույսս ես,
Ինչպե՞ս համբավվեմ ես իմացական,
Երբ իմացությանս դռներն են փակվել,
Կամ ինչո՞վ ցույց տամ ինքս ինձ որպես պատկեր
Աստուծո անեղծ և անմահ, երբ անձնասպան եմ եղել հոգեպես.
Եվ ոչ իսկ շարժուն և կամ շնչավոր կարող եմ կոչվել, թո՛ղ թե հոգևոր և իմացական:
Անոթների մեջ անպիտան եմ ես և անարգագույնը՝ որմնաքարերի մեջ,
Արհամարհված եմ կանչվածների մեջ և վատթարը՝ հրավիրվածների խմբում,
Ահաբեկված մահվան արհավիրքով և բոլորից լքված անխրախույս:
Երուսաղեմի ցավերով ու տանջանքներով եմ ես պատժված, ըստ Երեմիայի խոսքի.
***
Գ Վա՜յ մեղավոր հոգուս, որ բարկացրի իմ Արարչին.
Վա՜յ կորստյան որդուս, որ կենդանության պարգևը մոռացա.
Վա՜յ պարտապանիս բյուր ու անհամար այն քանքարներին,
Որոնք անկարող եմ հատուցանել.
Վա՜յ ծանր ու դժվար մեղքերի բեռնակրիս,
Որ չեմ կարող հանգստարան վերադառնալ.
Վա՜յ տերունական մեղքեր գործող հանցավորիս,
Քանի որ չկա հնար՝ հզորին ներկայանալու.
Վա՜յ եղեգընյա դյուրավառ նյութիս,
Որ տոչորվելու եմ գեհենի մեջ.
Վա՜յ ինձ, որ հիշում եմ, թե՝
Աստուծո բարկության նետերն հրեղեն են.
Վա՜յ ինձ՝ հիմարիս, որ չըմբռնեցի,
Թե ծածուկ գործերն հրապարակվելու են անպայման.
Վա՜յ ամբարիշտիս, որ միշտ անդադրում չարությունների ոստայն հյուսեցի.
Վա՜յ ինձ, որ պարարեցի մարմինս իբրև կեր անմեռ որդերի,
Ես ինչպե՞ս պիտի տոկամ թունավոր այդ կտտողներին.
Վա՜յ ինձ, երբ ըմպեմ բաժակը մահվան,
Եվ ինչպե՞ս պիտի կրեմ ես տուգանքն հավիտենական.
Վա՜յ ինձ, երբ ելնի եղկելի մարմնիցս անարժան հոգիս,
Ինչպե՞ս պիտի ներկայանամ ճշմարիտ դատավորին.
Վա՜յ ինձ, երբ լապտերիս յուղն սպառվի,
Զի եթե մարի, էլ չի վառվի նա,
Վա՜յ ինձ պակուցման համար այն ահեղ ու տագնապալից,
Երբ առագաստի մուտքը փակվի.
Վա՜յ ինձ, երբ լսեմ երկնավոր թագավորի վճռով կնքված
Սիրտս դող հանող և սասափելի այն խոսքն ահավոր,— «Քեզ չեմ ճանաչում»:
***
«Մարդու միտքը իր մանկությունից տրամադիր է չարիք գործելու»:
***
Որքան շատ բաշխես, այնքան ավելի՛ կփառավորվես.
Որքան որ շատ տաս, այնքան կսիրվես.
Եվ ավելին ողորմելով՝ դո՛ւ էլ կրկնակի կբարգավաճես.
***
Արդ, ես ծնունդս մեղքի և մահացու երկունքի որդիս,
Արդարև պարտավոր եմ մի օրվա մեջ բյուր քանքարների տույժը հատուցել:
Սակայն ոչ թե մարդկային մտքի փոքրության համեմատ եմ ես ներումն հայցում,
Այլ փրկչիդ՝ Հիսուս Քրիստոսի աննվազելի լիության չափով եմ պաղատում մարդասիրություն:
Չկայի երբեմն, և ստեղծեցիր, Ես չաղաչեցի, և դու գոյացրիր,
Դեռ աշխարհ չեկած՝ տեսար դու ինձ,
Չէի հայտնվել, և դու գթացիր,
Չէի խնդրել ես՝ խնամարկեցիր,
Չէի բարձրացրել ձեռքս՝ նայեցիր,
Չէի պաղատել՝ և ողորմեցիր,
Չէի ձայն հանել, և դու լսեցիր,
Չէի հառաչել՝ և ունկնդրեցիր,
Գիտեիր, թե ինչ կպատահի ինձ, և չանտեսեցիր,
Նախատես աչքով քո նկատեցիր չարագործությունը պատժապարտիս և հորինեցիր ինձ:
Եվ արդ, ես, որ քո ստեղծածն եմ, քեզանով փրկված
Եվ այնքան խնամոտ սիրովդ հոգացված,
— Արա՛ դու այնպես, որ չարահնար մեղքերի հարվածն ինձ դեպի կորուստ չտանի իսպառ:
Թող համառության մառախուղը իմ՝ քո ներողության լույսին չհաղթի,
Եվ ոչ էլ սրտիս կարծրությունը՝ քո երկայնամիտ համբերությանը,
Եվ կամ մսեղեն այս մահկանացուն՝ քո լրությանն ամենակատար,
Ոչ էլ նյութեղեն տկարությունս իմ՝ քո բարձրությանն անպարտելի:
***
Եվ թող չլինի, որ ես մեղքերի փշերով արդեն սաստիկ խոցոտված,
Այժմ էլ վերստին քո ձեռքը մխվի մեջս առավել մեծ ուժգնությամբ,
Ծանրացնելով պարտքերիս բեռը, քան պարգևների քաղցրությունը քո:
***
Բ Տե՜ր գթությանց, աղբյուր ողորմությանց պարգևաբաշխ բարի,
Որդիդ բարձրյալի Տե՛ր Հիսուս Քրիստոս,
Ողորմի՛ր, խնայիր, մարդասիրիր,
Նայիր վշտերիս և տե՛ս սրտաբեկությունս,
Խոնարհվի՛ր թշվառությանս վրա,
Տե՛ս տարակուսական տագնապս անձեռնհաս,
Կարեկից եղիր ի կորուստ տանող ցավերիս մեջ ինձ,
Շոշափի՛ր բժշկապես վերքերն իմ թշվառագույն,
Ականջ դիր քաղցրությամբ ողորմագին հեծեծանքներիս,
Լսի՛ր գերեզմանի խորունկ անդունդից հնչող անմռունչ հառաչանքներս,
Թող քո ամենալուր ականջներից ներս մտնի
Հյուծված անդամներիս ձայնը պաղատագին:
Եվ քանզի անապական է կենդանությանս գրավական հոգին,
Ուստի թող անփոփոխ լինի սիրույդ գթությունը նաև,
Կցորդ եղիր դու հեզությամբ՝ տկարությանն իմ տաժանելի:
Մեռյալ պատկերիս դեմ ոխ մի՛ պահիր,
Անշունչ կերպարանքիս հետ մի՛ մտնի դատաքննության,
Մահով տանջվածիս դու նոր հարվածներ մի՛ ավելացնի,
Կոտրված խեցեղեն անոթիս հետ մի՛ մարտնչիր ուժգնությամբ,
Վճռով խոշտանգվածիս վրա մի՛ բարկանա կրկին,
Կործանված շինվածքիս մի՛ տար նոր պատուհաս,
Սպանված շանս վրա քարեր մի՛ արձակիր,
Ջախջախված լվիս վրա մի՛ որոտա սաստկապես,
Անարգ հողիս դեմ իբր անբարհավաճի՝ մի՛ մռնչա ուժգին,
Մոխրիս մերժել մի՛ կանչիր դատաստանի քննության,
Ցնդելի փոշուս մի՛ համարիր դու քեզ ընդդիմամարտ,
Տիղմս տաղտկալի մի՛ կարծիր դու քեզ որպես ոսոխ,
Գարշությանս անգոսնելի մի՛ վանիր իբրև բռնամարտիկի,
Դուրս շպրտվելիք կոճղիս մի՛ պահիր գեհենի համար որպես վառելիք,
Այսքան խոսքերով բազմաթիվ անգամ կշտամբվածիս Դու էլ վերստին մի՛ հանդիմանիր:
***
Բան ՂԴ Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ Ա

Աստվա՜ծ հավիտենական, բարերար և ամենակալ,
Ստեղծող լույսի և հորինող գիշերի,
Դու կյանք՝ մահվան մեջ և լույս՝ խավարում,
Հույս՝ սպասողների և համբերություն տ��րակուսյալների.
Որ ամենարվեստ քո իմաստությամբ ստվերը մահվան փոխում ես այգի,
Աննվազ ծագում և անմայրամուտ արեգակ,
Զի գիշերվա մութն անզոր է իսպառ քողարկել փառքը քո տերունական,
Որին ծնրադրում են արարածներն ու երկրպագում՝
Երկնավորներն ու երկրավորներն և սանդարամետականները բոլոր:
Դու լսում ես հեծեծանքները կապյալների, ունկնդրում խոնարհների աղոթքին Եվ ընդունում ես նրանց խնդրանքները, Աստված իմ և թագավոր իմ, կյանք իմ և ապավեն իմ,
Հույս իմ և վստահություն իմ, Տե՜ր Հիսուս Քրիստոս, Աստված բոլորի,
Սրբերի սրտում հանգչող սո՛ւրբդ դու,
Մխիթարություն վշտերի և քավարան մեղավորների,
Որ գիտես ամեն ինչ՝ նրանց լինելուց առաջ:
Ուղարկի՛ր պաշտպան զորությունն աջիդ
Եվ գիշերային երկյուղից ու չար դևից ինձ փրկիր,
Որպեսզի հիշատակը սոսկալի և սուրբ քո անվան
Միշտ համբուրելով հոգուս շուրթերով՝
Ըղձական շնչով ապրեմ պահպանված բոլոր նրանց հետ,
Որոնք անդադար ի բոլոր սրտե քեզ են կանչում, Տե՜ր:
Profile Image for Gohar Sisakyan.
14 reviews15 followers
July 4, 2016
it is the second time I read this book and it's really fantastic, rich and every time new....how a human being is able to create (remember) so many astonishingly beautiful words and synonyms for describing God, express gratitude and say prayer to God. Good choice for nearly every stage of life
Profile Image for Armenuhy.
94 reviews2 followers
January 6, 2025
Առաջին անգամ եմ փորձել բարձրաձայն կարդալ։ Բարդ էր։ Նարեկը միանգամից ու անդադար կարդալն ինձ համար բարդ էր, հատկապես` բարձրաձայն։
Այս գիրքը ամեն օր կմնա իմ ընթերցասեղանին։
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
May 22, 2021
Գրիգոր Նարեկացու "Մատյան ողբերգության" գիրքն առաջինն է իր տեսակի մեջ, երբ մարդը խոսում է Աստծո հետ։ Աննկարագրելի զգացողություն, հանգստություն... Այս դժվարին օրերին ավելի քան կարիք ունենք հույսի և հավատքի #ԱստվածՄեզՀետԷ
ԲԱՆ Ղ
Ի խորոց սրտի խոսք Աստծո հետ
Ա
Ո՜վ բարեբանված Աստված երկնավոր,
Միակ արարիչ, տեր ամենակալ,
Մեծություն ահեղ, օրհնյալ գթություն,
Ողորմածություն խոստովանելի,
Երկրպագելի բարերարություն,
Խնամարկություն պաշտելի, տոնված
մարդասիրություն,
Խնկյալ պահապան, բարձրյալ անքնին,
Մոտիկ կամարար, անխեթ ապավեն,
Սրտի սփոփանք, վշտի փարատիչ,
Ցավի ամոքիչ, լքման սպառում, ՚
Պարտքի վերացում, կարիքի դարման, կրքի
կարգադիր,
Խոսքի հարմարող, լեզվի սանձարկու,
Շնչի պարփակող, հագագի հաստիչ,
Մտքի ամփոփիչ, կամքի կրթարան,
Հուզման կանխարգել, մրրկի հանդարտում
Եվ խաղաղություն վարանումների,
Որ ամենընթաց ինքնիշխանության
Թևերը բոնած՝ իմաստությամբ քո
Նվաճելով՝ միշտ ուղղում ես աո քեզ:
Բ
Ո՜վ երախտավոր միշտ գոհաբանված,
Որ քո հեզությամբ անհպարտական
Ու երկայնամիտ՝ անճառ հրաշքով
Սրբերի մեջ ես հաճությամբ հանգչում.
Թագավոր բոլոր արարածների,
Ըստ ամենայնի ճանաչված գթած,
Սկզբնահայրդ ու նախաշավիղ սիրո ընթացքի.
Կյանքի ճանապարհ,
Որ քեզ դիմողիս առաջնորդում ես
Քաղցրությամբ դեպի քո լույսը վերին.
Ո՜վ ձեռնկալու ամենավստահ,
Որ թույլ չես աալիս գայթողիս բնավ ի վայր
կործանվել.
Հույսի կերպարանք,
Որ երևում ես որպես ճշմարիտ
Մի առհավատչյա աղաչողներին.
Հանգստացուցիչ ապավինություն,
Որ վտանգի ու դատապարտության չես մատնում
երբեք.
Ո՜վ ազատություն շնորհապարգև,
Որ տալիս ես ճոխ՝ առանց փրկանքի փոխատվության.
Աննախանձ, շռայլ առատատրություն,
Որ ճոխացնում ես հողանյութս անարգ՝ անհասիդ
փառքով.
Ո՜վ պայծառություն անբիծ, անստվեր,
Որ ճաճանչով քո վսեմ բարձրության
Պարածածկելով՝ ծաղկեցնում ես կրկին թշվառիս.
Քավիչ մեղքերի,
Որ փրկությունից մերժվածիս նախկին
Իր զվարթությամբ կենսանորոգած՝
Վայելչություն ես տալիս վերստին.
Ամենահնար դյուրահասուցիչ
Ամեն մի անբավ գերամբարձության.
Դեպի խոստացված վայելքներ տանող
Ամենավստահ ելարանն ես դու.
Երանություն ես անձկալի, որին գտնելու համար
Կենդանի շունչս կտայի սիրով, ո՜վ անմահություն.
Անփոփոխ կամք ես՝ քավությամբ գերուս
Զորացնելու, ո՜վ ամենագով.
Կենաց դեղն ես դու անսխալելի,
Որ մեռյալներին, լիովին եղծված,
Կենագործում ես սքանչելապես.
Ամենաստեղծ աներկբայելի,
Որ հրակեզին, քամուն տվածին
Եվ գազաններից լափվածին անգամ
Վերստեղծում ես մի ակնթարթում՝
Նախկին կազմությամբ ողջ ու անթերի.
Դու անզուգական ապավենն ես այն,
Բոլորի համար համարձակելի,
Որով, հիրավի, իբրև աստծո՝ պետք է պարծենալ:
Գ
Զվարթ քաղցրությա՛մբ նայիր երկնքից
Հոգնաչարչարիս ամենակործան վտանգներին, տե՜ր
Եվ ազատի՛ր ինձ հեծեծանքներից այս դառնակսկիծ
Հանգստացրո՛ւ, տո՛ւր անդորրություն
Եվ վրաս խուժող գումարտակներն այս սատակիչների,
Լինեն դրանք թե՛ նենգ, չարահնար,
Դժնի զենքերով սպառազինված
Խոլ մարտիկների գնդեր դիվական,
Թե՛ քեզ ատելի աղծապիղծ մեղքեր զանազանակերպ
Թե՛ կորստական ու վատնիչ հետքեր ախտ ու ցավերի
Կտրի՜ր, հա՛ն, վանի՛ր, խափանի՛ր իսպառ,
Անսահմանորեն հալածի՛ր հեռու
Ու տարագրի՛ր կրկնապես, մատնած անդարձ
կորստյան
Եվ կանգնեցրո՛ւ, հաստատիր որպես կյանքի
նպատակ,
Ամուր մահարձան՝ նշանը խաչիդ՝
Ապավինածիս փրկությամբ ի քեզ:
Մեծ ահավորիդ անպարտ, անպատիր
Ու ամենահաղթ հրաշագործմամբ
Թո՛ղ քանդվեն բոլոր այս գաղտնածածուկ
Որոգայթները սատանայական,
Մերկանան չարի խարդավանքներն ու գայթերը
չքվեն,
Հնարադրված թակարդներն ամբողջ լինեն խայտառակ,
Երևան հանվեն խայծերը կարթի,
Բացվեն նենգողի ծուղակներն անտես,
Վերանա վարմի ամեն ծածկ ու քող,
Որոմնաբույսերն այրվեն տապահար,
Բռնացողների դավերն ստանան անեծք ու նզովք,
Ծվատվի ցանցը խաբեբայական ի մահ որսողի,
Պարսվի պատրողի ամեն բարուրանք,
Զրպարտիչների զենքերը հատնեն,
Ընկնեն սրերը մահ տարածողի,
Խորտակված թաղվի սադրողի ամեն մեքենայություն,
Ու տագնապալի կապանքները պիրկ՝ քանդված
արձակվեն:
Թող երեսպաշտի կեղծ կերպարանքն իր բուն
տեսքն ստանա
Ջախջախվեն մոլի հարձակումները ստահակների,
Ցիրուցան լինեն ուտիճ-ցեցերի տարմերն անպատկառ
Պառակտված ցրվեն հրոսակները ավազակների,
Քայքայվեն խուժդուժ բարբարոսների հորդաները խոլ,
Քանդվեն ամրոցներն ստամբակների,
Կանխվեն լրբերի ամպրոպներն անզուսպ,
Փարատվի տարափն աղետաբերի,
Ցնդի եղյամը չարափառության:
Թող որ խորտակվեն ամբարտավանի եղջյուրները
գոռ,
Բարձրաձողերը կեղծ դրոշների լինեն ջարդուբուրդ.
Փշրտվի հոխորտ գոռոզությունը բարձրահոնների,
Ետ շպրտվի խեռ ճակատոդների ամեն դիմարշավ.
Թող Բելիարի՝ թե անմարմնական ու թե մարմնավոր
Զորագնդերի դաշնը քայքայվի,
Մի ճամվավ եկած՝ յոթով ետ փախչեն,
Հենց իրենք ընկնեն ինձ համար փորած վիհն
անդնդախոր
Թող անցնեն անդարձ նեղչի ձմեռներն այս
ձանձրատաղտուկ
Կտրվի կապը միաբանության
Հանապազաջան ավազակների.
Թող շողոքորթի համբույրը շողոմ
Ճակատիս միայն հարուցի նողկանք,
Խոշտանգիչների նետարձակումներն անհետ
խափանվեն,
Սասանվի նավը խարդախողների,
Եվ ատամները կծոտողների արմատահանվեն:
Դ
Օրհնյալ փայտովդ կենարար, որին
Պրկվեցիր Աստվածդ անըմբռնելի,
Այն բևեռների սուրբ հիշատակով,
Որոնցով մահվան գործիքին գամվեց
Արարիչդ համայն երկնի ու երկրի,
Տերունական քո սրբազան արյամբ,
Որի շնորհիվ հսկա վիշապին որսացիր կարթով,
Լեղու դառնությամբ, որը ըմպելով՝
Կորուսչի թույնը արտաքս թափեցիր,
Քո սարսափելի չարչարանքների
Պատմության թովիչ ճառագրությամբ,
Որով, լրբությունն ըմբերանելով,
Ամաչեցրիր հակառակողին,
Անվամբ քո անհաս, անճառ, անմեկին,
Որից դողում են ու դատապարտվում
Սարսափահար ու սաստիկ սոսկումով
Ե՛վ տեսանելի, և՜ աներևույթ էակներն համայն,–
Ահա այս բոլոր շնորհներով քո
Խոստովանողս թող որ ստանա
Քավություն, բուժում և պաշտպանություն:
Իսկ այն մահաբեր դառնաթույն օձին
Եվ ով որ դրդեց նրան չարությանն իր տիեզերադավ
Թող լինեն դրանք սատակման պատճառ.
Դրանցով ինքը անբժշկելի
Տառապանքներով մատնվի կորստյան,
Բռնվի ու կապվի:
Թող որ արարչիդ ոդորմությունը միշտ լինի
ինձ հետ
Եվ շունչս ու հոգիս միավորվեն քեզ հավետ
անբաժան:
Ե
Արդ, աղոթահայց և աղերսաձայն
Մաղթանքները այս ով որ ընթերցի,
Ով որ պաղատի տիրասիրաբար,
Ծեր թե երեխա, կույս, երիտասարդ կամ թե աղախին.
Հավասարապես, անաչառորեն
Թող որ ստանա քեզնից, բարեգո՛ւթ,
Պարտքից սրբվելու մասն երանության,
Մաքրված նորից՝ հաստվի վերստին
Անարատությամբ, վերակերտվելով
Քո կերպարանքով անփոփոխելի։
Ահա տիրապես մեծազո՜ր, կարող,
Անիմանալի, անհաս, անպատում,
Նայի՛ր հաճությամբ այս արտասվահեծ
Ու կողկողագին հառաչանքներին,
Որ, ընծայվելով շուրթերից բոլոր,
Սուրբ Ասավածածնիդ բարեխոսությամբ
Ու խնդրանքներով համայն սրբերի,
Մատուցվում է քեզ՝
Ի սեր բարերար երկնավոր քո Հոր
Եվ քո Սուրբ Հոգու, նրան փառակից ու
կենդանատու:
Քանզի ամենքին դու ես ստեղծել,
Եվ քեզանից է եղել ամեն բան,
Դու ես իշխում ու տիրում բոլորին.
Փա՜ռք քեզ բոլորից, մեկիդ էական
Ու անժամանակ Երրորդությունից՝
Հավասարապես փառավորված միշտ,
Հավիտյաններից հավիտյանս, ամեն։
Profile Image for Fatima  Akthum.
45 reviews4 followers
Want to read
November 15, 2017
جريجور ناريكاتسي من مواليد عام 965م تقريبا ... شاعر ارمينيا ( تركيا حاليا ) و فيلسوفها الأعظم . الملقب ب " طبيب الكنيسة".
غلاف الكتاب لغز في حد ذاته .
كتاب من زاوية بعيدة و قراءة من نوع مختلف . أتمنى لي التوفيق .
Profile Image for Ջոն (John Goolvart).
34 reviews44 followers
July 25, 2024
Մյուս գնահատածս փաստորեն Մ. Խերանյանի թարգմանությունն էր, սա` Վ. Գևորգյանինը։ Թող երկուսն էլ լինեն։

Խերանյանի թարգմանությունը ավելի բանաստեղծական ու գրաբարյան ա։ Ինչ-որ տեղ երևի ավելի «ճիշտը»։ Իսկ Գևորգյանի շարադրանքը համեմատաբար պարզ ու կենցաղային ա (բայց բառերի պակաս հաստատ չի զգացվի), ու դրա շնորհիվ տեղ-տեղ ավելի կիրառական։ Կան հատվածներ, որ մեկում մի ձև են ընկալվում, մյուսում՝ ուրիշ, գրաբարում դե ընդհանրապես այլ կերպ։ Դրա համար, եթե հնարավորություն կա, արժի բոլորն էլ կարդալ ու ի մի բերել։

Աստծո անունը մեծատառով։
Profile Image for KamRun .
398 reviews1,623 followers
September 25, 2013
نارکاتسی معتقد است انسان خود باید اخلاقش را تذهیب و خویشتن را از گناهان پاک سازد،اما هر چه بیشتر در این راه تلاش کند بیشتر به این نتیجه می رسد که بار گناهاهنش آنچنان سنگین است که خود توانایی تذهیب را ندارد و با نگاهی ملتسمانه فیض خدا را انتظار می کشد.
نارکاتسی بر خلاف عارفان مشرق زمین،داعیه رهایی از چندگانگی و تضاد ها و وحدانیت با خدا را ندارد و امید او تنها به مهر و عطوفت و بخشندگی خداوند است
Profile Image for Jacob MacDonald.
125 reviews4 followers
January 20, 2022
There's some great stuff here, but I wasn't able to pick up on it until late because the translation is (or seems, I have zero knowledge of Armenian beside the description of two letters of the alphabet in this book) quite rough. Unfortunately, this became a slog in a way that books rarely do for me. I am, however, excited to revisit this translation one day to analyze it beside another.
Displaying 1 - 8 of 8 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.