Jump to ratings and reviews
Rate this book

Խաննա

Rate this book
Գիրքը երիտասարդ կնոջ մասին է, ով խնդիրներ ունի ընտանեկան կյանքում, բայց ուզում է գլուխ հանել՝ փորձելով փոքրիկ հյուրատուն բացել Մասնիկ գյուղում։ Գիրքը ամբողջովին ներկայացնում է Հայաստանը՝ մասնավորապես Շիրակի մարզը, կնոջ խնդիրները, սեր, սեքս, դեպրեսիա, տուրիզմ, երազներ, պատերազմ ու հույս:

302 pages, Hardcover

Published January 1, 2020

3 people are currently reading
104 people want to read

About the author

Anna Davtyan

3 books6 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
50 (60%)
4 stars
17 (20%)
3 stars
10 (12%)
2 stars
2 (2%)
1 star
3 (3%)
Displaying 1 - 27 of 27 reviews
Profile Image for Dató.
149 reviews26 followers
March 2, 2021
Եթե ինձ ասեին կնկարագրե՞ս վեպը մի քանի բառով, կասեի՝ «համարձակ, շատ-շատ համարձակ ստեղծագործություն» ա։ Համարձակությունն, ու բնակաբար, շատ որակյալ, անկարագրելի հարուստ հայերենն էս ստեղծագործությունն «չամիչն» ա, էն առանձնացնող լույսը, որը միշտ գրավում ա։

Գյուղական պատկերները տեղ-տեղ հիշեցնում էին Խեչոյանի «Խնկի ծառերը», որը 2016 թվականի ձեռքբերումներիցս մեկն եմ համարում, իսկ «Խաննան» անկասկած 2021-ի կարդացածս լավագույն վեպերից մեկն ա։

Շատ-շատ հավանեցի հայրենիքը բնորոշող բառերի շարքը։ Էնքան տարբեր էին էդ բառերը, ու էնքան փոխկապակցված։ Հայաստանը մետր առ մետր պատկերում էին։

Ի դեպ, երբ ասում են «Գրքին շապիկով չեն ընտրում», համաձայնում եմ բնականաբար, բայց էս էն դեպքն ա, երբ գրքի շապիկն ինձ ընտրեց ։) Անպայման կարդացեք, էսպիսի սիրուն հայերենով տեքստ երկար ժամանակ չենք կարդացել։
Profile Image for Ani Hakobyan.
111 reviews31 followers
December 15, 2020
Համարձակ, զիլ, անկեղծ ու այժմեական և մնայուն գրականություն է ստեղծել Աննան։ Ժամանակակից հայ կին գրողի ընտիր վեպ ունենք, կարդալը, եթե ոչ պարտադիր, խիստ ցանկալի է։
Profile Image for Arevik Hakobyan.
8 reviews3 followers
October 21, 2021
Ավարտեցի Աննա Դավթյանի Խաննա վեպի ընթերցումս. տարբերվող գործ, տարբերվող ոճ, տարբերվող զգացողություններ…
ուրախացա, որ ունենք նման ժամանակակից գրող
ավելի ուրախացա, որ ժամանակակից գրողն այդքան համարձակ է
էլ ավելի ուրախացա, որ այդ համարձակ ժամանակակից գրողը կին է…
Ինքս լիովին հասկացա ու կիսեցի Խաննայի երազներն ու նպատակասլացությունը, հուզականությունն ու խենթ ոգին, հոգեվիճակն ու պայքարող տեսակը… Եվ, այնուամենայնիվ, ամեն մեկին խորհուրդ չեմ տա այս վեպը:

Հ.Գ. Չնայած որ վեպում չի ակնարկվում, բայց կասկած չունեմ, որ Խաննան պաշտում էր Հերման Հեսսեին:
Հ.Հ.Գ. Խաննան կընդգրկվի 2021-ում կարդացածս գրքերի լավագույն տասնյակում:
Profile Image for Artavazd Yeghiazaryan.
116 reviews1 follower
December 29, 2020
Մի կողմից՝ մի հերոսուհու պատմություն, մյուս կողմից՝ կնաջ ճակատագիր Հայասատանում։ Մի կողմից՝ մի հյուրատան պատմություն, մյուս կողմից՝ մի ամբողջ ազգի դիմանկար։ Մի կողմից՝ առանձին դիպվածներ մի մարդու կյանքից, մյուս կողմից՝ մի ամբողջ նորագույն պատմություն։ Մի կողմից Խաննա, մյուս կողմից՝ խիզախ, չփափկացրած անկյուններով գրականություն, որը երկար չի թողնում։

Ուժեղ գործ բոլոր Խաննաների, բոլոր կանանց, բոլոր հայերի, բոլոր մարդկանց մասին։
Profile Image for Աիդա Խաչատրյան.
7 reviews13 followers
January 3, 2021
Անհավանական լեզու ունի էս գիրքը։ Մամուլի անճոռնի գրականաբանության, թարգմանական գրակնության արհեստական-կառտոնային լեզվի կողքը կենդանի, պարզ, անզարդ, համարձակ հայերենը լրիվ սառը մաքուր օդ էր։ Ընթացքում զարմանում էի՝ ոնց է հեղինակը հաջողացրել խոսակցական, բարբառային, նույնիսկ գռեհիկ ու ամոթալի համարվող շատ բառեր դնել գրքային բառերի կողքը ու ստանալ սահուն, սիրուն, հեշտ կարդացվող տեքստ։

Գիրքում փոքրիկ, պուճուրիկ, պստիկ ողբերգություններ են, մեծ, բոլորին վերաբերող ողբերգություններ են, ու հերթական անգամ զարմանում ես՝ ոնց է էդ փոքրը տեղավորվել էդքան մեծի կողքը։ Գրքում երկիրն է, մարդիկ են, մենք ենք։ Ձայներ են, հոտերն են, զգացողություններ են։ Դեպքեր են, որ պատահել են էստեղ ապրող բոլոր մարդկանց հետ։ Կարդալուց Հայաստանը ավելի շատ ես սիրում, չնայած չկա սիրել տվող գոնե մի տող։

Մի խոսքով, հաստատ արժի կարդալ։
Profile Image for Արևիկ Էվոյան.
1 review2 followers
March 17, 2021
Հետաքրքրված լինելով առավելապես ժամանակակից հայ գրականությամբ՝ անհամբեր սպասել եմ հայկական մի վեպի, որ կկարդամ ու իրոք կտպավորվեմ։ Խաննան շատ համարձակ գործ է։ Հեղինակի բերած թեման, սյուժեն շատ գրավիչ են․լեզուն՝ հիանալի ու հարուստ։ Գրքում կա բանահյուսական հսկայական նյութ սյուժեին սերտաճած։ Տպավորիչ էին Երկրին վերաբերող անվանական անդեմ նախադասությունների շարքերը։ Գրականության բնապաշտական կամ շատ գիտեմ ինչ հատկանիշ ասեմ, ազդեցիկ, սահմռկեզուցիչ էջերից է հղիության իմացության ու Խաննայի հետագա մտածմունքների մասը․ դրանից հետո 1 օր դադար եմ տվել, նոր շարունակել կարդալը։ Գիրքը ունի նաև վավերագրական շերտեր․ կարդում ենք ու մեզ ծանոթ հասարակական-քաղաքական դեպքերի ու անձանց էլ ենք հանդիպում։ գիրքը շատ կենդանի է ու խոսուն։ Խաննան ահավոր ծանր ու դժբախտ է։ Չգիտեմ։ Ես մարմնովս մեկ ոնց որ լեղի դառնամ, հենց ուզում եմ իր դերի մեջ մտնել։
Շնորհակալ եմ հեղինակին գրքի համար։
7 reviews1 follower
April 23, 2025
Մի կնոջ հետաքրքիր կյանքի պատմություն,տարբեր կուլմինացիաներով,մի մեծ սիրո պատմություն`բաց դրվագներով,որը հայ գրողի համար ըմբոստ գրական լուծում է.մեր հասարակության համար խորթ....
Profile Image for naisokram.
135 reviews3 followers
April 27, 2025
Շատ հայկական ու միևնույն ժամանակ՝ ոչ հայկական վեպ էր, շատ հայերեն: Միանգամից երևում ա, որ գրողը հայերեն մտածող մեկն ա: Գուցե թվա, թե բառարանային բառերը արհեստական կհնչեն, բայց չէ, շատ համահունչ էին տեքստին: Նույն կերպ՝ նաև ռուսերեն բառերը, էլ չասեմ բարբառի մասին:

Երբ տեղեկանում ես, որ գրողը հենց էն վայրից ա, որի մասին գրում ա, ակամայից ուզում ես հասկանալ՝ վեպի որքա՞ն մասն ա հենց իր մասին, որքա՞նն ա իրական: Բայց էս հարցերը մենակ վկայում են էն մասին, որ գրողը հասել ա իր նպատակին. էնքան բնական են նկարագրությունները, որ հավատում ես ամեն ասված բառին, պատմված դեպքին:

Շաատ ուրախ եմ, որ կա հայերենով նման ժամանակակից վեպ/գիրք:
Profile Image for Sona Petrossian.
44 reviews23 followers
March 28, 2022
Եթե սպասում եք ինչ-որ դինամիկ գործողությունների, միահյուսվող ինչ-որ պատմության, կարող եք չկարդալ :))
Գիրքը հայ կնոջ կյանքի, հույզերի, երազանքների, սպասումների, հիասթափությունների, դեպրեսիաների մասին է, որ ներկայացված է, մեր հասարակության համար, բավականին համարձակ ոճով։ Խաննայի կերպարը ինձ շատ դժվար է պատկերացնել, ինչ-որ անդեմ կնոջ կերպարանք է հայտնվում, որի հանդեպ ոչ մի զգացմունք չկա։

Գրական հայերենը, բարբառը, ժարգոնը խառնվելով ստեղծում են հարուստ, բայց միևնույն ժամանակ պարզ և հասկանալի լեզու։
Profile Image for Hasmik Hakobyan.
Author 7 books14 followers
December 11, 2020
Թերևս չեմ վարանի ասել, որ ժամանակակից հայ արձակի լավագույն վեպերից մեկն է 《Խաննան》։ Կանացի ինքնության, դերի, սեփական մարմին ու հոգին ճանաչելու մաքառուն պայքար է այս վեպը` գրված անչափ անկեղծ, առանց լավը երևալու կեղծ դիրքավորման։ Քարքարոտ սարերի, ուրցի ու դաղձի հոտը, Արթիկի տուֆ քարի փոշին ու գույնը վեպի հերոսուհու ինքնության հետ ֆանտաստիկի մի ձուլվածք են դառնում` փոխատեղելով մարդը_բնությունը անցումների օրգանական հաջորդումները։ Կին, որը անցյալի, մոր, տատի, քեռու ընտանիքի անդամների մեջ փնտրում է ինքն իրեն, իր բնավորության գծերի հաստատումն ու հերքումը, կին, որն այդքան տարբեր լինելով բոլորից, այդքան նման է իրեն ստեղծած ամբողջ կոլորիտին։ Լեզուն շքեղ է, հայերենը ցնծության ծես է ապրում այս վեպում։
Profile Image for Лало Арутюнян.
26 reviews3 followers
October 29, 2022
Բավական համարձակ, գռեհիկ, գեղեցիկ լեզվական հնարքներով, Արթիկի նկարագրություններով համեմված գիրք։
Այն գրքերից է, որը ոչ մեկին վստահ խորհուրդ տալ չեմ կարող։ Էստեղ կա սեր, կա ցանկություն, կա սեռ, կա գյու��, կա կյանք, պատերազմ, մահ, դեպրեսիա, կատաղություն...
Գիրքը միանշանակ 18+ է։
Մինչև սկսելը մտածում էի՝ ինչի՞ են նման շապիկ ընտրել, ամեն անգամ նայելիս, անկախ ինձանից, սիրտս սկսում էր խառնել։ Բայց գիրքը հենց սրտխառնոց է, հենց խառը գժանոց...
Profile Image for Seda Hovhannisyan.
136 reviews5 followers
March 12, 2021
Շատ հետաքրքիր ու անասելի տխրություն կա էս գրքում, որը ոչ սկիզբ ունի, ոչ ավարտ, բա��ց չես կարողանում թողնես` քաղցրից հրաժարվելու նման մի բան ա։ Շատ անհասկանալի ու շատ հասկանալի, տիպիկ գավառական հայկական էմոցիաներ կան ամեն մի էջում։ Տխուր աչքերով, կարմիր շրթներկով, ծխող ու դեպրեսիայով տառապող գիրք ա, որին ուղղակի հասկանալ ա պետք` ինչքան որ հնարավոր ա: Հետաքրքիր ա` կոնկրետ ի՞նչ են զգում մարդիկ, որ սենց գիրք են գրում:))
Profile Image for Varduhi Hovhannisyan.
143 reviews6 followers
March 6, 2022
Մինչև վերջ կարդացի, որ հասկանամ ինչ է լինելու։ Փորձեցի ընկալել լսածս դրական կարծիքները, բայց չէ, ես ու էս գիրքը իրար հետ լեզու չգտանք
Profile Image for armi nellik.
22 reviews2 followers
July 12, 2025
գրքի հրատարակությունը կոնկրետ փչացրեց ընթերցանության փորձառությունը, բայց բովանդակությունը լավն էր։ կուզեի նորից կարդալ՝ նորմալ պարբերություններով (մի մատ խորքից :դ) ու ոչ միջին թավության տառատեսակով:
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
March 7, 2022
Մեր անցկացրած տարիների համն ու հոտը շատ լավ նկարագրություններով էր ներկայացված, պատկերավոր: Լեզուն հարուստ էր, համարձակ էր:
Profile Image for Anzhela  Grigoryan.
7 reviews3 followers
January 24, 2021
Աննա Դավթյանի «Խաննա» վեպը, որը լույս տեսավ 2020-ի սեպտեմբերին, այս օրերին կարդում են շատերը, արձագանքները սոցցանցերում անպակաս են։ Վեպն ինձ էլ տպավորեց, զարմացրեց ու այնքան նուրբ անձնական լարերի դիպավ, որ ցանկություն ունեի ես էլ Աննայի նման ազնիվ ու համարձակ գրել բլոգը, բայց վստահ չեմ, որ կարող եմ։ Ավելին կարդացեք բլոգում՝ https://angelagrigoryan.wordpress.com...
Profile Image for Diana.
109 reviews16 followers
March 11, 2024
Շատ լավ հասկանում եմ, թե ինչու է գիրքը ֆուռոռ արել: Խ/Աննան շատ խիզախ աղջիկ է, ով բարձրաձայնում է բազում "արգելված թեմաներ", խոսում շատ լռեցվածմարդկանց ձայներով, ըմբոստանում սահմանների դեմ: Դրա համար արժանի է գովասանքի:

Բացի այդ, նա ունի իր գրելաոճն ու միանշանակ զգացվում է իր տաղանդը:

Հիմա թե ինչու 3 աստղ (իրականում՝ 2.5): Էտ ամբողջ ըմբոստության ներքո տակը պատմություն չմնաց: Ամբողջությամբ զարգացած հերոս չկար: Ընդհանուր ընթացք, հիշվող խոսակցություն կամ պատմություն, մի բան, որին կվերադառնաս առօրյայում կամ կհիշես նոստալգիայով: Էտ ամենից ոչ մի բան գրեթե չկար, կամ էլ այնքան ցաքուցրիվ էր, որ մինչև ազդվելն ու կապնվելը մոռանում էիր: Գիրքն ամբողջությամբ ուղղակի մի ըմբոստություն էր ամեն-ինչի դեմ:
Profile Image for arsen hakobian..
256 reviews
December 21, 2021
էս գիրքը, երբ դուրս էր եկել, ես սիրահարվել էի կազմին ու անվանը։ Չէի համբերում, թե երբ պետք ա կարդամ։ Վերջապես գիրքը հայտնվեց մոտս։ Էստեղ մի քանի ռիվյու կարդացել էի ու բոլորն էլ խոստումնալից ու լավն էին, հավատով էին լցնում, որ սպասելիքներս պետք ա արդարանան։ Բայց մեղմ ասած՝ ընդհանրապես չարդարացան։ Ասում էին, որ հեղինակը (ում մյուս գրքերին կա՛մ ծանոթ չեմ, կա՛մ էլ չկան ։Դ) շատ համարձակ ա գրել։ Բռնել ա ամենատաբու թեմաներից ու հասցրել մինչև "հայկական տաբու թեմաներ"։ Ինձ համար գրողը երբեք չպետք ա դիտարկի, թե ինքը որտեղ ա ապրում ու, թե ինչ մտածելալերպ ունի էդ երկիրը կամ տարածաշրջանը (ինչպես արեց Էլիֆ Շաֆաքը)։ Գրողը պետք ա լինի համարձակ, կարողանա արտահայտել էն, ինչը որ զգում ա, այլ ոչ թե, որ դա տաբու ա ու արժի տարբերվել։ Եթե էդպես վերցնեմ, ապա Պաչյանը տվել-անցել ա հայկական ստանդարտների սահմանը )))

Օքեյ, ինձ համար շատ ոգևորող էր հայ կին հեղինակի նմանատիպ գիրը, որովհետև դե՜, Հայաստան ենք խոսում, կանայք կաղապարների մեջ են։

Սկիզբը սկսեց շատ հավես, հետաքրքրության պիկն էր ու թվում էր, որ նման բան դեռ չէր հանդիպել FOREVER EVER։ Տպավորվել ա էն ծրագրի մասը, որը կազմել էր Խաննան ու տվել համայնքապետարանին՝ հավանություն ստանալու համար (ինչքան ճիշտ եմ հիշում)։ Հետո աստիճանաբար սկսեց գյուղի ձեռագրի փոխվել. գնալով երազածս գիրքը վերանում էր (
Խաննայի կերպարն ինձ համար անիմաստ սկսվեց ու անիմաստ էլ ավարտվեց։ Չգիտեմ։ Հետո եկավ ավարտը։ Ինչ խոսք, նման ավարտն ու բառերի օգտագործված կույտը կարող են բարձրացնել հեղինակի վարկանիշը միմիայն էն հայ փախածոտ կարդացողների համար, բայց սա սահմանափակներին տալը հանցագործություն կհամարվեր։ Ու հա, իրոք կուզեի տեսնել Խաննային. ոչ մի ձև չեմ կարողանում պատկերացնել։

Չգիտեմ, ահավո՜ր տխուր եմ, որ իմ ուզածը չէր։ Ամեն ինչ կսպասեի, ամենա-ամենա աբսուրդին կսպասեի, բայց ոչ էս գյուղական աուրային։ Գնահատում եմ սենց միայն կազմի համար, որը հաճույքով կգողանայի ։Դ
Profile Image for Ara Sahak.
32 reviews1 follower
September 29, 2024
չէ ու էլի չէ, սա համարձակության հետ կապ չունի, սա պռոստը պոռնոյի սցենար ա: Պաչյանի գրքերի կողքը կավելանա նաև այս խոոոորըըը իմաստալից գիրքը, որ երբեք էլ չկարդամ: Էսա հայ ժամանակակից գրականության երեսը, որին ուզում ես հասկանաս, ըսնկալես, բայց մեջդ դիմադրությունա արթնանում, ու գցում ես մի կողմ, որովհետև սեքսից բացի այլ բան չունեն ասելու ընթերցողին, ուզում եմ հասկանամ որ պահից հայ ժամանակակից գրողը գցեց-բռնեց որ հայ ընթերցողին ինցեստ, պեդոֆիլիա, զոուֆիլիա, ձեռնաշարժություն, օռգի ու նմատաիպ բաներն են հետաքրքրում: Լավ ինչ արժեք եք փոխանցում, մենակ չասեք սա ազատություն բլա բլա բլա: Խանջյանի գրքերում պեդոֆելիայի անհաշվելի օրինակներ են միշտ, Պաչյանի գրքում ձեռանաշարժությունը կա ու կա+ բիսեեդկայի մակարդակի հայհոյախառը ոճը, Ժան-Շա (Հովհաննես) Թեքգյոզյանի «Երրորդ սեռ» գրքի մասին լռենք, ու էս թվարկածս հեղինակներին կարելի է կարդալ Charles Aznavour - Comme ils disent երգի ներքո:
Profile Image for Mariam.
7 reviews
March 24, 2022
Լուրջ արագությամբ ու ագահությամբ կարդացի Աննա Դավթյանի «Խաննա» վեպը։
Նախ, ինձ համար անչափ հաճելի էր բավական երկար դադարից հետո կարդալ ժամանակակից հայ վեպ, այն էլ էսքան շքեղ ու ինտրիգային շապիկով։ 💙
Լեզվական ու բառապաշարային խեղճության ու արհեստականության ցավալիորեն արդեն սովոր աչքը միանգամից կնկատի, որ վեպում հայերենը ներկայանում է իր ողջ ճոխությամբ և հարստությամբ. հատուկ շնորհակալություն հեղինակին, որ էդ հաճույքը պարգևել է ընթերցողին։ Լեզվի հանդեպ նման հիացմունքով մեկ էլ Սամվել Մկրտչյանի թարգմանություններն եմ կարդացել։
Վեպը իր ամեն ինչով ու ամենքով էնքան հարազատ էր, էնքան մտերմիկ, որ ընթացքում ինձ թվում էր, որ չեմ կարդում, այլ պարզապես ապրում եմ` անցնելով Հայաստանի ու Խաննայի պատմության բոլոր փուլերը։
Չքնաղ վեպ է. կարդալու, հիանալու, սիրելու։
Profile Image for Ruby Rue.
145 reviews18 followers
June 2, 2024
Սիրուն ու կենդանի լեզվով գրած գիրք էր։ Սկզբում ավելի շատ ակնկալիքներ ունեի Խաննայից, պատմությունից ու իրադարձությունների զարգացումից, բայց վերջը մի տեսակ շատ շտապեցրած էր ու իմ ուզած հարցերի պատասխաններն ուզածս տեմպով չստացա։ Ավելի շատ բառերի եւ զգացողությունների, քան պատմությունների գիրք էր։

Շապիկի սրտխառնոցի զգացողությունն համարյա ամբողջ գրքում տարածվում ա։ Էդ իրականում լավ ա, որովհետև արվեստը պիտի զգացմունքներ առաջացնի, նույնիսկ եթե դա սրտխառնոց ա։

Ընդհանուր առմամբ` 3.5/5
Profile Image for Marine Kocharyan.
10 reviews3 followers
August 3, 2023
Չէի կարդում, խմում էի այս գիրքը։
Չեմ հիշում վերջին անգամ հայերեն լեզվով ինձ այսքան տպավորած գիրք երբ եմ կարդացել։
Չկրկնվող, լարված պահող, տպավորիչ նկարագրություններով ու աննկարագրելի լեզվով գրված վեպ է Խաննան։ Մեջը կա ամեն ինչ, բայց չկան ավելորդություններ ու չկա խանգարող էմոցիոնալություն։ Ամեն ինչ այնպես է, ինչպես կա։


Profile Image for Knarik.
105 reviews48 followers
November 23, 2021
Համարձակ, ու հարուստ, ու գունեղ։ Probably one of the best novels I have read in recent years.

Profile Image for Armenuhy.
94 reviews2 followers
Read
July 25, 2024
Վերընթերցելով երրորդ անգամ։
Առաջին անգամ միանգամից գրավեց համարձակությունը, բայց զգացողություն եղավ, որ գուցե համարձակությունից բացի խորություն չկա։ Անմիջապես ավարտելուց հետո վերընթերցեցի երկրորդ անգամ ու այո, բովանդակային մասում ստեղծագործականությունը պակասում էր ինձ։ Որոշեցի մեկ տարի հետո վերընթերցել երրորդ անգամ, ու հուզականություն նշմարվեց։
Ընդհանրացնելով` գիրքը կարողանում է հայելու պես արտացոլել իմ հույզերը։ Ես չպատկերացրեցի գրքի առանձին կյանքը։
Գնահատականը միջինն է` 5֊2֊3
Profile Image for Siranush Zakaryan.
16 reviews1 follower
August 20, 2024
Չկարդացվող ու չուտվող գիրք էր մի տեսակ։
Ինչ-որ բողոք կար, բայց լղոզված էր։ Մի տեսակ ամեն ինչն էր լղոզված՝ զգացմունքները, բողոքը, կերպարները։ Համարձակ երևալու համար անիմաստ հատվածները։
Էներգիաս խլեց ես գիրքը։
Displaying 1 - 27 of 27 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.