Nané Parsehyan necesita encontrar a su verdadero padre y emprenderá una travesía hasta llegar a Rojava, donde no existe la paz: es una zona que el pueblo kurdo se disputa a sangre y fuego con Siria y Turquía. La acompañará su prima Alma Parsehyan, una periodista americana. En el corazón de Medio Oriente conocerán las Unidades Femeninas de Protección, un ejército de mujeres que defienden con valentía y coraje una tierra que lo pide todo.
Nané Parsehyan necesita encontrar a su verdadero padre. Para eso emprenderá una travesía hasta llegar a Rojava, donde no existe la paz: es una zona que el pueblo kurdo se disputa a sangre y fuego con el Estado Islámico, el Estado turco y el régimen sirio. En el viaje la acompañará su prima Alma Parsehyan, una periodista americana que está por publicar una novela. Además, se sumarán Hrant Torosyan y Vartan Sirekanyan, un combatiente y un violinista, ambos armenios, que darían sus vidas por ellas. En el corazón de Medio Oriente se encontrarán con las Unidades Femeninas de Protección, un ejército de mujeres que defienden con valentía y coraje una tierra que lo pide todo.
Magda Tagtachian pone la exquisitez de su pluma y su sagacidad periodística para que la búsqueda de la identidad, el amor y un conflicto territorial conformen una historia actual, en una zona arrasada por la guerra. Y allí, donde pareciera imposible que irrumpa el romance y la pasión, y que una hija pueda reconstruir la relación con su padre, el camino les deparará muchas sorpresas y enseñanzas. Y quizá sea esa la gran lección de Rojava: jamás abandonar la lucha, nunca darse por vencido.
Հակասական զգացումներով վերջացրի գիրքը: Առաջին մասը ձանձրալի էր, մի տեսակ Հայաստանն ու հայկականությունը աղավաղած կամ շատ փոքր սպեկտրով նկարագրած, մակերեսային ու չհավատալի կերպարներով ու անհասկանալի անցմամբ դեպի Սիրիա ու Ռոջավա:
Նույն սերիալային մակերեսային դիտարկումները մնացին նաև երկրորդ հատվածում մի տարբերությամբ, որ ավելի հեշտ ու արագ էր կարդալ ու մտածելու տեղիք էր տալիս կամ մինիմումը սկսում ես հավելյալ ինֆորմացիա կարդալ քրդերի մերօրյա պայքարի մասին:
Անցումը դեպի Փարիզ էնքան պարզունակացված էր, որ ոչ մի գրամ հավատ չի ներշնչում որ իրականության հետ կարող էր առնչվել: Մի հրաշքով Հայաստանի ու Սիրիայի քաղաքացիները մի օրում կարող են Եվրոպական վիզա ունենալ ու մի օրում, ջիհադիստների հետ կռվից միանգամից ընկնել Մոնմարտր: Կլիշե Փարիզյան նկարագրությունից հետո հալեհոպ քովիդ ու անհասկանալի ավարտ (ամենակարևորը՝ չհավատալի, գրքային, արհեստական):
Ինչու՞ հակասական: Ոնց որ մեղավոր զգաս, որ քո դարդ ու ցավի մասին աշխարհին պատմող գիրք կա ու դու նվնվաս որ լավ գիրք չի: By default երևի պիտի շնորհակալ լինել, որ Արցախի մասին վեպի ֆորմատով աշխարհը ինչ-որ բան կիմանա առավել ևս իր աչքից շատ հեռու կոնֆլիկտի մասին: Մյուս կողմից էլ շատ շատ արհեստական բաներ կային (կամ շատ չհայկական էր թարգմանած), որ կարդալուց ուզում ես հա ասել whats next.
Շատ-շատ էի սպասում էս գիրքը կարդալուն. խնդրել էի, որ Հայաստանից բերեին։ Ճիշտն ասած` լրիվ ուրիշ բան էի սպասում, սպասում էի Ռոջավայի ու քուրդ կանանց պայքարի մասին ուժեղ ու վստահելի գիրք, բայց էստեղ ամեն ինչ պարզունակացված էր սաստիկ։ Հայոց ցեղասպանության հետ չստացված զուգահեռները, հավատ չներշնչող կերպարները, Հայաստանի ու Հայաստանի կամ Սիրիայի անձնագրով մարդկանց ճամփորդության մասին պատկերացման բացակայությունները, 8-րդ դասարանցու մակարդակի «քաղաքական վերլուծությունները.... Հայաստանի նկարագրություններն էնքան ոչ ռեալիստական էին, որ Ռոջավային էլ չհավատացի։ Հեղինակը երբեմն նաև դժվարանում էր մուսուլմանների ու ջիհադիստների մեջ տարբերություն դնել, ու casual racism-ի արանքում նաև իսլամաֆոբիա կար, ասենք թե ոնց էր տողատակերում մեղադրում բռնության մեջ ապրող ջիհադիստների կանանց։ Միակ լավ բանը երևի թեմայի ընտրությունն էր , ու որ հերոսները 40-ամյա կանայք էին։
Մի խոսքով, որպես տարիներ շարունակ Ռոջավայով հետաքրքրվող մարդ, սաստիկ ուզում էի հավանել էս գիրքը, բայց զուտ հուսախաբ եղա։ Խորհուրդ չեմ տա ժամանակ վատնել։
Կարծում եմ միշտ ավելի խիստ ենք մոտենում այն գրքերին, որոնք շոշափում են մեր ազգային ինքնությունը կամ հայրենիքի շուրջ տեղի ունեցող սոցիալ-քաղաքական իրադարձությունները։ Ինձ համար դժվար էր ընթերցել գիրքը սկզբից մինչև վերջ, քանի որ ոչ մի վայրկյան մտքումս չէր դադարում պտտվել այն միտքը, թե ինչքան կեղծ ու հեքիաթային են ներկայացված գրքի իրադարձությունները։ Սկսեմ գլխավոր հերոսուհուց, որին հեղինակը փորձում էր պատկերել որպես հայկական ռեմբո։ Երեսունյոթ տարի պասիվ ենթարկվող հայ կինը, որ նույնիսկ մի նորմալ զբաղվածություն չի ունեցել կրթությունից հետո ու լրիվ հայրիշխանության լծի տակ է, պարզվում է այդ ամբողջ ժամանակ ուսանել է միջազգային հարաբերություններ ու իր փոքրիկ սենյակում ունեցել է այնպիսի ֆիզիկական մարմնամարզություն, որ իրեն թույլ է տվել երկու օրում աչքի ընկնել քուրդ զինվորների պատրաստման ակադեմիայում և դառնալ էլիտար խմբի անդամ։ Հեչ հավատալի չէր, ինչքան էլ որ գրողը փորձում էր ցույց տալ, որ հերոսուհին ձերբազատվում է հայրիշխանության կապանքներից, իրականում այդպես չէր, ինքն մնաց պասիվ դերում։ Ես չտեսա ոչ մի ներքին ազատության դրսևորում։ Հաջորդ անհավատալի մասը իր և օվկիանոսից այն կողմ մեծացած զարմիկի ընկերությունն էր, այդ հարաբերություններն էլ շատ անմշակ էին։ Իմ ընկերներից ոմանք նշում էին իրենց ամփոփումներում, որ գոնե Ռոջավայի մասն հետաքրքիր էր գրել։ Շարժման մասնակիցների կյանքը և նպատակները, ինչ խոսք, հետաքրքիր էին, բայց միթե տենց հեշտ է դառնալ այդ շարժման մարտիկ որպես օտար և տենց կարճ ժամանակում այդքան առաջ գնալ։ Սա անհավատալիից բացի մի փոքր նսեմացնողն է պայքարի նվիրյալ մարտիկների համար։ Նույնը նաև այն թե ինչքան հեշտ թողեցին, որ նա հեռանա։ Սա Միջին Արևելք է և ոչ դեմոկրատական Եվրոպա։ Գրքի ավարտից հետո մնացի հիասթափված, քանի որ այդպես էլ չհասկացանք, թե ինչու էին Ալման և Հրանտը հայտնվել Բաքվի բանտում, այնքան հպանցիկ անցավ այդ թեմայով։ Նույն էլ Հրանտի կերպարի մասով, այնքան տեղ ուներ զարգացնելու, ինչու մեկը որ իր երկրում դեռ անվտանգության հարցերը չլուծած գալիս հասնում է Քրդաստան ու զբաղեցնում այսպիսի բարձր պաշտոն։ Ընդհանուր առմամբ, շատ դեպքերը ինձ համար աղավաղված էին կամ լավ չզարգացրած։