Jump to ratings and reviews
Rate this book

The Cambridge Companion to Postmodernism

Rate this book
Offering a comprehensive introduction to postmodernism, this Companion features examinations of the different aspects of postmodernist thought and culture that have had a significant effect on contemporary critical thought. Topics discussed by experts in the field include postmodernism's relation to modernity, and its significance and relevance to literature, film, law, philosophy, and modern cultural studies. Additional material includes a guide to further reading and a chronology.

254 pages, Paperback

First published July 14, 2000

8 people are currently reading
152 people want to read

About the author

Steven Connor

48 books10 followers
Steven Connor is Grace 2 Professor of English in the University of Cambridge, Fellow of Peterhouse, Cambridge, and Director of the Centre for Research in Arts, Social Sciences and Humanities (CRASSH). Among his many books are explorations of aspects of the cultural history of the senses, including Dumbstruck: A Cultural History of Ventriloquism (2000), The Book of Skin (2004), and Beckett, Modernism and the Material Imagination (2014). His most recent books are Dream Machines (2017), The Madness of Knowledge: On Wisdom, Ignorance and Fantasies of Knowledge (2019), and Giving Way: Thoughts on Unappreciated Dispositions (2019).

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
10 (20%)
4 stars
15 (30%)
3 stars
22 (44%)
2 stars
2 (4%)
1 star
1 (2%)
Displaying 1 - 6 of 6 reviews
Profile Image for Aria.
485 reviews58 followers
January 5, 2018
A clear and informative book about postmodernism that is blessedly easy to understand. I'd definitely recommend it to those who are new or rather new to the theory (and even if you aren't new to it, this might be able to provide some new bits of information for you).
Profile Image for naisokram.
156 reviews5 followers
August 29, 2025
Սա շատ օգտակար ուղեցույց ա, որն ամփոփում ա պոստմոդեռնիզմի դրսևորումը տարբեր ոլորտներում: Բայց օգտակար ա, եթե գոնե նվազագույն գաղափար ունես քննարկվող ոլորտների մասին կամ էլ առնվազն հետաքրքրված ես դրանցով (թեպետ հակառակ պարագայում կարդալն էլ իմաստ չէր ունենա): Եթե չէ, ապա էս ուղեցույցը կվերածվի պոստմոդեռնիզմի լաբիրինթոսի: Օրինակ, ես էդքան էլ հետաքրքրված չեմ ու առանձնապես գիտելիք չունեմ տեսողական արվեստից, ուստի էս գրքի էդ գլուխը, որն անդրադառնում էր պոստմոդեռնիզմի ազդեցությանը կերպարվեստի և այլ հարակից ոլորտների վրա, ինձ շատ բան չտվեց, իսկ ինձ հետաքրքրած մնացած ոլորտների մասին ուզում եմ ստորև ամփոփել:

Ու ընդհանուր առմամբ` էս գիրքը շատ լավ աղբյուր ա ոչ միայն ծանոթանալու պոստմոդեռնիստական խոսույթներին տարբեր ոլորտներում, այլ մեծ թվով այլ կարևոր աշխատանքներ բացահայտելու, որ հետագայում ուզածդ ուղղությամբ շարունակես ուսումնասիրությունդ: Չէի պատկերացնի, որ էսքան կհետաքրքրեն վերլուծությունները ու կընդլայնեն պոստմոդեռնիզմին նայելու մտահորիզոնս:

🖇Պոստմոդեռնիզմ և փիլիսոփայություն
Ի՞նչ արեց պոստմոդեռնիզմը փիլիսոփայության հետ: Այն արմատապես փոխեց փիլիսոփայության առաքելությունն ու ինքն իրեն հասկանալու կարողությունը:

Առաջին հերթին` փիլիսոփայությանը գահընկեց արեց իր ինքնավար դիրքից: Եթե մինչ այդ փիլիսոփայությունը համարվում էր «գիտությունների թագուհի» կամ գիտելիքի լավագույն աղբյուր, ապա պոստմոդեռնիստները փոխեցին այդ մտածելակերպը` պնդելով, որ փիլիսոփայությունը չի կարող տալ օբյեկտիվ, ապապատմական պնդումներ, որ վեր են մյուս ուղղություններից: Ժան-Ֆրանսուա Լյոտարը բերեց մետանարատիվների գաղափարը` պնդելով, որ այն բոլոր մեծ ու լեգիտիմացնող պատմությունները, որ փիլիսոփայությունը ինքն իրեն պատմել է առաջընթացի, լուսավորության, ազատականության մասին, այլևս հավատալու չեն, չեն կարող բացարձակ ճշմարտություն համարվել: Իսկ Ռիչարդ Ռորթին էլ գտնում էր, որ փիլիսոփայությունը գրականության, քաղաքականության ու մշակութային քննադատության հետ նույն հարթակի վրա պիտի լինի, ոչ թե բարձ` որպես «զրույցի» ձև և հերմենևտիկա:

Պոստմոդեռնիզմը քաղաքականացրեց փիլիսոփայությունը ու երևան հանեց բանականության մեջ իշխանության մեխանիզմները: Այն ցույց տվեց, որ ենթադրյալ չեզոք, համընդհանուր փիլիսոփայական հասկացությունները (բանականություն, ճշմարտություն, սուբյեկտ, արդարություն և այլն) ոչ թե բացահայտվում են, այլ կառուցվում, ու կառուցելու այդ պրոցեսն անմիջականորեն կապված է իշխանության ու իշխելու համակարգերի, ինչպես նաև` բացառման համակարգերի հետ: Այստեղ պիտի հիշենք Միշել Ֆուկոյին և իր գենեալոգիական մեթոդը, որը ցույց տվեց, որ «ճշմարտությունը» տվյալ հասարակության մեջ իշխանական հարաբերությունների արդյունք է:

Փիլիսոփայության քաղաքականացման մասին խոսելիս պիտի նշենք նաև ֆեմինիստ մտածողներին, որոնք պոստմոդեռնիստական գործիքներով (օրինակ` դեկնոստրուկցիա) հարցականի տակ դրեցին արևմտյան փիլիսոփայության պատրիարխալ հիմքերը` ցույց տալով, որ համընդհանուր «սուբյեկտը» միշտ արական է եղել, նմանապես նաև փիլիսոփայական այլ հիմնարար կոնցեպտներ: Ֆեմինիստ մտածողները միաժամանակ քննադատում էին հենց պոստմոդեռնիզմը, որը կարող էր դառնալ հերթական վերացական, գենդերային առումով չեզոք դիսկուրսը։ Պոստմոդեռնիստական ​​«սուբյեկտի մահը» շքեղություն էր ֆեմինիստների համար, որը վտանգում էր ջնջել այն կանանց պատմական փորձը, ովքեր դեռևս պայքարում էին դառնալու սուբյեկտներ և իրենց սեփական պատմությունների հեղինակներ։

Պոստմոդեռնիզմը տեքստայնացրեց փիլիսոփայական դիսկուրսը: Այն փիլիսոփայության կենտրոնացումը ուղղեց դեպի ներս` դեպի լեզու` այն գործիքը, որով ստեղծվում է փիլիսոփայությունը: Կենտրոնական դարձավ իմաստի ստեղծման հարցը: Ժակ Դերիդան դեկոնստրուկցիայի իր պրակտիկայով ցույց տվեց, թե ինչպես են փիլիսոփայական տեքստերը հենվում փոխաբերական լեզվի, բինար հակադրությունների (օրինակ՝ խոսք/տեքստ, ներկայություն/բացակայություն) և հռետորական շարժումների վրա։ Դերիդան ցույց տվեց, որ լեզվի անկայունությունը (différance) նշանակում է, որ իմաստը երբեք չի կարող վերջնականապես ամրագրված կամ մաքուր լինել։ Իսկ Վիտգենշթայնը ​​«լեզվի խաղերի» իր գաղափարով ամրապնդեց այն գաղափարը, որ իմաստը կախված է կիրառությունից և կոնտեքստից, այլ ոչ թե արտաքին աշխարհին համապատասխանությունից։

Պոստմոդեռնիզմը փիլիսոփայությանը զրկեց որոշակիության, հիմքերի և ամբողջականացնող համակարգերի իր մեծ, հերոսական որոնումներից։ Սրանով փիլիսոփայությունը կարծես անցավ ավելի համեստ, քննադատական ու [ինքն իր հանդեպ] հեգնական գործելակերպի: Փիլիսոփայության խոնարհեցման այս պրոցեսի հիմքը դրել է Նիցշեն պերսպեկտիվիզմի («փաստեր չկան, կան միայն մեկնաբանություններ») և բարոյականության իր քննադատությամբ` պնդելով, որ մեր բարձրագույն արժեքներն ունեն ցածր, պատմական ծագում։ Փիլիսոփայության նոր խնդիրը դարձավ զգոն քննադատությունը, հարցականի տակ դնելը և միջամտելը իշխանության ու դիսկուրսի կոնտեքստերին, այլ ոչ թե մեծ համակարգեր կառուցելը։

🖇Պոստմոդեռնիզմ և կինո
Այս հատվածում վերլուծությունը կենտրոնանում է երկու հեղինակների` ինչ-որ տեղ իրար լրացնող ու իրար հետ մրցող տեսությունների վրա: Խոսքը Ֆրեդրիք Զեյմսոնի ​​«Ներկայի նոստալգիա» և Ժան Բոդրիարի ​​«Սիմուլակրայի պրեսեցիա» տեսությունների մասին է: Զեյմսոնը դիտարկում է պոստմոդեռնիզմը որպես ոճերի կարծրատիպեր, մեռած ձևերի պաստիշ, որն այլևս չի ներկայացնում պատմական իրականությունը, այլ դրա մասին մեր ունեցած գաղափարը: Ուստի առաջանում է նոստալգիա մի ժամանակաշրջանի հանդեպ, որն իրականում գոյություն էլ չի ունեցել: Նույնն անում է պոստմոդեռն կինոն` ոճական կրկնություններ, որոնցից փախուստ չկա, այլ կա միայն անվերջ, դատարկ իմիտացիա:

Բոդրիարի վերլուծությունը օնթոլոգիական մակարդակում է: Ըստ նրա` մենք ապրում ենք հիպերիրականության պայմաններում, որտեղ սիմուլյացիաները ոչ միայն աղավաղել են իրականությունը, այլ ամբողջովին փոխարինել են այն: Կինոն էլ ոչ միայն պարզապես սրա հայելին է, այլև գլխավոր գործիքն ու լավագույն դրսևորումը: Այսինքն, պոստմոդեռն ֆիլմը ոչ թե խորություն չունի, այլ փառաբանում է մակերեսայնությունը, նշանների խաղը, իրականության փլուզումը հիպերիրականության մեջ:

Այս երկու տեսություններով էլ բացատրվում են պոստմոդեռն կինոյի երկու դոմինանտ ուղղությունները.
-Զեյմսոնյան մելանխոլիա - կորստի ու դատարկության զգացում փայլուն պաստիշի մակերեսին,
AԲոդրիարյան էյֆորիա - գլխապտույտ, շիզոֆրենիկ հաճույք պատկերների ազատ խաղի և ոճի մաքուր կատարման մեջ:

Այլ խոսքերով` պոստմոդեռն ֆիլմը մշակութային ապացույց է այն բանի, որ մարդկային փորձառության մեջ հսկայական շրջադարձ է տեղի ունեցել պոստմոդեռնիզմի շրջանում. պատկերը խզել է իրականության հետ կապը, իսկ պատմությունը վերածվել է հավերժորեն կրկնվող ու վերամշակվող ներկայի:

🖇Պոստմոդեռնիզմ և գրականություն
Հասանք իմ ամենասիրելի թեմային` գրականությանը: Պոստմոդեռն գրականությունը, փիլիսոփայության պես, դեկոնստրուկցիայի մասին է: Այն ոչ թե նախկինի պես իրականության հայելին է, այլ այդ իրականությունը ապակառուցող գործիք: Իմաստի փնտրտուքին փոխարինում է իմաստաստեղծման մեխանիզմների ուսումնասիրությունը` հեգնանքի, պաստիշի ու մետաֆիկցիայի միջոցով:

Ի տարբերություն մոդեռնիզմի, որը ֆրագմենտացիան օգտագործում էր ավելի խորը, միֆական կարգ հաստատելու համար (հիշենք Զոյսի Ուլիսը), պոստմոդեռնիզմը օգտագործում է ինքնավերլուծությունը` քանդելով նարատիվ ճշմարտության գաղափարը: Արդյունքում ունենում ենք գրական գործեր, որոնք ընթերցողի համար լաբիրինթոս են:

Կարևոր են նաև «հեղինակի մահվան» գաղափարը ու ինտերտեքստուալությունը: Պոստմոդեռն տեքստերը ոճերի միախառնման ամբողջություն են, որոնք շատ դեպքերում միմյանց հետ կապ էլ չունեն: Բացի այդ` հեղինակը կամ պատմողը դառնում է անվստահելի ու հակասական, երբեմն` երևակայական մի կերպար, որն այլևս չի վերահսկում իր իսկ տեքստը: Ինչ վերաբերում է ինտերտեքստուալությանը, պոստմոդեռն տեքստը վերածվում է մի մոզաիկայի` բաղկացած իրենից առաջ գրված տեքստերից: Սա ինչ-որ առումով կարող ենք համարել հիերարխիաների կոտրում. գրական տեքստը դիտարկվում է ոչ թե որպես սրբություն, որին դիպչել չի կարելի, այլ օգտագործվում է այլ գրական տեքստերում, ճկվում, հարմարեցվում նոր կոնտեքստին: Ընթերցողից պահանջվում է ինֆորմացիայի մեծ պաշար ունենալ, ինչպես նաև` մեծ պաշարի հետ առնչվել, այսպես ասած` փորձել գլուխ հանել, որովհետև չկա կենտրոնական միտք կամ մեկ իմաստ, այլ կա ժամանակակից աշխարհի պես բարդ մի կառույց: Հեղինակն էլ պարզապես գրող չէ, այլ ժամանակակից աշխարհի վիճակն ախտորոշող «մասնագետ», իսկ այդ աշխարհում իմացաբանական անորոշություն է տիրում:

🖇Պոստմոդեռնիզմ և տարածություն
Սա այս ուղեցույցի թերևս լավագույն հատվածն էր ինձ համար: Այստեղ պոստմոդեռնիզմի ժամանակային հարթակից դուրս ենք գալիս դեպի ��արածական հարթություն ու ուսումնասիրում, թե ինչպես են պոստմոդեռն միտքն ու մշակույթը քանդել միասնական, հիերարխիկ և ռացիոնալ տարածության ժամանակակից ընկալումները՝ դրանք փոխարինելով բազմակիության, սիմուլյացիայի և մասնատման մոդելներով։

Եթե մոդեռնիստական տարածությունը ֆունկցիոնալ ու կարգավորված տարածք էր` նախատեսված ռացիոնալ ու կարգապահ հասարակական կյանքի կազմակերպման համար, ապա պոստմոդեռնիզմն այս ամենի հերքումն է.այն գալիս է հերքելու ճարտարապետական ավտորիտարիզմը: Մոդեռնիզմի միատարր, վերացական տարածքը դիտվում էր որպես ստերիլ, անդեմ և ճնշող։ Այստեղ հասնում ենք Ֆուկոյի հետերոտոպիայի գաղափարին: Ի տարբերություն ուտոպիայի (կատարյալ, անիրական տարածք)` հետերոտոպիան իրական, գոյություն ունեցող տարածք է, որը գործում է հակագերիշխանական ձևով: Այն այլության տարածք է, որը մեկ իրական վայրում (օրինակ՝ կինոթատրոն, այգի, գերեզմանատուն, թանգարան) համադրում է բազմաթիվ անհամատեղելի վայրեր: Հետերոտոպիաները մարտահրավեր են նետում մոդեռնիստական ​​տարածքի միատարրությանը՝ հաստատելով բազմակի, միմյանց հակասող տարածական միավորների միաժամանակյա ներկայությունը:

Հիմա վերադառնանք Բոդրիարին, որի տեսության համաձայն` պոստմոդեռն տարածությունն այլևս իրականության կամ կեղծիքի մասին չէ, քանի որ այժմ ապրում ենք հիպերիրականության պայմաններում, որը իրականության սիմուլյացիա է: Իսկ սրա ամենավառ օրինակը ամերիկյան Դիսնեյլենդն է: Այն ակնհայտորեն կեղծ տարածք է՝ Ամերիկայի մնացած մասը «իրական» ներկայացնելու համար։ Սակայն Բոդրիարը հակառակն է պնդում. Դիսնեյլենդի գոյությունը թաքցնում է այն փաստը, որ ամբողջ Ամերիկան ​​Դիսնեյլենդ է, որ ամբողջ սոցիալական տարածքը մոդելավորված, ախտահանված և վերահսկվող հիպերիրական կառուցվածք է։

Հաջորդ կարևոր գաղափարը Մարկ Օգեի «չտարածքներ»-ն են (“non-places”).սրանք գերմոդեռնության ընդհանրական, անցողիկ, անանուն տարածություններ են, որոնք բավարար իմաստ չունեն «մարդաբանական վայրեր» (ինքնության, հարաբերության և պատմության վայրեր) համարվելու համար: Նման օրինակներ են օդանավակայանները, մայրուղիները, հյուրանոցային ցանցերը, սուպերմարկետները, բանկոմատների նախասրահները և այդպես շարունակ։ Այս տարածքները սահմանվում են իրենց ֆունկցիոնալությամբ, օգտագործման հրահանգներով և պայմանագրային, մեկուսացված փոխազդեցությամբ։ Դրանք շրջանառության, սպառման և հաղորդակցության տարածքներ են, որոնք ստեղծում են մեկուսացված, օտարված անհատականության որոշակի տեսակ։

Վերջին կարևոր վերլուծությունը պոստմոդեռն քաղաքների մասին է, որ ոչ թե մեկ ամբողջականություն են, այլ մասնատված, բազմակենտրոն ագլոմերացիաներ։ Քաղաքային տարածքը դառնում է թեմատիկ ապրանք։ Լաս Վեգասը և Դուբայը նման քաղաքների օրինակ են, որտեղ տարածքը սպառվում է որպես պատկեր կամ փորձառություն։

Ժիլ Դըլյոզն ու Ֆելիքս Գուատարին նույնպես իրենց ներդրումն են բերում պոստմոդեռն տարածքների վերլուծությանը: Նրանք տարբերակում են.
-Շերտավոր տարածություն. ժամանակակից, կազմակերպված, հիերարխիկ տարածություն։ Այն շերտավոր է, չափվում և վերահսկվում է (օրինակ՝ քաղաքային շերտեր (grids), գյուղատնտեսական դաշտեր, բյուրոկրատական ​​կարգ)։
-Հարթ տարածություն. քոչվորական, չկարգավորված, բաց տարածություն։ Այն ազատ խաղի և շարժման դաշտ է՝ առանց ֆիքսված ուղիների (օրինակ՝ անապատը, ծովը, ինտերնետն իր իդեալական տեսքով)։

Նրանք ներմուծում են պոստմոդեռն ապատարածականացման գաղափարը. նրանց կարծիքով, պոստմոդեռնիզմը ներառում է ապատարածականացման անընդհատ գործընթաց՝ ժամանակակից կոշտ կառուցվածքների (շերտավոր տարածություն) քանդում՝ նոր, հոսուն և անկանխատեսելի հնարավորություններ ստեղծելու համար (հարթ տարածություն)։

Ըստ էության` պոստմոդեռնիզմն ինքնին տարածականացրեց միտքը: Այն ցույց տվեց, որ մեր ինքնությունները, սոցիալական կառուցվածքները և տնտեսական համակարգերը ոչ միայն արտացոլվում են տարածության մեջ, այլև հիմնարար կերպով կազմավորվում են դրա միջոցով։

🖇Պոստմոդեռնիզմ և գիտություն ու տեխնոլոգիաներ
Նույն սկզբունքով` պոստմոդեռնիզմը ոչ թե մերժում է գիտությունը, այլ արմատապես վերաիմաստավորում է դրա բնույթը՝ այն օբյեկտիվ հայտնագործության մոդելից տեղափոխելով կառուցված գիտելիքի մոդել, որը խորապես ազդված է իր սեփական տեխնոլոգիական գործիքներից:

Գիտությունն այլևս չի համարվում գիտելիքի կամ փաստերի չեզոք, օբյեկտիվ հետապնդում: Գիտության բերած ​​գիտելիքը սոցիալապես կառուցված է, այն ձևավորվում է լեզվի, մշակույթի և իշխանության կառուցվածքների կողմից: Թոմաս Կունը («Գիտական ​​հեղափոխությունների կառուցվածքը») ցույց է տալիս, որ գիտությունը զարգանում է «պարադիգմայի»՝ աշխարհայացքի սոցիալապես բանակցված փոփոխությունների միջոցով, այլ ոչ թե միայն օբյեկտիվ փաստերի կայուն կուտակման:

Պոստմոդեռն գիտությունը հեռանում է դետերմինիստական, կանխատեսելի կարգի նյուտոնյան մոդելներից։ Այն ընդգրկում է քաոսի տեսությունը, բարդությունը և ոչ գծային համակարգերը, որոնք կենտրոնանում են անկանխատեսելիության, ինքնաբուխ ինքնակազմակերպման և համակարգերի զգայունության վրա։ Տեխնոլոգիայի առաջընթացի պայմաններում վերանում են նաև մարդ-կենդանի, մարդ-տեխնիկա տարբերությունները, ու արդյունքում ունենում ենք Դոննա Հարավեյի կիբորգը` մարդու ու մեքենայի հիբրիդ, պոստ-մարդ:

Պոստմոդեռնիզմը վերլուծում է, թե ինչպես են տեղեկատվական տեխնոլոգիաները մի կողմից ազատագրում, իսկ մյուս կողմից` վերահսկում ու իշխում մարդկանց` ստեղծելով հսկողության և սոցիալական կառավարման նոր ձևեր:

🖇Պոստմոդեռնիզմ և պոստ-կրոն
Պոստմոդեռնիզմն ամենաաշխարհիկ շրջանն է պատմության մեջ: Բայց սա չի նշանակում, թե կրոնին վերջ է դրվում, այլ որ դրա գաղափարը վերադառնում է նոր, հաճախ` թաքուն ու մասնատված ձևերով: Մոդեռնիզմի աշխարհիկացմանը պոստմոդեռնիզմը հակադրում է «կրոնների վերադարձը» ոչ թե հավատի ավանդական ինստիտուտների, այլ աշխարհիկ շրջանակներում իմաստի, միստիցիզմի և տրանսցենդենտալության փնտրտուքի տեսքով:

Ուստի արդյունքում ունենք պոստ-կրոն` հոգևոր սպառողականություն կամ «հավատ առանց պատկանելության»։ Անհատներն այլևս չեն ընդունում մեկ հավատամք, այլ էկլեկտիկ կերպով հավաքում են հոգևոր մտքեր կամ բաղադրիչներ գաղափարների համաշխարհային շուկայից՝ դրանք միախառնելով զեն բուդդիզմի, կաբալայի և նմանատիպ այլ ուսմունքների հետ: Այսինքն, այս դեպքում նույնպես պոստմոդեռնիզմը մերժում է պատմությունները` հօգուտ անձնական, սուբյեկտիվ և մասնատված միկրոպրակտիկաների:

Սրբազանն այլևս աստծո մեջ չի փնտրվում, այլ իմանենտ (ներհատուկ) կերպով` յուրաքանչյուրն իր եսի, իր բնության, իր փորձառությունների մեջ: Այսինքն` կրոնական փորձառության հիմքը դառնում է ներքին` ինքդ քո հանդեպ իշխանությունը, ոչ թե արտաքինը (եկեղեցի կամ այլ կառույց):

Ըստ Լյոտարի տեսության` կրոնը կորցնում է իր համընդհանուր ճշմարտության հավակնությունը և դառնում է հերթական «լեզվական խաղը»՝ որոշակի համայնքի ներսում իմաստ կառուցելու կանոնների ամբողջություն՝ առանց իրականությանը արտոնյալ մուտք ունենալու։ Իսկ Դերիդայի տեսությամբ էլ հանգում ենք «նեգատիվ աստվածաբանության», երբ Աստված սահմանվում է նրանով, ինչ նա ՉԷ, ոչ թե Է:

Այս գլխում նաև անդրադարձ կա կրոնական ֆունդամենտալիզմին` որպես ինքնին պոստմոդեռն ռեակցիա` արձագանք պոստմոդեռնիզմի քաոսին ու հարաբերականությանը: Ֆունդամենտալիզմը փորձում է ստեղծել բացարձակ, որոշակի և ամբողջականացնող նարատիվ` ի հակադրություն պոստմոդեռնիստական ​​​մասնատմանն ու անորոշությանը:

Մի խոսքով` պոստմոդեռնիզմը չի վերացնում կրոնը, այլ քանդում ու վերաձևավորում է այն։ Պոստ-կրոնական դարաշրջանը աշխարհիկ չէ, այլ սահմանվում է ներհատուկ հոգևորությամբ, սպառողական էկլեկտիզմով և հավատքը անձնական լեզվական խաղի վերածելով: Սրանք էլ լարված հարաբերության մեջ են ֆունդամենտալիստական ​​​​ռեակցիաների հետ, որոնք նույն պոստմոդեռն աշխարհի արդյունք են, որին հենց իրենք հակադրվում են։

🖇Պոստմոդեռնիզմ և էթիկա
Հասանք ևս մեկ առավել փիլիսոփայական հատվածի: Պոստմոդեռնիստական էթիկան մերժում է հիմնարար, ընդհանրական «բարոյականության մետաֆիզիկան»՝ հօգուտ եզակիության, «Այլ»-ի (Other) նկատմամբ պատասխանատվության և ընկալման սահմանափակության։

Պոստմոդեռն էթիկան սկսվում է ժամանակակից բարոյական փիլիսոփայության (Կանտից մինչև ուտիլիտարիզմ) քանդումով: Այս հատվածում վերլուծությունը կենտրոնանում է Էմանուել Լևինասի աշխատության վրա: Ըստ նրա` էթիկան կանոնների համակարգ չէ, այլ աշխարհի հետ առաջնային հարաբերություն, որը նախորդում է նույնիսկ օնթոլոգիային (գոյության ուսումնասիրությանը): Այն սկսվում է «Այլ»-ի (autrui) հետ դեմ առ դեմ հանդիպումից, որի եզակիությունն ու խոցելիությունը անձից անսահման պահանջ են ներկայացնում, որը նա երբեք լիովին չի կարող բավարարել: Այս պատասխանատվությունը ընտրովի չէ, այլ պարտադրովի:

Արդյունքում ստեղծվում է ոչ հիմնարար էթիկա։ Էթիկական գործողությունը հիմնված չէ համընդհանուր օրենքի ըմբռնման վրա, այլ եզակի, անհասկանալի Այլ-ի նկատմամբ արմատական ​​պատասխանատվության: Էթիկան քեզնից բացարձակ տարբերվողի հետ հանդիպումն է, որը քանդում է քո եսակենտրոն աշխարհը և դիմադրում է քո (նախապես գոյություն ունեցող) գիտելիքների համակարգերի կողմից դասակարգության ենթարկվելուն։ Այլ-ի հանդեպ քո պատասխանատվությունն անսահման է և երբեք չի մարում կամ փոխադարձաբար հավասարակշռվում։ Դու միշտ գտնվում ես «անսահման պարտքի» վիճակում, ինչը թույլ չի տալիս, որ էթիկան երբևէ դառնա պարտականությունների և իրավունքների փակ, հաշվարկված համակարգ։ Այստեղ էլ հանգում ենք արդարության գաղափարին, որը սահմանվում է որպես մեր հասկանալու ու հաշվարկելու համակարգից անդին, դրանից «պլստած»: Արդարության կոնցեպտն առավել մանրամասն քննվում է հաջորդ (ու վերջին) բաժնում:

🖇Պոստմոդեռնիզմ և օրենք ու արդարություն
Պոստմոդեռնիզմը գալիս է ապակայունացնելու օրենքի գաղափարը որպես հետևողական, ռացիոնալ համակարգ` փոխարենն այն դիտարկելով որպես իշխանության ու հռետորաբանո��թյան դիսկուրս, իսկ արդարությունը` որպես անհնարին, բայց անհրաժեշտ իդեալ:

Պոստմոդեռնիզմը մարտահրավեր է նետում օրենքի վերաբերյալ Լուսավորության շրջանի այն հավատալիքներին, թե օրենքը չեզոք, ռացիոնալ համակարգ է` համընդհանուր սկզբունքներից բխող (ինչպիսիք են բնական իրավունքը կամ բանականությունը): Պոստմոդեռնիզմի շրջանում օրենքը վերլուծվում է ոչ թե որպես ճշմարտության համակարգ, այլ որպես լեզվական խաղ (Լյոտար) կամ հռետորական պրակտիկա։ Դրա վրա որոշիչ ազդեցություն ունեն ​​համոզիչ նարատիվները, լեզվական մեկնաբանությունները և խոսողի (դատավոր, հաստատություն) հեղինակությունը, այլ ոչ թե փաստերի վրա կանոնների չոր կիրառությունը։ Դատական գործի «ճշմարտությունը» կառուցվում է (և ոչ թե բացահայտվում) դատարանի դահլիճում:

Ապավինելով Դերիդայի տեսությանը` տարբերակում է դրվում օրենք և արդարություն հասակցությունների միջև: Օրենքը կանոնների, օրենսգրքերի և կիրառելի դատավճիռների համակարգ է։ Այն անխուսափելիորեն հաշվարկելի է, ընդհանրացվող և հետևաբար` դեկոնստրուկցիայի ենթարկվող. կարելի է ցույց տալ, որ այն լի է հակասություններով, կողմնակալություններով և պատմական պատահականություններով։ Արդարությունը, սակայն, դեկնոստրուկցիայի չի ենթարկվում: Այն անսահման, անհնարին պահանջ է, որը բխում է համակարգի «դրսից»։ Այն կոչ է՝ բացարձակապես արդար լինելու յուրաքանչյուր դեպքի և յուրաքանչյուր անձի եզակիության նկատմամբ, պահանջ, որը իրավունքի ընդհանուր կանոնները երբեք լիովին չեն կարող բավարարել։

Դերիդան դատական ​​որոշման պահը նկարագրում է որպես ապորիա՝ անորոշության պահ։ Դատավորը պետք է հետևի հաշվարկելի օրենքին, բայց իսկապես արդար որոշումը պետք է նաև խախտի այդ օրենքը՝ արձագանքելով գործի եզակի կողմերին։ Հետևաբար, արդարադատությունը միշտ «պետք է գա» (à venir). այն երբեք լիովին ներկա չէ որևէ գործող օրենքում կամ դատավճռում, այլ այն հորիզոնն է, դեպի ուր օրենքը պետք է անվերջ ձգտի։ Օրենքը չեզոք չէ, այլ գործող սոցիալական և իշխանական կառուցվածքները պահպանելու հիմնական գործիք է՝ քաղաքական ընտրությունը քողարկելով որպես իրավական անհրաժեշտություն:
#վարագույր
Profile Image for Marshall.
11 reviews3 followers
May 2, 2015
Invaluable

This text is crucial for anyone new to postmodern theory, but also contains many studies of interest to those familiar with the movement's theoretical foundations.
Profile Image for Hurinfan.
33 reviews3 followers
Read
August 30, 2024
very accessible for postmodern texts. The last chapter is a drag though.
Displaying 1 - 6 of 6 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.