Մի շնչով ընթերցված վիպակ: Զգացմունքայնությամբ ողողված, իրադարձություններով և պատկերներով հարուստ այս ստեղծագործությունը կատարելապես փոխանցում է օվկիանակոսմոսի խորհրդավոր մթնոլորտը. փոքր-ինչ մռայլ, ինքնատիպ… Օվկիանասույզների տագնապալի աշխատանքը ակամայից դարձավ հարազատ: Իսկ Օվկիանոսն ինչպես Տիեզերք՝ լի անհայտություններով ու վտանգներով հմայում էր, կախարդում… Բավականին հանգամանալից աշխատանք, մեխանիզմների դետալային նկարագրություն և գիտատեխնիկան տերմիններին ծանոթանալու հնարավորություն: