Jump to ratings and reviews
Rate this book

Չկա՝ չկա

Rate this book
Անհեթեթը մեզ կլանած մեդիա իրականությանը տրամաբանված և փաստարկված անհատական արձագանքն է: Իմաստները իրար կողք և իրար մեջ ներդնելով անիմաստության հեռարձակումը՝ մեկնաբանման և պարզաբանման միջոցով տարածվում է:
Լինել ծայրահեղ անհեթեթ, միաժամանակ ծայրահեղ խոցելի և ճկուն՝ չբռնվել:

97 pages, Hardcover

Published March 1, 2017

12 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (37%)
4 stars
1 (12%)
3 stars
2 (25%)
2 stars
2 (25%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 5 of 5 reviews
Profile Image for Zabelle.
71 reviews6 followers
Read
September 24, 2020
Գեմաֆին Գասպարյանի առաջին գիրքը կարելի է համարել իր
գրական եւ քաղաքական հաւատամքը
տարբեր գլուխներ ունի կը սկսի՝
-Հայաստան(ով)
(սոցիալական քաղաքականութիւն)

«ուր ջրերն հանքային և ջրերն հանքերի՝
իրար են խառնվում։

ընտանիք է պահում գյուղացին - բանվորը,
ընտանիք է պահում հանքարդյունահանողը,
մի խանգարիր:»

«մեռելոցների և եկեղեցիների շոշափելի արքայությունը
լղոզում է հայ-հայ է ծնվող իմ ինքնությունը»

(արտագաղթ)

«ծերունին
կնոջ գերեզմանի քարը քաշեց,
դաջեց նկարը իր
ձախ անկյունում
որդին խոպան մնաց»

«հինգ-հազար-դրամ
ընտրությունը անցավ,
միտինգն էլ անցավ,
հինգ-հազար-դրամ
բողոքի ցույցն էլ՝ հինգ-հազար-դրամ,
չկառուցվեց։»

այլ բաժին մը՝
- փոքր կենտրոն 365
բառերու փսխունք է, հասկնալի անհեթեթութիւն
(Ջեքըքիչ սառույցով)

բաժին
-սարի- թաղ,
թոխմախ,
գաջի գործարան,
արեշ,
բութանիա

քաղաքական երգիծանք, political satire
remix and rap DJ-ական խառնուրդ երգի եւ Սերժ Սարգիսյանի

(դիպուկ)

խենթ ես դու մի լուսե

անես,
ի՞նչ անես,
որ ինչ անես,
խանգարում ես, որ ի՞նչ անես,
մեր տոնը խանգարում ես

դու նորից եկել ես ինչ անեմ
քեզ սիրե՞մ,
քեզ սիրեմ,
քեզ սիրե՞մ,
ինչ անեմ

Գրքոյկ է արագ կարդացուող։ Շատ Յաջող եւ անյաջող բաժիններով։
Կը սպասեմ իր յաջորդ գրքին, նախարարութեան տեղակալի փորձի ազդեցութեանը իր գրականութեան վրայ ( ի՞նչ եղաւ Ամուլսարը, ինքնապարգևատրումները ու անանկ բաներ):
Profile Image for Siranush.
42 reviews35 followers
March 30, 2017
կսպանե՞ս երեխա
իսկ եթե սպանելով փրկես տասը մեծահասակ
իսկ եթե տասը երեխա փրկես
իսկ եթե հարյուրին փրկես
իսկ եթե հազարին
կսպանե՞ս երեխա
իսկ եթե սպանելով եղբորդ փրկես
իսկ հենց քո երեխային փրկելու համար
կսպանե՞ս երեխա
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews45 followers
December 31, 2018
Կարդացի միայն էլեկտրոնայինը պատրաստելու ընթացքում, չնայած տպագիրը ունեի։ Հավես էր, ինչ ասեմ։ Էլեկտրոնայինի վերջում գրախոսական կա, սկզբում դա կարդացեք, հետո նոր գիրքը։ Կօգնի շատ հասկանալու, թե իրականում ինչ նկատի ուներ հեղինակը, բառախաղերը հասկանալու։ Մի խոսքով, էլեկտրոնայինը, գիտեք որտեղ փնտրել։
Profile Image for Dató.
152 reviews27 followers
December 9, 2020
Կներեք, առաջ չկարողացա գնալ, չի ձգում առհասարակ։ Միգուցե հետագայում փորձեմ շարունակել։
Profile Image for Knarik.
105 reviews48 followers
August 7, 2017
Բարդ բան չկա,
անձեռոցիկը սեղանին և սիգարետի տուփը,
լռությունը, որ չի խախտում,
լռությունը, որ չի խախտում,
առ,
առ,
օրվա փոքրությունը։
Displaying 1 - 5 of 5 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.