Հայերեն էլեկտրոնային գիրքն անվճար ներբեռնել ԱՅՍՏԵՂ։ Տաղանդավոր արձակագրի այս վիպակը Մոսկվայում շինանյութ վաճառող հայի առօրյայի ու ռուսաստանյան իրականության գեղարվեստականացման նուրբ ու ինքնատիպ մի փորձ է, որին առանձնակի հմայք է հաղորդում հեղինակի անկրկնելի հումորը:
Ընտիր պատմություն էր, ինչ սպասում էի, ազատության ու սիրո կապի մասին խոհական կտորն կային, շատ չհասակացա, եթե անկեղծ, բայց պատմությունն ու սյուժեն, հետո մտորումները ռուսականության, ռուսատաստանի, ռուսի, ռոսւական հոգու, հակադրությունը տարածության ընկալման, հայկական ու ռուսական, ու այս ամենը համեմված նուրբ հումորով, հասուն ու կենդանի լեզվով, իրոք, արագ, հավեսով կարդալու։ Շարունակում եմ բացահայտել Մհեր Բեյլերյան ։) Էլեկտրոնային գիրքը, դե գիտեք։
Գիրքը շատ կենդանի ու կլանող լեզվով էր գրված։ Էն կարգի լավ, որ կարողացավ նողկանք փոխանցել դեպի Մոսկվան, բայց մի տեսակ նողկանք էլ հերոսի մտածելակերպն էր առաջացնում։ Բայց էս ռասիզմը, սեքսիզմը կոնտեքստում ինչ-որ պատճառահետևանքային կապի արդյունք էին. մեզ ատում են, մեզ ստորացնում են, պետք է մենք էլ ատենք ու ստորացնենք ինչպես կարող ենք։ Չնայած ամեն ինչ շատ անկեղծ էր, հուսով եմ հերոսի մտքերը հեղինակինը չեն։ Ամեն դեպքում, գիրքը շատ սուր զգացողություններ առաջացրեց, թեև բոլորն էլ բացասական սպեկտրում են, բայց ըստ իս ընթերցողի էմոցիաների վրա ազդելը լավ գրելու նշաններից մեկն ա։
Կարդացվեց մի շնչով, հետաքրքրությամբ ու հաճախ ժպիտով: Հեղինակի ավելի ուշ շրջանի գործերից էի նախկինում կարդացել, սա պակաս տպավորիչ չէր: Առաջին մի քանի գլուխները կարդալիս Երոֆեևի Մոսկվա-Պետուշկին էի հիշում ակամա, կեսերին հասկացա՝ ինչու.... կարծում եմ հաջող փորձ է հասկանալու բազմազգ Ռուսաստանը, ռուս ժողովրդին ու մյուս ազգություններին, որոնք այսօր էլ քարավաններով ձգվում են դեպի սկյութների տափաստանները....
Որ Ռուսաստանը էնքան վատն է, ու մեզ չեն սիրում, էլ ինչ էն անում այնտեղ միլիոնավոր հայեր: Մի բան կա չեմ մարսում ընդհանրապես մեր մտածելակերպում: Ռսները ծույլ են, ազերիները վախկոտ են, վրացիները փիս են, թաթարները դմբո են... շարքը երկար է.. մենակ հայերս ենք ստեղծարար, աշխատասեր, լուսավո՞ր: Այսօր ամբողջ Հայաստանը՝ գյուղացիով, քաղաքացիով, սփյուռքահայով, զբաղված են Թուրքիայից ապրանք բերել ու վաճառելով: Առավոտից իրիկուն ծույլ՝ նստած սպասում ենք մեկը մտնի ու առևտուր անի: Էլ ինչ ենք տարբերվում մնացածից: Ուզում եմ ասեմ, հանգիստ պետք է տանել այս ամենը ու փոխանակ ուրիշ ազգերի վատ կողմերը դրոշ սարքելու, մի անգամ էլ մեր Հայաստանյան ցավալի իրավիճակը ներկայացնել որևէ ստեղծագործության մեջ: