Վրացական արդի գրականության լավագույն ներկայացուցիչնեչից մեկի՝ Իռակլի Սամսոնաձեի այս վեպը հետսովետական այսպես կոչված՝ անցումային տարիների դժվարին ժամանակաշրջանն է վկայագրում: Բարոյահոգեբանական և արժեհամկարգային աղճատված իրականության մեջ Սամսոնաձեն Մարդ, Քաղաքացի, Մտավորական մնալու դժվարին, բարձր առաքելության խնդիրն է դնում:
Թվում էր՝ 90-ականների Հայաստանի մասին եմ կարդում: Կոռուպցիա, դաժանություններ, նոր-նոր ծաղկող բյուրոկրատիա, գողականության վերելք, սովետի փլուզումն ու դրան հաջորդող հետեւանքները, աղքատություն, սով, պատերազմ, կարճ ասած՝ մութ ու ցուրտ տարիներ ու գաղջ, խավար իրականություն, որտեղ մարդը փորձում է մարդ մնալ՝ պայքարելով իր ու իր ընտանիքի գոյության համար:
Գիրքը պատմում է Սովետի ավերակների տակ թաղված մարդկանց և երկրի՝ Վրաստանի մասին (զարմանալի չեն իմ ասոցիացիներն էդ թվերի Հայաստանի հետ)։ Իսկ ի՞նչ է մնում նման սոված ու անտեր երկրում ապրելիս, իհարկե, մտնել քաղաքականություն: Հերոսի ընկերը՝ Վախոն սկզբից առաջարկում է վաճառել իրենց երիկամները, հետո առաջարկում է գրողին միանալ մի կուսակցության, որը հետաքրքրված է վերջինի անհատականությամբ: Այստեղ նույնպես հերոսը չի կարողանում իրեն հարմարավետ զգալ: Նախագիծը ձախողվում է: Գրողը պարբերաբար փորձում է ուժ հավաքել՝ պատմություն գրելու այն ականջաբարձի մասին, որ մայրը նվիրել էր որդուն:
Գրքի ոճը շատ ինքնատիպ է: Կարելի է ասել՝ գրված է մեկ պարբերությամբ, բայց՝ ոչ մեկ շնչով: Բացարաձակ համակարգված չէ, ու հենց դրանով էլ փոխանցում է պատմության ողջ մթնոլորտը: Խառնակ ժամանակներ, խառնակ ու «թափթփված», մի թեմայից մի այլ ռենդըմ թեմայի թռնող, ADHD-ոտ տեքստ: Չեք գտնի ո՛չ մի պաթետիզմ, ո՛չ մի զարդարանք, ո՛չ մի փքված ու անհիմն հայրենասիրություն, չոր իրականություն՝ ցեխի ու կեղտի մեջ խրված երկրի մասին: Սա համարվում է 1990-ականների մասին գրված ամենաարժանահավատ և հուսալի գեղարվեստական գրքերից մեկը:
Միանշանակ պետք է կարդալ, դե իսկ ոճն ու լեզվի մոտեցումն արդեն ճաշակի հարց է: Կարճ ու կոնկրետ է: Հաճախ մեկ բառով նախադասություն: Ասենք, այսպես: Եսիմ:
მიუხედავად იმისა, რომ არცთუ მარტივი საკითხავია, ათიანში არტყამს და ზედმიწევნით გადმოსცემს, რისი თქმაც უნდა. განადგურებულ, ჩამოშლილილ, გათითოკაცებულ ქართველ ერს რომ სარკეში ჩაახედებს, ისეთი ნაშრომია. და 2025 წელს ხომ საერთოდ - განსაკუთრებით აქტუალური და დროული.
90-იანებმა ხომ დაგვაქცია და ამოგვაგდო, როგორც ერთიანი საქართველო, მაგრამ მომავალში მიმდინარე პერიოდის ანალიზის დროსაც აუცილებლად დაწერენ მსგავს წიგნს - სამწუხაროდ, დღევანდელ გახლეჩილობასა და ჩაგვრას შორს მიმავალი შედეგები ექნება, რომელიც კიდევ კარგა ხანს შეგვაწუხებს.