Լևոն Շանթի «Հին աստվածներ» և «Կայսր» դրամաները հայ գրականության մեջ խորհրդապաշտության ամենացայտուն դրսևորումներից են և որպես գեղարվեստական արժեք աննախադեպ: Այս դրամաներում կարծես սահմանագիծ չկա ներկայի ու պատմության միջև: Եվ եթե «Հին աստվածները» (1909) պատմականության հենքով արծարծում է արդիական գաղափարներ՝ պայմանականության վերածելով հենց այդ պատմականությունը, ապա «Կայսրը» (1914) բյուզանդական դարերի ճիշտ ու հավաստի դեպքերի նկարագրությամբ ու գործող անձանցով բացահայտում է ընդհանրապես մարդու հոգեբանությունը, բարքերն ու ձգտումները՝ շատ առումներով պատմական իրականությունն արժմեացնելով:
«Հին աստվածները» հայ գրականության ամենաշատ բեմադրված գործերից է: Բազմիցս բեմադրվել է նաև «Կայսրը»:
իմ ամենասիրելի ստեղծագործություններից է հայ գրողների շրջանում. ինձ թվում է դրանում շատ մեծ դեր ունի նաև գրականության ուսուցչիս մեկնաբանությունը. սա կարդացել եմ դպրոցական տարիքում, հետագայում, երբ արդեն կարդացի Ումբերտո Էկոյի <<Վարդի անունը>>, շատ նմանություններ գտա սյուժետային. օրինակ 2 առանցքային հերոսները երկուսում էլ` վանահայրը և աբեղան, ինչպես նաև երկուսում էլ առկա կույր հոգևորականները, ովքեր իրենք էին իրենց կուրացրել` սեփական աչքերը հանելով: Երկուսն էլ շատ հզոր ստեղծագործություններ են, մի ամբողջ հանրագիտարան հոգևոր կյանքի, այդ կյանքը ներսից տեսնելու, դրա տված առավելությունների ու անհարմարությունների մասին..
Երազում եմ բեմականացումը տեսնեմ😍😍 ինչ հարուստ էր, ինչ մարդկային, ինչ սիրուն.... կարդացի նաև Լևոն Շանթի բանաստեղծություններն ու "Լեռան աղջիկ" վիպերգը.... ուղղակի կարդալ է պետք, աննկարագրելի էր
Հիանալի գիրք է որը կարդացի ընդամենը մի քանի ժամում և այնքան տպավորված էի որ դրանից հետո մի քանի օր ոչինչ չընթերցեցի որպեսզի վերլուծեմ և վերջնականորեն ըմբռնեմ գաղափարը։ Շատ խորը իմաստ կար այս պատմության մեջ… Չեմ կարող նկարագրել թե ինչ անհամբերությամբ էի ընթերցել… Խորհուրդ կտամ ընթերցել բոլորիդ
Հրաշալի գիրք! Այս հոգեբանական դրաման, կյանքում հաստատ պիտի կարդալ մի քանի անգամ։ Մինչ օրս Հայ գրականության մեջ, կարդացածս գրքերից ամենալավերից եթե ոչ ամենալավը։
Սկիզբը ոգեշնչող էր,վերջը՝ հիասթափեցնող։Սպասում էի կամքի դրսևորում,բայց վերջում Աբեղան ինքնասպան եղավ՝հեղինակի ասելիքն էլ հետը։Իհարկե գիրքը ասելիք ուներ ու ասելիքը բավականին խորն էր,բայց համարձակությունը պակասում էր
This entire review has been hidden because of spoilers.