Jump to ratings and reviews
Rate this book

տղա հավանելու վերջը

Rate this book
Current collection presents selected stories of young author Taisha. Living scenes and simple casual situations, due to vivid, “roaming” language, turn to unique identity-searching paths in this book. The heroine of the same name gets through adventures – sometimes pretty usual, sometimes of those beyond grotesque and fancy and sometimes imbued with timid lyricism – that offer a fresh new vision of modern man and his reality. G.S.

Ժողովածուն ծաղկաքաղ է երիտասարդ հեղինակ Տաիշա Աբելարի պատմվածքներից, որոնցում կենցաղային մանրապատումներն ու առօրյայի պարզ իրավիճակները, շնորհիվ «կենդանի» թափառող լեզվի, վերածվում ենք ինքնության որոնման յուրօրինակ արահետների։ Համանուն հերոսուհու արկածները՝ մերթ շատ սովորական, մերթ գրոտեսկի ու ֆանտաստիկայի սահմանը հատող, երբեմն էլ՝ շաղախված թաքուն լիրիզմով, առաջարկում են նոր ու թարմ մի հայացք՝ ուղղված այսօրվա մարդուն և նրա իրականությանը։ Գ.Ս.

216 pages, Kindle Edition

First published January 1, 2012

1 person is currently reading
24 people want to read

About the author

Taisha

1 book2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
4 (40%)
4 stars
4 (40%)
3 stars
1 (10%)
2 stars
0 (0%)
1 star
1 (10%)
Displaying 1 - 4 of 4 reviews
Profile Image for Dató.
153 reviews28 followers
January 6, 2021
Սկզբում հեղինակի օգտագործած ոճն ու բառապաշարը մի տեսակ տարօրինակ, ոչ հարազատ թվացին, գրքի մեջտեղներում սկսեցին ժպիտ առաջացնել, որոշ հատվածներում բոլ-բոլ ծիծաղում էի, իսկ վերջում զգացի, որ էդ ոճն ու բառապաշարը էս ստեղծագործության «չամիչն» են, էն գունավոր ու քաղցր ատրիբուտները, որոնցով էս ստեղծագործությունը հետաքրքիր է դառնում։

«Անտռուսիկ» բառն առաջին անգամ էս ստեղծագործության մեջ եմ կարդացել ու հեղինակն էնքան հավեսով էր պատմում էդ մասին, որ ակամայից ցանկություն էր առաջանում ամառներն էդպես անտռուսիկ սենյակում ֆռֆռալ ։)

Անկեղծ ասեմ՝ ավելի հավեսով կարդացել եմ գրքի առաջին՝ պատմվածքների հատվածը, արձակ բանաստեղծությունները առհասարակ չգրավեցին։
Profile Image for Ruby Rue.
146 reviews17 followers
February 26, 2016
Գրքում երկու տեսակի Տաիշ կար. մեկը պատմվածքների անկաշկանդ, ազատ ու «անտրուսիկ» (չակերտներում, որովհետև էս բառն իմ համար հեղինակի անկաշկանդության հոմանիշը դարձավ), մյուսն էլ` սիրահարված, Մարկեսին սիրող ու ինչ-որ առումով նուրբ: Գրքի երկու մասերը թե՛ բառապաշարի ու պատմելու ոճի, թե՛ կոնտեքստի առումով տարբերվող էին:
Պատմվածքները շատ կենդանի էին ներկայացված, հեղինակի կյանքի ամենավառ պատկերներն էին, որ տեղ-տեղ կտրվում էին իրականությունից, բայց չէր հասկացվում, թե կոնկրետ որ կետից ա կտրվել: Առօրյա-պատմողական ոճն էդքան էլ չեմ սիրում, բայց Տաիշի պատմածն ուղղակի կլանեց:
Իսկ գրքի երկրորդ մասի կարճ գրվածքներում Տատյանի ու Կորտասարի շունչը կար մի տեսակ: Չնայած ինչ-որ առումով ձանձրացնում էր, որ մի անձի շուրջ են պտտվում պատումները, բայց որոշները շատ սիրուն էին գրված:
Profile Image for Marat M. Yavrumyan.
258 reviews46 followers
August 28, 2013
Գիրքը հստակ երկու մասի է բաժանված, նաև շարադրանքի ոճի ու լեզվի առումով։ Երկրորդը չգիտես ինչու ժամանակ առ ժամանակ Դիեգո Տատյանի Հետմիջօրե-ն էր հիշեցնում։ Միգուցե նրանից, էր որ վերջերս էի կարդացե՞լ, չնայած՝ հազիվ թե։ Առաջին հատվածում պատմվածքներ են՝ անկեղծ, երբեմն գրոտեսկային, բայց՝ որոնումներում։ Որոնման շունչը անընդհատ զգացվում է այս հատվածում։ Երկրորդում կարճ դրվագներ են։ Այն ինձ ավելի դուր եկավ։)
Profile Image for մարիօ.
65 reviews13 followers
February 28, 2016
Երկու ամիս գիրք չկարդացած մարիօն վերջապես կարդաց ու կարդաց Տաիշի գրածը շատ հավեսով, հավանեց գիրքն ու սիրեց Տաիշի անկեղծությունը, մուննաթը, հումորը, գրելաոճը: Ինձ համար գրքի երկու մասերի Տաիշան էլ նույնն էր, ուղղակի երկրորդը շատ ավելի զգացմունքային ու նուրբ էր, ոնց հասկացա, բայց առաջին շատ ավելի ուժեղ ու «տանձի» Տաիշին ավելի հավանեցի, կայֆ կերպար էր: Որ հեղինակն էլի գիրք ունենա, հաստատ կկարդամ:))
Displaying 1 - 4 of 4 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.