Բանաստեղծ, արձակագիր, գրականագետ Գուրգեն Մահարիի (Գուրգեն Աճեմյան, 1903-1969) «Ծաղկած փշալարեր» վավերագրական-ինքնակենսագրական վիպակը պատկերում է խորհրդային իշխանության տարիներին բռնադատվածների կյանքը սիբիրյան ճամբարներում։ Հեղինակը գիտակցում էր վիպակի համամարդկային արժեքը, սակայն հույս չուներ, որ այն կտպագրվի իր կենդանության օրոք (1966)։ Նա ասում էր. «... վիպակս վերջացուցի։ Պատմվածքի ծրագիր ունեի, վիպակ դուրս եկավ։ Վեպ չէ՛, վիպա՛կ։ Միակ գործս, որով կարող եմ ներկայանալ միջազգային ընթերցողին, եթե... եթե տպվի՛ և եթե չմնա գզրոցիս մեկ անկյունը... Գոհ եմ և ուրախ, ինչ կուզե ըլլա՛, գործը կատարված է. տաշած քարը գետին չի մնար, կըսե առածը»։
Gurgen Mahari (Gurgen Grigori Ajemian) was an Armenian writer and poet.
In 1915 during the Armenian genocide Gurgen's family emigrated to Russia. His first book, Titanic was published in 1924. Then he wrote his autobiographical trilogy which tells his story of survivor and the tragedy experienced by Armenians in Western Armenia.
He was arrested by Soviet secret police at the period of Stalinism and released after Joseph Stalin's death (Mahari was sentenced to 10 years' confinement in 1937, returned in 1947 and one year later exiled again).
«Մարդիկ այն չեն, ինչ երևում են, ― ասաց նա, ― մեր ժամանակներում մարդը շատ է բարդացել իր էությամբ․․․ Ուրիշ բան են մտածում, ուրիշ բան խոսում, հակառակ իրենց էության՝ գործում․․․ Մարդու մեջ դրել են ինչ֊որ չար զսպանակներ, լարում են իրենց ուզած ձևով ու բաց թողնում։ Ու մարդիկ չար են՝ հակառակ իրենց կամքի, իրենց խմորի․․․»
«Հուրը դու ես տալու, Քո սի՛րտը պետք է տա․ Թե հուր գտնես կյանքում, Գիտցի՛ր, քո հուրն է դա։»
Երկրորդ անգամ էի ընթերցում ու կարծիքս ոչ մի գրամ չփախվեց` հրաշք գործ ա։ Չնայած հնարավոր էր 2֊3 օրում արագ կարդալ վերջացնել, բայց չստացվեց մոտս արագ կարդալ։ Գրեթե երկու ամիս կարդացի։
Էս գիրքը շատ սիրուն պահեր ա հիշեցնում ինձ, երբ ամբողջը բացի վերջաբանից կարդացել էինք, ու դասի ժամանակ ուսուցիչը վերջաբանը իրա սիրուն ու հուզմունքից կտրտվող ձայնով կարդաց ու ամբողջ դասարանով հուզվել էինք։ Շատ սիրուն պահ ա, ու, չեմ վախենա ասել, շատ սիրուն էմոցիաներ։
Գուցե շատերի համար ձանձրալի լինի, բայց ես շատ եմ սիրում։ Աքսորի տարիների մասին` առանց վատը ու լավը բաց թողնելու։ Շատ կուզեի թարգմանված լիներ շատ լեզուներով, որ ավելի շատ մարդկանց հասանելի լիներ։ Բայց դեեե ունենք այն ինչ ունենք, ցավոք։
Հայ գրականությունից միակ գործն ա, որ կարդացել եմ, մնացած ամեն ինչ կիսատ եմ թողել։
Մահարի որոշեցի կարդալ, երբ կարդացի Վառլամ Շալամովի «Կոլիմյան պատմվածքները». հետաքրքիր էր տեսնել, թե ինչպիսի են լագերները երկուսի մոտ։ Հերթը երևի «Արշիպելագ ԳՈՒԼԱԳ»-ինն է աչքիս։ Այս գրքի մասին էլի կգրեմ։ Արժե անպայման կարդալ։
Վիպակում նկարագրվում էր Մահարու առաջին աքսորի տարիների ողջ կյանքն ու անցած ուղին։Դա և' իր կյանքի,և' բազում աքսորականների կյանքի մասին է։Գրքում,աքսորականներից ամեն մեկի կյանքը մահվան թակարդից մի կերպ խուսափելու ջանքն էր։Մահարին գիտեր այդ ամենը,նաև գիտեր,որ մարդկային բազում ճակատագրերի հետքերով գնալը նրա պատումը կվերածեր կենսագրական ժամանակագրությունների։Դրա համար էլ դիմում է խտացման`ընտրելով հերոսների սեղմ շրջանակ և նյութի չծավալվող շարադրանք։ Երբեք չէի պատկերացի,որ նման թեմատիկայով գիրք կկարդամ։Այն էլ կամայական պատահմամբ ընտրությամբ։ Գնահատում եմ Մահարու գործը ի գործ գործունեության։ ...Ու երգում էինք փշալարերը,իսկ նիանց երգը Ժանգոտ էր ու արյունոտ,իսկ արյունը սև էր։ ՓՇԱԼԱՐԵՐԸ ԴԵՌ ԾԱՂԿՈՒՄ ԵՆ։ՆՐԱՆՔ ՉԵՆ ԹԱՌԱՄԵԼ...💔🤧 Իսկ ինչպե՞ս են ծաղկում փշալարերը...
Էս գիրքը կարդացել էի դպրոցական տարիքում, ու մոտս մնացել էր գրքից տպավորված լինելու ու տխրության հիշողություն: Հիմա, որ վերընթերցեցի, կասկածում եմ, թե դպրոցական տարիքում շատ բան հասկացած լինեմ, բայց տխրությունը, փաստորեն, հասկացել եմ))
Հու՛մ, հու՛մ… հումանի՛զմ: Շատ նուրբ են կալանավոր կյանքի մահարիական պատկերումները: Տխրում ես, երբ գիտակցում ես, որ մտածող, ստեղծագործող մարդուն ճամբարային «կյանքը» զրկել ա մտածելու ու ստեղծագործելու կենսական պայմանից: Բայց նաև նույնչափ տխրեցնող են մյուս մարդկանց ճակատագրերը` աբասթումանցի կառապան Մամոյի, Աշոտ դայու ու մյուսների:
…Կեցցե՛ համեմատական երջանկությունը: Ամենադժվարը, երևի, հեղինակի կարողությունն ա հեգնանքն ու գեղեցիկը միախառնելու՝ առանց կեղծ լիրիզմի կամ դաժանությունը ռոմանտիզացնելու: Ճամբարի դժոխքում էլ կա կյանք, սեր, բարություն, հոգատարություն, բայց դրանք չեն փրկում մարդուն, մենակ հիշեցնում են, որ ինքը դեռ մարդ ա:
Մահարին գրում ա` «Իսկ այն ժամանակ պատմություն ստեղծողները պատմության հետ գլուխ դնելու նախասիրություն չունեին»: Էս նախադասությունն էսօր էլ ա արդիական, ինչպես նաև էն դարաշրջանի միտումները, որը պատկերված ա էս գրքում: Մարդկային արժեքները շարունակում են փորձության ենթարկվել, բայց Մահարու գրքում դրանք չեն վերանում: Երևի իմաստ էլ չէր ունենա էս գիրքը գրելու, եթե պիտի վերանային:
Նորընծայի համար, Գուրգեն Մահարի նմանվում է Սոլժենիցին, Կովկասի Սոլժենիցին, (սակայն, կարծում եմ որ Ստայնբեքն ավելի համանման է, թէ ոճի, թէ weltschmerz-ի առումով) — այսինքն, անբիծ, ամենագետ թէեւ ճանակագրական (ֆատալիստի նման), պարզ եւ բարեմիտ, գուցէ չափազանց բարեմիտ, բայց երբեք շինծու: նա մի ad fontes սեւեռում չունի (ինչպես Կոստան Զարյանը), մեկն որը միշտ լավագույն դեպքում տղայական է թվում, իսկ վատագույն դեպքում ֆաշիստական: Նրա լեզուն բնական է, թէեւ դեռ բանաստեղծական, միաժամանակ կապկում թէեւ գեղեցկացնում է բանտային ժարգոն:
Կարծում եմ որ, ըստ էության, Մահարին հակասական գրող է: Նա օտարված է իր միջավայրից եւ, այնպես է թվում, թէ հենց ինքնարտացոլման գործից, interiority-ի փորձից: Թերեւս, սա գուլագի կյանքի ամենաազնիվ նկարագրությունն է — կալանավորի մելամաղձոտություն, նրա անխորհրդածական acedia: Իսկապես, այս անկենդան նյութից ծնում է վեհ գիրք — մեկը որ մասնագետական նկարագրում է գուլագի գրականության տարօրինակ դիալեկտիկա:
Շատ խորը, ինչ-որ տեղ նաև ծանր վեպ էր։ Մահարին արտակարգ էր նկարագրել այդ տարիներին տիրող իրավիճակը, նույնիսկ ընթացքում կարող ես քեզ զգալ հենց գրքի կերպար, ով պարզապես կողքից հետևում էր բոլորին։ Ցավալի է կարդալ նման իրականության մասին և նույնիսկ անհնար է պահ-պահ առանց հուզվելու ընթերցել։ Ողբերգական էր Լյուդմիլայի և Մամոյի ճակատագիրը և բոլոր նրանց ովքեր նույնպես արժանացան նմանին։ Ամեն դեպքում բավականին հետաքրքիր էր։ 7,5/10
Պարտադիր ընթերցանության բոլորի համար։ <<Հարաբերական երջանկության>> պատմությունն ու բացատրությունը, Մահարու սարկազմը, որը իրականությունը ավելի ցավոտ էր դարձնում իր <<հում...հում...հումանիզմ>>-ով, համեմատությունները, գրելաոճը, <<ագռավներն ու դեղձանիկները>>...ստեղծում են ամենաազդեցիկ ու կարևոր գրքերից մեկը։