Գիրքը պարունակում է 1981-1992 թվականներին գրված և 1985-1992-ին մամուլում մասամբ հրապարակված գործեր, որոնք պատկանում են տարբեր ժանրերի՝ հրապարակախոսական կամ գրականագիտական հոդված, պատմվածք, էսսե, ինտերվյու, նաև՝ արձակի թարգմանություն։ Անցյալի տեքստերը և նրանց պատմությունը մեկնաբանվում են վերջերս գրված ծավալուն ծանոթագրություններում։ «Նախատեսված է դպրոցական բարձր տարիքի համար»։
Gevorg Ter-Gabrielyan contributes fiction and essays in Armenian and Russian, as well as journalism, reviews, and policy pieces in Armenian, Russian and English to a variety of media outlets, on topics ranging from literature to international relations to management to Caucasus conflict transformation and peace-building to European integration to Armenia’s development issues to etc.
He is a protagonist of the Methodology of Systemic Thought Activity (MSTA). He is a developer and editor of several handbooks and manuals. His first book of fiction and publicism in Armenian, Square Cellar, was published in 2012.
Գիրքը երկար է կարդացվում ու դանդաղ։ Գեղարվեստական ընթերցանություն չէ։ Չնայած գեղարվեստական էլ կա։ Ընդհանրապես, երեք մասից է այն՝ կինո-, գրականագիտություն (բառը համոզված չեմ), հրապարակախոսություն, արձակ։ Երեքն էլ յուրահատուկ տրամադրություն են ստեղծում իրենց շուրջ։
Հրապրակախոսությունը «այնքան հեռավոր. 1990-ականների մասին էր։ Նույն զգացումն էր, երբ Սիրադեղյանի «Գյադաների ժամանակն» էի կարդում։ Թվում է, շատ բան գիտես։ Թեև գլխավորը չգիտես՝ ինչով էին շնչում այդ տարիները։ Հիմա մեր մամուլում նման բաներ չես գտնի։ Գիտեք ինչո՞ւ՝ լայքեր չեն լինի ու խմբագրությունում կորոշեն, որ անիմաստ է տպել ։)
Պատմվածքները՝ սիմվոլիզմը երևի այդ բառը չէ, բայց հազիվ թե դրանք պատահական էին գրված։
Ինձ համար ես մի Հրանտ Մաթևոսյան էլ բացահայտեցի ու գլխավորը՝ Աղասի Այվազյան։ Այվազյան պիտի կարդալ։ Ինչքան բան դեռ պիտի հասցնել կարդալ։ Ռիչարդը չհասկացա ում մասին էր՝ ոգի կար, շունչ կար։ Կարեն Գևորգյան պիտի նայել, այդքան կարդալուց հետո։ Բալայանի «Թալիսմանը» պիտի մինչև վերջ նայել, չէի հասկացել ու վերջին անգամ կիսատ թողել։
Գիրքը մարդկանց համար է, որոնք ինչ որ բան են փնտրում ու ինչ որ բանը արմատները, ապրելը, ինչ անելը, ինչուն հասկանալու շուրջ է։
«Գևորգ Տեր-Գաբրիելյանը փորձում է գտնել այն ինչ դեռ ակտուալ է խորհրդահայ մշակույթից, որը նա գտնում է առաջին հերթին Հրանտ Մաթևոսևանի և մյուսների ստեղծագործություններում. «…ապացույցներին, որ ստեղծագործությունն այնօր էլ կար, չնայած սովետի կատոկին. Այվազյան Աղասիին, Գրիգորյան Վահագնին և իր վաղամեռիկ եղբորը՝ Վարդանին, դեռ միայն գրող Սիրադեղյան Վանոյին, ռեժիսոր Գևորգյան Կարենին, գրող Զեյթունցյան Պերճին, Ռոսլինի մասին գրող Դավոյան Ռազմիկին, ռեժիսոր Բալայան Ռոմանին, իհարկե Փարաջանովին, Սարյանի ու Մինասի սերունդ նկարիչներին ևն ևն:»