Զարուհի Բաթոյանի բանաստեղծությունները մեծ քաղաքում բարդ հասարաքաղաքական կյանքով ապրող փխրուն կնոջ մասին են, որը սակայն, չկորցնելով մարդկային ամենանուրբ զգացումների վերապրում, քաղաքային առօրյայի, մշակույթի բոլոր դետալները վերածում է սեփական զգացմունքների թարգմանության: Շինհրապարակից լսվող աղմուկը, քաղաքից հեռացող մարդկանց ոտնաձայները, փողոցի լքված շները, պատին գրաֆիտի գրառումը, համերգն ու հրավառությունը իրենց շարժման ընթացքից վերափոխվում են կարոտ, սեր ու թախիծ պատկերող մետաֆոների, իսկ ամբողջության մեջ՝ մի մեծ սիրո խոստովանության, որ տևելու է անվերջ՝ այսօրվա, վաղվա և մյուս օրերի համար...