Jump to ratings and reviews
Rate this book

Ժողովրդի հայրերը

Rate this book
Աշխարհում չկա մի որդի, որը գոնե մեկ օր չի փնտրել իր հորը: Այս պատմությունն այդ օրվա մասին է:
Վեպը չի հավակնում դառնալ հայրագիտության դասագիրք, առավել ևս անհույս միջնորդ-հաշտարար՝ հայրեր ու որդիներ հավերժ պատերազմում. այն ընդամենը ցույց է տալիս շեղված ճանապարհը այն օրից, երբ «Ծովինար խանում, էնոր քեռմեր ու աղջիկներ գնացին պըտըտելու Կաթնով Աղբյուր»:
Սա անտեսանելի հայրերի ու չտեսնված որդիների՝ երկիր բերող ու երկրից տանող ոտնահետքերի ամբողջությունն է: Երջանիկ քաղաք կամ Անվախ Հանրապետություն, որտեղ մի ամբողջ ժողովուրդ
լուռ հարցնում է Ծովինար նախամորը. «Իսկ ո՞վ է իմ հայրը և որտե՞ղ է նա»:
Այս գիրքը չորս հերոս ունի, չորսն էլ ամեն օր լողանում են:

Unknown Binding

First published November 12, 2022

2 people are currently reading
11 people want to read

About the author

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին՝ Աբովյան քաղաքում: Ապրում է Երևանում: Ո՛չ կապուտաչյա է, ո՛չ խարտյաշ, ո՛չ էլ Գրողների միության անդամ: Գրում է: Հաճախ՝ գրիչով: Սիրում է: Օրինակ Երևան քաղաքն ու Ատլանտյան օվկիանոսը /հատկապես պորտուգալական ափը/: Չի սիրում կատուներին:
Աֆյանի «Մի գավաթ ռոմ» պատմվածքն 2013 թ. ընդգրկվել է «Lավագույն արձակ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, իսկ «Մարդերեն չխոսող աղջիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշի» 2020 թ. «Լավագույն արձակ» մրցանակին։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր», «Քաղցր կյանք», «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակն է։ 2021 թվականին «Կարմիր» վեպը ներկայացրել է Հայաստանը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել է «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։
Հովիկ Աֆյանը 2021թ. օգոստոսի 1-ին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
2022 թ. հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Ստեփան Ալաջաջյան» երիտասարդական մրցանակով՝ «Քաղցր կյանք» վեպի համար:

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (42%)
4 stars
0 (0%)
3 stars
4 (57%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Mari.
94 reviews15 followers
December 20, 2023
Գրքում կա մի էսպիսի նախադասություն, ասում ա՝ Նախագահը չի կարող դավաճանել, որովհետև նախագահն իմպոտենտ է...այ տեքստն էլ էր էդպիսին, շատ հում էր, բայց որպես ամբողջություն՝ էլ տեղ չուներ աճելու ու եփվելու, հենց իր միջուկով էր հում։ Տեքստն իր հիմնական գործառույթը չէր կատարում ու մինչև վերջ էլ չկատարեց։

Սյուժեի մեջ բոլոր մասնիկները խառնված էին իրար, ունենք չորս հերոսներ՝ Մարտիրոսը, Գիքորը, Նազարն ու Վրեժը, բայց չորսն էլ թե՛ որպես գրքի իրականության մեջ ապրող մարդիկ ու թե՛ որպես գրական կերպարներ՝ անհամ կերակրի պես էին, էն որ հստակ չես հասկանում՝ ինչն ա պակասում, որ բաղադրիչը կամ որ համեմունքը։

Սկիզբը շատ խոստումնալից էր, տեղը տեղին, ընթերցողի համար գրավիչ տարածություն ա ստեղծում գրողը, հետո հրավիրում ա էդտեղ՝ մեծ խոսոտւմներով, հետո աստիճանաբար պարզում ես, որ տեղի ունեցողը ավելի շատ զավեշտի ու ողբերգության իմիտացիայի մեջտեղում գտնվող ինչ-որ իրադրություն ա, անհասկանալի պատճառահետևանքային կապերով։

Էստեղ ժանրերը խառնված էին իրար՝ սյուրռեալիզմ, հակաուտոպիա, ալտերնատիվ պատմություն և էլ ինչ ասես, բայց ոչ մի ժանրում լիարժեք չէր տեքստը, ոչ էլ մեծ հաշվով ժանրերի խառնուրդ էր. եթե տեքստը մանր կտորների բաժանենք, ամեն մի կտոր մի բանի էր ձգտում ու դրանց միջև ներդաշնակություն չկար։

Հա, լեզուն լավն էր, պատկերները, համեմատությունները՝ հետաքրքիր, արագ էր կարդացվում, տեղ-տեղ՝ հումոր կար, բայց էդ ամենը բավարար չէին, որ կարողանային գիրքը փրկել։

Գրքի վերջում հերոսների մոտ զայրույթ ու ըմբոստություն ա առաջանում իրենց հայրերի դեմ, գցում-բռնում են, որ բոլոր ձախողությունների ու ցավերի արմատը իրենց հայրերի ներսում պիտի փնտրել (էստեղ Ֆրոյդի castration anxiety-ն ա հիշեցնում): Բայց գրքի էդ հիմնական կորիզ-թեման էդպես էլ օդում կախված ա մնում՝ չկարողանալով լիարժեք զարգանալ։

Եթե սկզբից ինչ-որ յուրահատուկ միջավայր ես նկարագրում՝ իր կանոններով ու համակարգով, ուրեմն պիտի աշխարհաստեղծումը լիարժեք անես ու ոչ մի դեպքում դա կիսատ չպիտի թողնես, իսկ եթե ուղղությունն ի սկզբանե եղել ա սյուռն ու ֆարսը՝ էդպես էլ պիտի մնար սկզբից մինչև վերջ։

Ռիվյուս ավարտեմ գրքից մեջբերումով ։Դ
«Երեկը կեղտ էր, որից պետք է մաքրվել, վաղը՝ ծես, որին պետք է մասնակցել»։
Profile Image for Arman aka “Yerevantsi”.
51 reviews1 follower
October 24, 2023
Տենց էլ չհասկացա՝ ոնց պատերազմական դաշտից հասանք «Աղախնու պատմության» հայկական վերսիային, բայց դե երևի լավ ա, որ ունենք դիստոպիկ գրականություն։

Նորից նույն՝ «Կարմիր»-ի կարճ գլուխներով ֆորմատն ա. դուրս չի գալիս, շատ խճճող ու կերպարներին ճանաչելու հնարավորություն չտվող ֆորմատ ա... Պատմությունը, ու հատկապես մետաֆորները, արդեն իսկ խճճող են է։

Որոշ նախադասություններ տպավորիչ էին։ Գեղեցիկ լեզվով գրելու անհրաժեշտության դեպքում գրում է գեղեցիկ բառերով, խոսակցականի դեպքում՝ խոսակցականով, որը նույնքան գեղեցիկ ա, իհարկե։ Սիրում եմ, որ ժամանակակից գրողները չեն ստիպում իրենց բոլոր կերպարներին «գրական» (այսինքն՝ անբնական) խոսել։ Գեղարվեստական ոճը լավն ա։ Լեզուն լավն ա։

Բայց մեկ ա, չեմ կարողանում մինչև վերջ հավանել գիրքը։ Մեկ ա, կերպարների հետ ոչ մի կապ տենց էլ չստեղծվեց, չսիրվեցին։ «Կարմիր»-ից ավելի լավն ա, բայց... բայց, բայց։
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.