Տեղեկագրքում նկարագրվում են Ադրբեջանի Հանրապետության պատմության առանցքային դրվագները, ներկայիս քաղաքական և տնտեսական համակարգի, զինված ուժերի, սոցիալ-մշակութային կյանքի հիմնական առանձնահատկությունները։ Տեղեկագիրքը նախատեսված է արևելագետների, քաղաքագետների, պատմաբանների, դիվանագետների, քաղաքական գործիչների, ռազմական փորձագետների, ինչպես նաև տարածաշրջանով հետաքրքրվող ընթերցողների լայն շրջանակի համար։ Գրքի առցանց տարբերակը հասանելի է ԵՊՀ հրատարակչության կայքում։