Գրքում առաջին անգամ ներկայացվում է Եղիշե Չարենցի և բանաստեղծուհի Արﬔնուհի Տիգրանյանի սիրո առավել ամբողջական պատմությունը նորահայտ վավերագրերի ու մինչ օրս անհայտ փաստերի հիման վրա:
Բարդ ու կորստաբեր ժամանակներում անսպասելիորեն ծնունդ առած բուռն զգացմունքներին վիճակված էր անցնել մեծ փորձությունների, դժվարին երկընտրանքների ու անխուսափելի հանգուցալուծումների միջով: Սիրո և իրականության առճակատումը կարծես թե անխուսափելի էր դարձնում մարդկային նուրբ հույզերի և լուսավոր իղձերի պարտությունը: Սակայն, իրենց անձնական ողբերգությամբ ու ծանր կորուստներով հանդերձ, հերոսները մինչև վերջ հավատարիմ են մնում երկու ոգեղեն պաշտամունքներին` սիրուն և բանաստեղծությանը:
Ծնվել է Արարատի շրջանի Վանաշեն գյուղում։ Սովորել է տեղի միջնակարգ դպրոցում, որն ավատել է 1981-ին՝ ոսկե մեդալով։ 1983-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1984-86-ին ծառայել է խորհրդային բանակում։ Ուսումն ավարտելուց հետո երկար տարիներ աշխատել է մամուլում։ Խմբագրել է մի շարք թերթեր։ 1996-98-ին եղել է ՀՀ Պաշտպանության նախարարության լրատվության ու քարոզչության վարչության պետի տեղակալ։ Հեղինակ է Սևակագիտական մի քանի աշխատությունների։
Հովիկ Չարխչյան Չարենց և Արմենուհի Սիրախաղ կրակի հետ Ահա և վերջ...Շատ գեղեցիկ դժբախտ սիրո պատմություն է ...Սիրո հուզիչ պատմություն,որին նվիրված է Չարենցի Էմալե պրոֆիլը Ձեր բանաստեղծությունների շարքը, որոնք առանց հուզվել չես կարող ընթերցել... Որպես մի ցնդած պոետ` Ես այսօր կուզեմ երգել Էմալե պրոֆիլը Ձեր Եվ երգով լինել Ձեզ հետ... Բարդ ու կորստաբեր ժամանակներում ծնունդ է առնում Չարենցի և Արմենուհի Տիգրանյանի սիրո այս գեղեցիկ պատմությունեը,սիրո գեղեցիկ հույզերը առճակատվում են դաժան իրականության հետ, ու ենթարկվում բազում փորձությունների,դժվարություններով լեցուն ուղղի են անցնում ,սակայն Չարենցի մարդ տեսակը չի ընկճվում,նա ըմբոստանում է դառը իրականության առջև...Սակայն իրենց անձնական ողբերգություններով ու ծանր կորուստներով հանդերձ նրանք մինչև վերջ անկոտրում են մնում երկու ոգեղեն զգացմունքներին `սիրուն և բանաստեղծությանը... ...Ես երգով միշտ Ձեզ հետ եմ` Ձեր բույրից հավիտյան գոհ Ես հիվանդ մի պոետ եմ Օգնեցեք, օգնեցեք,օ֊ Այս պատմությունը գեցեցիկ հետք թողեց իմ հոգում,ես սիրում եմ Չարենցի ստեղծագործությունը, էլ ավելի սիրահարվեցի նրա գրչին, ափսոս որ նրա կյանքը շատ կարճ էր, ինչ հարուստ ժառանգություն կթողներ մեր գրական աշխարհում եթե ապրեր... ...Երբ ես հիշում եմ Ձեզ Հավատացե`ք,որ ինձ Համարում է մի հեզ Ու մեղմահոս թախիծ...
Կարդացի մեծ հետաքրքրությամբ ու հափշտակությամբ, այո, քանի որ իրոք դեպքերը, իրադարձությունները ընթանում էին արագ՝ առանց ավելորդ երկար ու բարակ նկարագրությունների։
Չարխչյանի գիրը ամենահեշտ ու հաճույքով ընթերցողներից է, ես շատ եմ սիրում։
Խոսեմ թեմայից՝ նախ Չարենցի մասին ինչ էլ կարդանք, բավարար չէ ճանաչելու համար այդ բազմաշերտ ու խենթ տաղանդին։ Գրքի միջոցով ծանոթացա Արմենուհուն, Չարենցին նորովի, Արփենիկին, Վարդգես Ահարոնյանին, ժամանակի դեմքերին, մասնակիցը եղա պատմական կարևոր դեպքերին, ու այս տեսանկյունից նաև շատ ճանաչողական էր գիրքը։ Խորհուրդ եմ տալիս կարդան բոլորը՝ անկախ ժանրային ու թեմատիկ նախընտրություններից։ 10 աստղ լիներ 10 կդնեի։