Jump to ratings and reviews
Rate this book

Հայաստանն ու Բուշն անձամբ

Rate this book
Այս գիրքը գաղտնազերծված բացառիկ փաստաթղթերի հիման վրա պատմում է հայ-ամերիկյան առաջին շփումների մասին։ 1988-92 թվականները շատ կարևոր են հայ-ամերիկյան հարաբերությունների խորքային էությունը հասկանալու համար։ Հենց այդ տարիներին է ձևավորվել ամերիկյան քաղաքականությունը մեր տարածաշրջանի նկատմամբ, որը դրանից առաջ հասանելի չէր ամերիկացիների համար։

Գաղտնազերծված փաստաթղթերից պարզ է դառնում, թե ինչ հիմնարար շահեր ունի Միացյալ Նահանգները հայ-թուրքական հարաբերությունների ու ղարաբաղյան կարգավորման հարցերում։ Գրքում ներկայացվում են մինչև այսօր չհրապարակված փաստեր, մանրամասներ «Գոբլի պլանի», 907-րդ բանաձևի, Ջորջ Բուշի որդու հայաստանյան այցի, Լևոն Տեր–Պետրոսյանի վարած բանակցությունների մասին։

Այս ամենը շարադրված է աշխարհաքաղաքական պատմական ցնցումների համատեքստում։ Առաջին անգամ հրապարակվում են նաև ամերիկացի դիվանագետների՝ Երևանից Վաշինգտոն ուղարկած գաղտնի զեկուցագրերն ու Վաշինգտոնից եկած գաղտնի հրահանգները։

296 pages, Hardcover

Published February 14, 2022

1 person is currently reading
4 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (87%)
4 stars
1 (12%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Mariam Aperyan.
18 reviews3 followers
March 20, 2022
Կարևոր ու չափազանց հետաքրքիր բացահայտումներ հայ-ամերիկյան հարաբերությունների, ներքին և արտաքին քաղաքականությունների մասին ղարաբաղյան հարցի լուծման, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորության, ԽՍՀՄ փլուզումից ԱՄՆ-ի կովկասյան տարածաշրջան մուտք գործելու ընդգրկմամբ:

Եթե հետաքրքրված եք Հայաստանի համար չափազանց կարևոր պատմական շրջադարձային փուլում ԱՄՆ-ի վարած քաղաքականությամբ, ապա խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ այս գիրքը:
Profile Image for Armen Mirzoyan.
34 reviews4 followers
April 20, 2022
Բավականին լավ գիրք հատկապես նրանց համար, ում հետաքրքրում է մերօրյա հայկական պետականության պատմությունը։ Ովքեր ծանոթ չեն, գիրքը նրանց համար օգտակար կլինի մեր տարածաշրջանում ամերիկյան քաղաքականության ձևավորման ակունքներին ծանոթանալու համար։

Ներկայացված գաղտնազերծված փաստաթղթերը, զեկույցները հստակորեն պատկերում են Միացյալ Նահանգների կովկասյան քաղաքականությունը՝ Արցախյան պատերազմի թեժ շրջանում։

Մի խոսքով, արժի կարդալ։
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.