Գրքում հանդիսատեսի սիրով, համաշխարհային փառքով շրջապատված մարդն է, որը, չնայած այդ ամենին, մենակ է, չափազանց տխուր և պարտված: Ենգիբարյանն իր տեքստերում պատմում է կորցրած սիրո ողբերգությունը՝ փակվելով մարդկանց աշխարհից, որի օրենքներն ու բարոյականությունը խորթ են իրեն: Փոքր պատումներով ներկայացված է Լեոնիդի՝ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկից մինչև կրկեսի ու կինոյի աստղի ճամփան, որ, ցավոք, ընդհատվեց երեսունյոթ տարեկանում՝ բոլոր երազանքները խորտակելով կես բաժակ սառը շամպայնում:
"Դժվար կլինի մարդու համար, պետք է մեծանալ, վերադառնալ աստղալից երկինք, իսկ այժմ երկրի կանաչ օրրանում նա սովորում է սիրել, սովորում է արդարություն, խաղաղություն, այն ամենը, առանց որի մի քայլ էլ չես կարող անել Աստղերի վրա։"