Jump to ratings and reviews
Rate this book

Սևուսպիտակ կազմով գիրքը

Rate this book
«Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվեց այն ժամանակ, երբ օրերը բաղկացած էին միայն գիշերներից, երբ տիեզերքում աստղերի փայլը դավադրաբար խամրեց, երբ Հայրենիքում ավելի շատ մահ կար, քան ծնունդ, երբ օդում թևածող երջանիկ ժպիտները փոխարինվեցին հոգեմաշ արցունքներով, երբ իրականության բոլոր երանգները իրենց տեղը զիջեցին սևին, երբ սատանան հեգնում էր Աստծուն, երբ չկար սկիզբ, ու ամենուր ավարտ էր... «Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվել է որպես Շարունակություն` վերապրելու և արարելու պահանջ ներկայացնելով բոլորիս:

120 pages, Unknown Binding

Published September 25, 2021

15 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
9 (90%)
4 stars
1 (10%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Դավիթ Սամվելյան.
Author 7 books47 followers
Read
October 10, 2021
Գիրք պատերազմի ու դրա հետևանքների մասին:
Եթե շատ անկեղծ ասեմ կարծիքս, ապա ինձ շատ, բավականին շատ դուր եկավ գրքի երկու զուգահեռ ընթացող սյուժեներից երկրորդը՝ Հուդայի ծնունդն ու վախճանը: Շատ դինամիկ զարգացումով մեկի պատմություն, որի և լեզուն էր մի տեսակ սահուն, և ասելիքն էր լարվածության մեջ պահում, և ալտերնատիվն էր մեր իրականության մեջ տեղի ունեցածի: Հետևությունը՝ Կուզեի այս պատմությունն ավելի ընդարձակ տեսնել:
Գրքի հիմնական մասը՝ պատերազմի միջով անցնող հերոսների կյանքով, պատերազմի ընթացքով ու հետևանքներով հանդերձ, յուրօրինակ հանգուցալուծում էր գտել: Ընդհանրապես դժվար է՝ էմոցիոնալ ֆոնն է գերիշխում ոչ վաղ անցյալում կատարվածի մասին կրկին անգամ անդրադառնալիս:
Որոշ դետալներ, որ կարծես խանգարում էին ու պատումի արժանահավատությունը թուլացնում էին.
Առաջին գլխում պանելների տակ մնացած զինվորի խոսքը. նման ցավերի մեջ լինող մարդը նման երկար ու տրամաբանված խոսք հազիվ թե ասեր:
Եվ երկրորդ պատմվածքում տղայի և աղջկա սիրային պատմության մեջ նրանց միմյան դիմելաձևերը կարծես չափից շատ էին դասականացված, այսինքն՝ մի տեսակ ոչ բնական էր:
Մնացած առումներով՝ կարդալու գիրք է, հեղինակն ունի իր ոճը, ձեռագիրը ու ասելիքը:
Գնահատական՝ աստղի տեսքով, չեմ դնում, քանի որ կարծում եմ այսքան վերլուծությունից հետո աստղը մի տեսակ իմաստը կորցնում է :D
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
March 9, 2022
Վախենում էի, անընդհատ հետաձգում էի գիրքը կարդալը, վախենում էի իմ թուլությունից, որ չեմ կարող վերապրել այդ ցավն ու օրերը․․․․ Իմ սիրելի ընկեր, ժամանակակից գրող Գրիգորը այնքան հղկված, դիպուկ գիր ունի։ Ժամանակակից գրող լինելը պարտավորեցնող է, քանի որ պետք է ճիշտ, սրտին, մտքին, հոգուն հասանելի գրես, որ սիրվես։ Դա հաջողվել է Գրիգորին։ Գիրքն անհնար է կարդալ առանց ապրումների ու արցունքների, ապրումակցում ես և ապրում ես մեր իրական հերոսների հետ՝ իր մի մասնիկը կրելով, պահելով սրտում։
Գրիգոր ջան, շնորհակալ եմ
Profile Image for Arevik Hakobyan.
8 reviews3 followers
October 3, 2021
Գրիգոր Գրիգորյանի «Սևուսպիտակ կազմով գիրքը» ընթերցեցի շատ արագ (սկսում ես ու չես կտրվում) ու գիրքն ավարտելուց հետո մտովի դեռ հերոսների հետ եմ: Անկեղծ՝ ընթերցմանս ողջ ընթացքում տխրել, սարսափել, հուզվել, ժպտացել, հույսով լցվել, լույսին եմ նայել գրքի յուրաքանչյուր անձի հետ հավասար, ապրել ու վերապրել եմ նրանց ապրումները:
Displaying 1 - 3 of 3 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.