Այս քաղաքը ծանոթ է յուրաքանչյուրիս: Անկախ նրանից՝ ապրում ես այնտեղ, թե ուղակի այցելում. ամեն փողոցն ու շենքը հարազատ են: Ինչո՞ւ: Որովհետև այս քաղաքն ունի հոգի, ունի տաք ձեռքեր, որոնք ցանկացած եղանակի քեզ գրկում են ու փոխանցում վարդագույն քաղաքի ջերմությունը: Սա Երևանն է, մեր մայրաքաղաքը կամ պարզապես ՏՈՒՆԸ:
Այն հարազատ դարձավ նաև Մարիամին` մեր գլխավոր հերոսուհուն, որին հայրը որպես պատիժ ուղարկում է Հայաստան, չիմանալով, որ այս «պատիժը» վերածվելու է իսկական պարգևի:
Գրքում ներկան է ու անցյալը: Ներկայում Մարիամն ու իր խնդիրներն են, իսկ անցյալում Մարիամին հարազատ մարդիկ ու մինչև ներկան շարունակվող անթիվ հարցականներով բազմակետերը:
Երկու ժամանակաշրջանում էլ մեզ հարազատ քաղաքներն են, մրգերը, սովորույթները, փողոցները, որոնցում անթիվ անգամ թափառել ենք:
Ծիրանի կորիզով սկսվող այս պատմությունը թե՛ հուզում է, թե ստիպում ծիծաղել: Ամեն էջում ուզում ես գրկել այս գիրքը, որովհետև այն հայկական է, այն օտար լեզվով գրված հայերեն է:
Այս գրքում կգտնեք առաջին սեր, հիասթափություն, ընկերություն,անցյալի գաղտնիքներ, գլխավոր հերոսի հասունացման և սեփական եսի բացահայտման փշոտ, բայց գեղեցիկ ճանապարհ:
«ՏՈՒՆԸ» սովորեցնում է սիրել հայրենիքը, այնտեղ ապրող մարդկանց, սիրել ինքդ քեզ, որովհետև միայն այստեղ ես դու իրական, որովհետև միայն քո հայրենիքում ես զգում ծիրանի իրական համը:
Արդեն գիտեմ, որ այս գիրքը էլի եմ կարդալու ու ձեզ էլ խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ այն կարդալ:
Нигде не сказано, что эта книга для подростков, более того - для романтичных девочек-подростков, уважающих патриархальный уклад. Ожидала узнать, «увидеть» Ереван, культуру Армении в большей степени, чем описано в книге. К сожалению, очень мало для того, чтобы передалась атмосфера; получился только набросок, а не картина.