Jump to ratings and reviews
Rate this book

Եվայի Երեք Դուստրերը

Rate this book
Կրոնական բացարձակ տարբեր հայացքներ կրող մարդկանց համագոյակցման, ապրումակցման և դրա բացակայության, միմյանց հասկանալու, ըմբռնելու և ընտրությունը հարգելու մասին այս վեպը հատկանշական է թե՛ որպես ֆեմինիստական, թե՛ որպես կրոնի քննադատական գործ: Այն կրոնի և հատկապես կանանց վրա կրոնի ազդեցության ու հետևանքների մասին վերջին շրջանում Էլիֆ Շաֆաքի կարևորագույն գործերից մեկն է:

488 pages, Paperback

First published January 1, 2016

5 people are currently reading
88 people want to read

About the author

Էլիֆ Շաֆաք

3 books2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
31 (56%)
4 stars
12 (21%)
3 stars
11 (20%)
2 stars
0 (0%)
1 star
1 (1%)
Displaying 1 - 12 of 12 reviews
Profile Image for Dató.
153 reviews28 followers
April 17, 2021
Մի քանի անգամ նշել եմ, որ իմ ու Շաֆաքի ճանապարհները չեն կարողանում իրար հատվել, չեմ կարողանում իր գործերը մինչև վերջ կարդալ։ Նույն սցենարը եղել է «Ստամբուլի բիճը» գործը կարդալու ժամանակ ու նույնը կանխագուշակում էի «Եվայի երեք դուստրերը» գործի առաջին 30 էջերը կարդալու ժամանակ։ Թվում էր՝ կիսատ եմ թողելու, որովհետև որևէ գրավիչ բան չէի գտնում։

Բայց չէ ։) Էս գործը կարդացի մինչև վերջ, 100 էջից սկսած գործողություններն էնքան հետաքրքիր էին զարգանում, որ չէի հասկանում, թե ոնց էի առաջ գնում, ու էդ բացատրում եմ գրքում ևս մեկ խորհրդավոր հերոսի՝ Ազուրի հայտնվելով։ Ազուրն իմ համար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» սքանչելի վեպի Հենրին էր, որի ամեն խոսքը մի քանի անգամ կարդում էի՝ հասկանալու ու վերլուծելու համար։ Եթե Ազուրի կերպարը ու թաքնված գաղտնիքը չլիներ, համոզված եմ, որ կիսատ էի թողնելու։

Ի դեպ, գրքում կրոնի, ի մասնավորի՝ իսլամի քննադատության ու վերլուծության հատվածները շատ հավանեցի, որովհետև նույնը չէի գտել Ուելբեքի «Հնազանդությունը» վիպակում։

Ստեղծագործությունը հայերեն էր թարգմանվել բնագրից՝ թուրքերենից, ընտիր թարգմանություն էր, որի համար հատուկ շնորհակալություն թարգմանչից ու խմբագրից։
Profile Image for Armen Mirzoyan.
34 reviews4 followers
May 30, 2021
Գիրքը հենց սկզբից բավականին արագ եմ կարդացել։ Ընդհանուր առմամբ հետաքրքիր էր, վատը չէր։ Թարգմանությունը լավն էր, թարգմանչի այլ թարգմանություններ էլ էի կարդացել։ Բայց սրբագրիչը մի քանի տեղ բացթողումներ ուներ։ Չգիտեմ, նկատել եք, թե չէ, բայց տարեթվերի խախտում կար։ Մի քանի տեղ նշված էր 2011, այնինչ նկարագրվող գործողությունները տեղի էին ունենում Օքսֆորդում, 2001 թվականին։ Չգիտեմ, սրբագրիչի բացթողումն էր, թե բնօրինակում էլ է այդպես, բայց աչք էր ծակում։

Միանշանակ համոզված եմ, որ դասախոսությունների հատվածն ու Ազուրի տեքստը Շաֆաքին օգնել են գրել, դա իր ոճը չէր։ Բացի այդ, փորձել էին այդ դաշտում շատ չխորանալ, ինչը նորմալ էր, այլապես գիրքը լայն հետաքրքրություն չէր առաջացնի, չնայած, օրինակ ինձ համար, ավելի հետաքրքիր կլիներ։

Ըստ իս՝ լրիվ անիմաստ էր ամենասկզբում գողության ու հնարավոր բռնաբարության հատվածը, «մշուշի մեջ երևացող երեխայի» կերպարը, որոնք մեծ հաշվով ազդեցություն չունեին իրադարձությունների ընթացքի վրա։ Ստամբուլի երևելիների ճաշկերույթը չափից շատ էր ձգձգված, հատկապես գուշակի հատվածը։ Դրա հաշվին կարելի էր վերջին մի քանի հատվածներն ավելի լայն գրել։ Ինձ մոտ նենց տպավորություն էր, որ Շաֆաքի վրա դեդլայն էին դրել, կամ էլ էջերի սահմանափակում ուներ, որովհետև վերջին 10-20 էջերում էին հիմնական իրադարձությունները։

Ինչ վերաբերում է «սկանդալին»։ Ամբողջ գրքում կարմիր թելի պես այդ գիծը բերես, որ վերջում անկապ ինչ-որ բան լինի։ Լավ էլի։ Սկանդալն էլ պետք է սկանդալային լինի։

Վատ չէին նկարագրված Մենսուր-Սելմա հարաբերությունները, հեղինակն ընդհանրապես չէր խորացել Շիրին-Մոնա-Փերի եռանկյան մեջ։ Չնայած գրքի վերնագիրը հենց նրանց մասին էր։ Լրիվ անիմաստ էր Ումութի կերպարը, նույնքան անկապ Հաքան-Ֆերիդե զույգի հանգուցալուծումը։

Ինչ վերաբերում է Ազուրին։ Ծանոթներիցս մեկին էի նմանացնում։ Ես տենց սովորություն ունեմ։ Գիրք կարդալիս կերպարների դեմքը փորձում եմ պատկերացնել։ Ազուրի կերպարը ծանոթիս նման էր, ուղղակի ոսկեգույն մազերն էին խանգարում։ Կերպարը մինչև վերջ չբացվեց, գոռոզության պահը լրիվ անիմաստ էր։ Գոռոզությունը նորմալ երևույթ է, ինչպես կարեկցանքը կամ այլ հատկանիշներ։ Լավ է արել իրեն ուրիշներից բարձր է գնահատել, հետո ինչ։ Իդեալիզմը զզվելի բան է, ընթերցողին դա պարտադրելն առավել ևս։

Փերիի մեջ Շաֆաքն ինքն իրեն է պատկերում։ Ապրելով արևմտյան քաղաքակրթության մեջ, Թուրքիայից վտարված, փորձում է պոկվել քաղաքական իսլամից, բայց չի կարողանում։

Մի խոսքով 5-ից 3:
Profile Image for Varser Zakaryan.
48 reviews49 followers
July 10, 2022
Շատ հավանեցի։ Նախ թարգմանությունն էր լավը, ապա ընդհանուր լեզվի ոճը ինձ համար շատ հոգեհարազատ էր։ Ես սիրում եմ հաճելի ընթերցանություն, երբ ստիպված չեմ լարված կենտրոնանալու։

Ինչ վերաբերում է թեմային. հավատքի թեման հավերժ է ու ամեն մեկիս մեջ մի հետաքրքիր գործընթաց է հավատքի նկատմամաբ մեր վերաբերմունքի ձևավորումը, հավերժ խմորումներ, հարցեր, դա առաջին պատճառն էր, որ ինձ այս գիրքը գրավեց։ Ինձ դուր եկավ, որ Փերիի կերպարը այդքան զգացմունքային էր տեսակով. դա թույլ էր տալիս շատ հետաքրքիր բացել նաև մյուս կերպարներին։ Շաֆաքից իմ առաջին ընթերցումն էր ու հավանեցի շատ։ Բացի հավատքի թեման, գրքում շատ-շատ կարևոր ու բազմաբնույթ թեմաներ ու խնդիրներ են քննարկվում, որոնց մասին ամեն մեկս հաստատ գոնե մեկ անգամ մտածել ենք։

Ընդհանուր առմամբ բոլոր կերպարները շատ իրական էին, և ոչ հեռու նաև հայկական իրականությունից։ Շատ հավանեցի Մանսուրի և Սելմայի հարաբերությունների ընդհանուր նկարագրությունն ու ընթացքը։ Թեև որոշ հատվածներ կարելի էր կրճատել, քանի որ այդքան էլ կապ չունեին բուն սցենարական գծի հետ, բայց կարծում Շաֆաքը՝ Փերիի կերպարում միգուցե պատկերացնելով իրեն, կարիք է զգացել խոսելու որոշ այլ զգացողությունների, անհանգստությունների մասին, որոնք ունեցել է ու ունի ինքը որպես թուրք մուսուլմանական հասարակությունում մեծացած ու ապրող կին։
Profile Image for arsen hakobian..
258 reviews
April 11, 2021
Շատ դադարներով կարդացի իրան, որովհետև մեկ-մեկ ընենց անկապ ու միալար էր շարունակվում, որ ինքնակամ ուզում էի դնել ու ուրիշ, նոր բան սկսել


անցավ որոշ ժմնկ (մոտ. 20 օր) որոշեցի շարունակել։ շարունակեցի, տարվեցի, վերհիշեցի օգոստոսյան Ստամբուլի Բիճի օրերն ու հասկացա, որ... ախր չէ էլի Շաֆաք ։/ ահավոր նման ա գրում Հումայդան Յունեսին ու Կուելյոյին. երկուսն էլ պրիմիտիվ գրողներ են։ իրա ասելիքը, անգամ Ստամբում, լիարժեք չի կարողանում փոխանցել ու ընթերցողը կիսատության զգացում ա ունենում։ ՄԻՇՏ։ միշտ նույն թեման, նույն թեման, նույն ոճն ու գիրքը, չէէ, շատ ա ձանձրացնում ընթերցողին ։(

վերնագիրը չափից դուրս լավն ա, զուտ չհասկացա, թե գրքի սյուժեի, դիպաշարի հետ ինչ կապ ուներ (

ի դեպ՝ էն երրորդ աղջիկը չափազանց նման ա Քրիստեն Ստյուարտին ))))
Profile Image for Davit.
64 reviews1 follower
February 4, 2025
Երկխոսությունները արհեստական էին, երկարացված, հերոսները ստանդարտ էին` մի տեսակ գրքերից վերցված, ընթացքը ու ավարտը` անհասկանալի։ Երևի մեկ անգամ արժե կարդալ։
Profile Image for Mariam.
88 reviews6 followers
Read
April 1, 2022
Երկրորդ գործն էր Շաֆաքից ու հասկացա,որ իր ոճը էտքան էլ չեմ հավանել։Իրա մեջ ըմբոստության նշաններ կան,բողոքական հոգի կա,բայց խնդիրներ լուծելու կա՛մ ցանկություն չկա,կա՛մ էլ կարողություն։Մի խոսքով բողոքում-բողոքում ա,քցում ա դեպրեսիայի մեջ ու վերջում ինչ-որ կիսատ-պռատ վերջաբան։
Ամեն դեպքում ինքս իմ մասին շատ բաներ բացահայտեցի,ոնց որ իրականությունից մի հատ ապտակ լիներ։)
Profile Image for Sofi.
10 reviews
February 13, 2023
Լավ ու ճիշտ լարերին դիպչող գիրք։Շատ խոսքերի հետ համաձայն եմ ,սակայն որոշ դեպքերում ավելին էի սպասում, կան հիասթափեցնող պահեր։Իսկ վերջում շատ էր ամեն բան խտացված ի տարբերություն ընթացքի։5/4.5
Profile Image for Mariam Gharagyozyan.
8 reviews1 follower
November 19, 2021
Էլիֆ Շաֆաքն անկասկած ժամանակակից լավագույն ստեղծագործողներից է։ Հեղինակի ստեղծագործությունները բարձրացնում են, քննում կարևորագույն հարցեր, այս ստեղծագործությունը բացառություն չէ, այն ևս ունի քննադատական համարձակ միտք այնպիսի թեմաների շուրջ, ինչպիսիք են կրոնը, հավատը, քաղաքականությունը, սերը, կրթությունը, սեռական խտրականությունը և այլն։ Բացի այդ անհնար է իր գր��երում չնկատել թուրք ու հայ հասարակության խնդիրների նմանությունները։
Վեպը կարդացել եմ մի շնչով։
Profile Image for Anna Simonyan.
6 reviews
February 25, 2024
Գիրքը սկ��եցի առանց մեծ սպասոլիքնորի, բայց ի զարմանս ինձ սկիզբը շատ արագ կարդացի։ Շատ մեծ հետաքրքրություն մտցրեց Ազուրի կերպարը և խորհրդավոր պատահարը, որի մասին մտքումս տարբեր սցենարներ էի պատկերացնում, սակայն հիսաթափվեցի արագ և ոչ մանրակրկիտ մտածված վերջաբանից։
Տպավորություն էր, որ վերջաբան մտածելու ժամանակ չի ունեցել հեղինակը և գրել է առաջին մտքին եկածը։
Ընթացքը բավական հետաքրքիր էր. կրոնական վեճերը, կնոջ դերի մասին պատկերացումները, մայր-աղջիկ հարաբերությունները, սակայն էդ ողջ տպավորությունները փչացնում է պրիմիտիվ վերջաբանը։
5 reviews1 follower
July 23, 2022
Շաֆաքի էս գործը սկզբում շատ էի հավանել, մեծ էր ազդեցությունը, բայց ժամանակ անցավ ու ՀՈՊ, հասկացա, որ ոչինչ չի տպավորվել։ Ընդհանրապես սիրում եմ Շաֆաքին, իր ոճը, բայց էս գիրքը, էսպես ասած, «ֆասթֆուդ» էր, մի անգամ կարդաս, դնես ու վերջ։ Շատ հավես էմոցիաներ եմ ապրել կարդալուց, թեև «սկանդալ»-ից ավելին էի սպասում, Շաֆաքից էլ 😁
Profile Image for Karin.
17 reviews1 follower
February 12, 2023
Ոճը լավնա, խնամքով գրված, չնայած թարգմանության մեջ մի քանի վրիպակ կար։
Ինձ թվում ա՝ գիրքն անավարտա, ես էս տեսակ վերջաբան չէի սպասում։
Displaying 1 - 12 of 12 reviews