Jump to ratings and reviews
Rate this book

(Չ)վեպ

Rate this book
(Չ)վեպը արձակագիր Հովհաննես Հովակիմյանի առաջին գիրքն է։ Մերօրյա հերոսի հոգեկան վայրիվերումները, շուրջը կատարվող իրական/անիրական դեպքերի հաջորդականությունը նրան մղում են անվերջ փնտրտուքի, որը գրեթե միշտ ավարտվում է առանց հանգուցալուծման։ Հերոսը փորձում է հարցեր տալ և գտնել դրանց բացակա պատասխանները։ Վերհուշի վերածվող այս պատմությունները գրված են ոճական տարբեր հնարքներով և ռիթմի սուր զգացողությամբ։
Գրքի միջտեքստային կապերը հուշում են, որ (Չ)վեպը ինչ-որ առումով և՛ վեպ է, և՛ պատմվածաշար։

216 pages, Hardcover

First published January 1, 2020

2 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
3 (50%)
4 stars
1 (16%)
3 stars
1 (16%)
2 stars
1 (16%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Arman aka “Yerevantsi”.
51 reviews1 follower
Read
April 19, 2025
Բարդ հարաբերություններ ունեցա էս գրքի հետ: Վերնագիրը գրավեց, որ առնեմ ու սկսեմ կարդալ: Սկսեցի, կարդացի, ու դադարեցի... տենց մի քանի ամիս չէի կարողանում շարունակել կարդալ, մի տեսակ չէր... «բռնում»: Վերջապես մի քանի օր առաջ նորից որոշեցի բացել գիրքը (ախր «(Չ)վեպ» անունով գիրքը ո՛նց անտեսես), ու ոնց որ թե մնացած՝ չկարդացածս գլուխները՝ նախավերջինն ու վերջինը՝ «վ»-ն ու «(չ)»-ն, «բռնեցին»: Սկզբից մտածում էի, որ գրողը creative writing-ի դասերից մնացած տնային աշխատանքներն ա հրապարակում, ու երևի դրա համար ամիսներով «խռովել» էի գրքից: Բայց երբ էս քանի օրը էսսեատիպ պատմվածքներում կարդալիս գրողը բացատրում էր իր տեսակետը, սաղ «բռնում» էր: Ու երբ գրողը ասեց, որ «թող մերոնք [հայերը, էլի] սովորեն, որ կյանքում ..., ավելի ճիշտ՝ գրականության մեջ, մի քիչ քրֆելը ամոթ բան չի» (էջ 163), բռնել ա, որ բռնեց: Ու գրողը տանի, հաստատ գրողի խեռին չի, թե իրա գիրքը հավանեցի, թե չէ: Վսյո տակի մեզ պետք են հենց սենց գրողներ, որ լեզվի հետ խաղան, որ այն քանդեն ու վերակառուցեն, որ «բռնեն» ու տիրոջ մերը քունեն (գրողի բառերն եմ օգտագործում): Վսյո:
Displaying 1 - 2 of 2 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.