Jump to ratings and reviews
Rate this book

Հիմա մասամբ գիտեմ

Rate this book
Այս բացառիկ ինքնակենսագրականը ներկայացնում է ԱՄՆ-ում ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ պետական և ռազմական գործիչ Փոլ Իգնեշիուսի հուշերը։ Նա պատմում է, թե ինչպես է իր ընտանիքը, փրկվելով Աբդուլ Համիդի սպանդից, հաստատվել Անգլիայում, ապա տեղափոխվել ԱՄՆ։ Փոլ Իգնեշիուսն առանձնակի ջերմությամբ է հիշում իր մանկության և պատանեկության տարիները, երբ Գլենդելի իրենց տուն էին այցելում Վիլյամ Սարոյանը, Ռուբեն Մամուլյանը։

Փոլ Իգնեշիուսը պատմում է նաև Հարվարդում սովորելու, Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելու և ԱՄՆ կառավարությունում աշխատելու մասին։ Ի վերջո, հեղինակը նկարագրում է այն պատմական ուղևորությունը, որի ընթացքում այցելել է Արևմտյան Հայաստան և Երևան։ Հայերեն թարգմանության համար գրքում հատուկ նախաբան են գրել Փոլ Իգնեշիուսի զավակները՝ Դեյվիդ, Սառա, Էմի և Ադի Իգնեշիուսները։

480 pages, Hardcover

First published January 1, 2006

5 people want to read

About the author

Paul R. Ignatius

4 books2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
4 (40%)
4 stars
3 (30%)
3 stars
3 (30%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 3 of 3 reviews
Profile Image for Armen Mirzoyan.
34 reviews4 followers
July 23, 2021
Գրքից սպասելիքներս ավելին էին, քան իրականում կար, հատկապես հեղինակի պրոֆեսիոնալ գործունեության վերաբերյալ՝ Նավատորմի նախարարի պաշտոնում կամ Պենտագոնում զբաղեցրած այլ պաշտոններում։ Մանկության, պատանեկության, երիտասարդության տարիների ու Երկրորդ համաշխարհային պատերազմի գլուխները շատ լավն էին ու հետաքրքիր։ Ես սիրում եմ կարդալ ինքնակենսագրականներ, իսկ հեղինակը կարողացել էր պահել ժանրի հիմնական նրբությունները։ Հայ ընթերցողի համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման վերաբերյալ գլուխները ոչինչ չտվող են։ Միգուցե դրանք հետաքրքիր լինեն օտարերկրացիների համար, որոնք թեմայից տեղյակ չեն։ Մի քիչ անհասկանալի է գրքի շապիկին Վիետնամի պատերազմի մասին նշելը, երբ ընդամենը մեկ կամ երկու անգամ է նշվում պատերազմի անունը՝ այն էլ Պենտագոնի նախկին ղեկավար Ռոբերտ ՄըքՆամարային նկարագրելու ժամանակ՝ ընդգծելով, որ ԱՄՆ Պաշտպանության նախարարը չհասկացավ Վիետնամում պարտության անխուսափելիությունը։

Առանձնահատուկ կընդգծեմ լավ թարգմանությունն ու խմբագրական աշխատանքը։ Մեկ էլ մի խնդրանք։ Եթե գիրքը վերահրատարակվի, խնդրում եմ Հարփութ մի գրեք էլի։ Հայալեզու աղբյուրներում մենք ունենք միայն Խարբերդ։
Profile Image for Artak Aleksanyan.
245 reviews97 followers
January 3, 2020
Փոլ Իգնեշիուսի գիրքը ներկայացնում էր այն 70 տարիները՝ սկսած 1920-ից մինչև 1991-ը, երբ մենք ապրել ենք Խորհրդային Հայաստանում և լավ պատկերացում չունեինք արտասահմանում ապրող մեր հայրենակիցների մասին։ Այս գիրքը յուրահատուկ է նրանով, որ պատմում է, թե ինչ եղավ այն հայերի հետ, որոնք փրկվեցին ջարդերից, բայց չեկան Արևելահայաստան, այլ գնացին Եվրոպա, հետո Ամերիկա։
Եվ ամենակարևորը՝ սա նաև ամերիկահայ համայնքի մասին է։ Այն համայնքի, որ տվել է Իգնեշիուս, Սարոյան, Մամուլյան։ Ինչպես են նրանք ապրել, ինչպես են խոսել ցեղասպանության մասին, ինչպես են հաղթահարել հոգեբանական այդ տրամվան։
Եվ վերջում, իհարկե անհնար է չսիրել Փոլին։ 98 տարեկանում էլ նա ունի պայծառ ուղեղ, ապշեցուցիչ ռացիոնալ մտածողություն, և նուրբ հումորի զգացում։ Սա իսկապես լավ գիրք է, շատ ինֆորմատիվ, շատ ազնիվ, շատ անկեղծ։
193 reviews2 followers
April 21, 2021
Paul Ignatius, Armenian-American and former Secretary of the Navy, offers an autobiography that begins with family life in Glendale at a time when Armenians were rare there (now Glendale is known as LA--Little Armenia--because of its sizable Armenian population). Ignatius moves beyond childhood in old California (with visits from William Saroyan and other Armenians) to offer glimpses of his military and government service. In this revised edition, Ignatius also offers his perspective on former boss, Robert S. McNamara.

I wish that Ignatius had detailed some of his last years in government service, but that material is covered elsewhere. I found the book to be a helpful remembrance of one whose life was spent in government service.
Displaying 1 - 3 of 3 reviews