Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ արդյո՞ք բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, թույլ է տալիս անվերապահորեն արժանանալու մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը: Վիպակը, որ Լևոն Նեսի առաջին հայերեն ստեղծագործությունն է, շարադրված է առաջին դեմքով. գրական հնար, որ ուրույն հավաստիություն է հաղորդում պատմությանը:
Գիրքը անհավանական էմոցիաներ տվեց ինձ ու երեխաներիս ։ Կարդում էի իրենց համար երեկոյան քնի ժամին։
Գիրքը սովորեցնում է սիրել, գնահատել այն ինչ ունես , հասկանալ, որ կենդանիները նույնպես ցավ են զգում, որ պետք է սիրել ու պաշտպանել նրանց։ Հասկանալ, թե ինչ է կորուստը, ինչ է մահը , եւ կյանքը շարունակվում է հարազատի մահից հետո։
Մի փոքր պարզ էր գրված, բայց երեւի հենց այդ պարզությունն էլ երեխաներիս օգնեց մտնել պատմության մեջ ու կարեկցել Բալզակին եւ մյուս հերոսներին։
Կային հատվածներ, որոնք երեխաների համար չէին գրված, բայց այդ հատվածների իմաստը այդպես էլ չհասկացան իրենք։)
Ուրախ եմ, որ այս գիրքը կարդացի հենց երեխաներիս հետ🤗Ու դա ինձ շատ օգնեց շատ ավելի սիրել այս պատմությունը։
Անգամ Երևանում մարդիկ մենակ սպիտակ չեն։ Անգամ Հայաստանում երկար մազերով մենակ կանայք չեն, իսկ կարճով՝ տղամարդիկ։ Մի տեսակ կաղապարված մտքեր ունի հեղինակը։ Խիստ մանկական լեզվով գրված վիպակին ավելանում ա դարդոտած սերն ու ալկոհոլիզմը, շների կռիվները... Հարց ա առաջանում՝ քանի՞ տարեկան երեխային սա տալ։ Հաստատ 12-13-ից մեծ, իսկ էդ դեպքում լեզուն շատ պրիմիտիվ ա, մտքերը՝ պարզ։ Արժեր կենտրոնանալ մենակ շան կյանքի վրա, չխառնել Միսակի մտորումները Կասկադի վերևից (որոնք խիստ ծեծված են ու մակերեսային), ալկոհոլիզմը, անպատասխան սերը, մեռած ընտանիքի անդամներին... Շան մոր պատմությունն էլ թույլ ա ներկայացված։ Կարճ՝ սիրուն միտք, բայց վատ ռեալիզացիա։ Ափսոս, ես ուզում էի էս գիրքը շատ հավանել։
Այս գիրքը մի շան մասին է , ով չափից դուրս անկեղծ է։ Նրա լույս աշխարհ գալուց սկսած մի շարք փորձություններ են ի հանդես գալիս նրան։ Սկզբում ինչ-ինչ պատճառներով նա կորցրեծ իր մորը, և հանդիպեց, և՛ բարի, և՛ չար մարդկանց։ Բայց գերակշռողը չար մարդիկ էին ։ Սակայն նա ունեցավ սիրելի տեր , և իր սիրելի տերն էլ 《Բալզակ》 անունն էլ դրեց նրան։ Բալզակի սիրելի տերը Մինասն էր ՝ նա ծերուկ էր , և տառապում էր մի աղջկա համար ՝ ում հետ հանդիպել էր վերջին անգամ այգում։ Սակայն երեք տարի հետո Մինասը մահանում է տառապելով ինչ որ մեկի համար։ Մի որոշ ժամանակ անց Բալզակը գտնում է իր մորը , սակայն չի մոտենում նրան, քանի որ նա երջանիկ էր իր տերերի հետ , և չուզեցավ նորից ցավ պատճառել իր մորը։ Բալկազը հասկանալով , որ չի կարող Մինասին հետ բերել և, որ ամեն ինչ շարունակվում է , նա գնում է իր նոր տերերի մոտ, ովքեր սիրում են նրան, և Բալսգթզակը նույնպես սիրում է նրանց։ Նաև կուզենայի ավելացնել , որ հեղինակը ուզում է ապացուցել այն, որ կենդանիները նույնպես ունեն բանակություն և հասկանում են որոշ չափով մարդկանց։ Այս գրքից հետո ես հասկացա , որ կապ չունի , թե ով է մահանում , և թե ով է կորչում, մեկ է ժամանակը կանգ չի առնում այլ կյանքը շարունակվում է և պեռք է առաջ նայել մտածելով , որ մի օր բոլորս էլ կմահանանք և կհանդիպենք միմյանց , իսկ հիմա պետք է ապրել։ Շատ խորիմաստ և հրաշալի գիրք է🙂։
This entire review has been hidden because of spoilers.
Անկեղծ երբեք չէի մտածի որ կկարդամ այս գիրքը, բայց տղաս ուղղակի պարտադրում էր: Իսկ պատմությունը իրոք լավն էր, ու հուզիչ, այն մասին թէ ինչպես է լինում հավատարմությունը, ու որն է իրական ընկերությունը:
Գրեթե բոլոր գրքերը իրենց կարդալու համապատասխան տարիքն ունեն, էս գրքից մի քանի տարի ուշացել եմ։ Ամեն դեպքում սիրուն պատմություն ա, խորհուրդ կտամ կարդալ 10֊12 տարեկան հասակում։