«Ոզնուկը մշուշում» ժողովածուն ընդգրկում է ռուս հայտնի հեքիաթագիր Սերգեյ Կոզլովի տարբեր ժողովածուներից ընտրված երեսունչորս հեքիաթ: Գրքում տեղ գտած «Ոզնուկը մշուշում» հեքիաթի հիման վրա է նկարահանվել Յուրի Նորշտեյնի համանուն աշխարհահռչակ մուլտֆիլմը, որը 2003 թ. աշխարհի ավելի քան հարյուր կինոքննադատների և անիմատորների կողմից ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն անիմացիոն ֆիլմ: