Gevorg Ter-Gabrielyan contributes fiction and essays in Armenian and Russian, as well as journalism, reviews, and policy pieces in Armenian, Russian and English to a variety of media outlets, on topics ranging from literature to international relations to management to Caucasus conflict transformation and peace-building to European integration to Armenia’s development issues to etc.
He is a protagonist of the Methodology of Systemic Thought Activity (MSTA). He is a developer and editor of several handbooks and manuals. His first book of fiction and publicism in Armenian, Square Cellar, was published in 2012.
Դե, ինչ ասեմ։ Հրապարակ նկուղ-ը կարդացե՞լ եք, ուրեմն հնարավորություն ունեիք մի քիչ վարժված լինելու հեղինակի ոճին, տեքստը խաղացնելու ու տեքտի հետ խաղալու փորձին ու այս ամենը նորից բացահայտելու հնարավորություն եք ստանում։ Գրքում պատմվածքներ են, ներքին երկխոսություն, էսսեներ։ Վերջինները մինչև ապրիլը կարդալուց մինչև ուղնուծուծը զգում էիր ամեն մի բառն ու դրա նշանակությունն ու բառը տեսնում իրականության մեջ, քո կողքին, կողքի նստարանին, աշխատավայրում, նույն սեղանի շուրջ, ամենուր։ Կիսելյովի մասին պատմվածք կա, շեդեվր է, առաջին մասում, եթե հիշում եք դեպքերը ու խոսակցությունները ու կարողանում դրանք տեսնել պատմվածքում։ Պատմվածքներից մեկը կարդալու համար հեղինակի ստեղծած (իսկ թվում էր իրականում գոյություն ունեցող) բարբառը պիտի ուզել հասկանալ, մյուսի դեպքում՝ Երևանը իմանալ ու ճանաչել, որպեսզի վերափոխումն ու դրա էմոցիոնալ շերտը ընկալել։ «Անաստված կինոթատրոն» կինոսցենար-վիպակը լրիվ ուրիշ պատմություն է ու առանձին անրադարձի առարկա։ Մի խոսքով, նայեք, ու եթե ուզեք, հրապարակ նկուղն էլ նայեք, էնտեղ հետադարձ անդրադարձ կա, թե ինչպես են գրվել նյութերը, դա լրիվ ուրիշ համուհոտ է։
Մի անգամ աչքովս ընկավ գրախանութում, անգամ գրախորհրդատուն խորհուրդ տվեց ու որոշ ժամանակ մտածեցի գրքի մասին։ Կարդացի։ ըմմմմ։ Դե ոնց ասեմ։ Ինքն ընդհանուր բավականին հեշտ ա կարդացվում ու ինչ-որ Արանովսկիոտ անհասկանալիություն ա տեղի ունենում ամեն էջում։ Ի՞նչ ասեց, ոնց ասե՞ց, ինչի՞ համար ասեց, հա իբր ինչ, հա՞ որ, չնայած ճիշտ ա, բայց չէէ է, վսյոտկի անկապոտ ա։ Այ սենց վիճակ էր կարդալուց։
Ասում էի, հա՜հ, անունը, որ շատ կայֆն ա, մտածում էի ինքը հենց անաստված կամ հոգեբնակ թատրոնի մասին ա լինելու, սակայն թատրոնն ընդհանրապես բացակայում էր գրքից։
Բայց էսսեները որոշ չափով դուր եկան։ Չգիտեմ խառը կարծիքներ ունեմ, որոնք ո՛չ դրական ու ո՛չ էլ բացասական են։
բայց մյուս անգամ գրելուց թատրոնը մտցրեք հա՞հ ։դդդդ