Եթե գրականությունն ու արվեստը տարբեր բնագավառներ են, ապա Կարեն Ղարսլյանի «Ատերազմա» գիրքը գրականությո՞ւն է, թե՞ արվեստ, վե՞պ է, թե՞ արվեստի գործ, ընթերցանության համա՞ր է, թե՞ դիտելու կամ ընթերցելու ոչ թե որպես գիր, այլ պատկերներ, որոնք ստեղծվել են գրերով` տառերով ու բառերով ու չեն դադարում գրություն լինել:
Հեղինակն իր ստեղծագործության ժանրը անվանել է տպագրային ֆիլմ:
«Սուրամի ամրոցի պատը խրամատներն են, իսկ պատի մեջ ողջ-ողջ թաղված պատանին զոհված զինվորներն են»:
Երկու խոսքով՝ «Ատերազման» ապրիլյան պատերազմի ներշնչմամբ պատերազմի վերապրումն է Սուրամի ամրոցի լեգենդի միջոցով: Իսկ լեգենդը հայտնի է Սերգեյ Փարաջանովի համանուն ֆիլմով: