Առաջին անգամ հայրենիքում հրատարակվող այս հիմնարար աշխատությունը նվիրված է Ազգ-Հայրենիք-Պետություն գաղափար-հասկացությունների համալիր վերլուծությանը։ Այն անհրաժեշտաբար հայ պետական գործիչների, քաղաքագետների, իրավագետների, ազգագրագետների, լեզվաբանների սեղանի գիրքը պետք է լինի։ Գիրքը նախատեսված է ազգայնորեն մտածող յուրաքանչյուր հայորդու համար՝ որպես պարտադիր ընթերցանության, մտորումների եւ համապատասխան եզրահանգումների աղբյուր։