Jump to ratings and reviews
Rate this book

Սուփըր հերոսները կը մեռնին ամրան

Rate this book

122 pages, Hardcover

Published January 1, 2016

1 person is currently reading
38 people want to read

About the author

Christian Batikian

5 books21 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
15 (62%)
4 stars
7 (29%)
3 stars
2 (8%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for Arman Lorecyan.
25 reviews
February 13, 2020
Գիրքը սկսել էի ամիսներ առաջ ու կիսատ թողել։Կարդացել էի Քրիստիանի "Մետաղե երազներ" վեպը ու որոշեցի,որ սա էլ անպայման կարդամ,որովհետև վեպը ուղղակի թույն էր։Սկզբում էս գիրքը դժվար էր կարդացվում ու մտածում էի,որ պարզապես հեղինակի մոտ վեպը շատ լավ ա ստացվել ու պատմվածքի ժանրում էդքան էլ հաջողակ չի,բայց հիմա վստահաբար ասում եմ՝Քրիստիանը լավագույն ժամանակակից գրողներից ա,ով արժանի ա լավ գնահատական ստանալու
Profile Image for Maria Kedavra.
12 reviews5 followers
December 14, 2018
«Գիտեմ երբեք պիտի չգաս
Գիտեի սկիզբէն:
Պիտի չգաս,
Եվ չըլլաս`
քովս,
մօտ:» Amazing Fantasy

Կերպարների կապը միմյանց, Մարվելի հերոսների ու հեղինակի հետ բնական ու նուրբ էր: Պատմվածքների հաջորդականությունը թե՛ ըստ տրամաբանության և թե՛ ըստ տրամադրության` սքանչելի: Ժամանակի մեջ «լռված» (stuck) լինելը (գուցե նաև տարածության) առկա է գրեթե յուրաքանչյուր պատմվածքում: Չավարտված, կիսատ վերապրված (ու երբեմն հեղինակի կողմից դրանք նորից վերապրելու ցանկությամբ) դեպքերը անընդհատ կրկնվում են ու ստիպում հերոսներին վերադառնալ անցյալ` չնայած գիտակցությանը, որ իրենց «սուփերհերոսները» մեռած են: Հեղինակը կարծես շատ բարակ, գրեթե անտեսանելի թելով կառուցում է գիրքը ու ուղորդում քեզ: Դու չես կարողանում ուղղակի ընթերցող լինել, որը դիտում է կողքից, թե ինչ է կատարվում: Դու վարդի բույրով թեյն ես, ձյունը, փոշին, արևը, կղզին, ժամանակի մեջ կորած սևացած բանանի կեղևը ու փոքրիկ թռչունը:
Profile Image for Davit.
29 reviews21 followers
January 14, 2018
Շատ սիրուն պատմվածքների ժողովածու է։

Կարդալուց ամառային անցած օրեր էի պատկերացնում ու տեսնում՝ մանկական, ջերմ, անհոգ բայց նաև տխուր, կորած, փոշոտ ու աննկարագրելի հեռու։

Արևմտահայերենը ավելի էր գեղեցկացնում անցած օրերի ցավն ու ջերմությունը։
Profile Image for Artavazd Yeghiazaryan.
119 reviews1 follower
June 2, 2018
Շատ յուրահատուկ գրականություն, որը լրիվ հասկանալու համար պետք ա հաղթահարել մի քանի, ըմ, ասենք՝ պատնեշ։ Սկսվում ա նրանից, որ գիրքը ունի ոչ ավանդական ձևաչափ՝ մեծ, քառակուսի, ոնց որ մանկական գրքերն են լինում, կամ ֆոտոալբոմները։ Բայց իհարկե, բնավ ոչ մանկական բովանդակությամբ, թեև մանկության մասին։ Հետո սկսվում ա ոչ ավանդական էջադրումը՝ դիալոգներում պետք ա ինքդ կռահես՝ ով ինչ ասեց, + հատվածներ հիմնական տեքստից ու դիալոգներից դուրս, երբեմն՝ ուղղակի մեջբերումներ թերթերից քամ քոմիքներից։
Հետո գալիս ենք տեքստին։ «Սուփըր հերոսների» հերոսներին, իրանց ապրումները ավելի լավ հասկանալու համար անհրաժեշտ ա գոնե մի փոքր տեղյակ լինել Քափթըն Ամերիկայից, Բաթմանից, Սբայթըրմանից և այլ ամերիկացի սուփըր-հերոսներից։ Երբ գիտես ով ով ա՝ շատ լավ ա ստացվում։
Մեկ այլ պատնեշ միջին թվաբանական երևանցի ընթերցողի համար արևմտահայերենն ա։ Որը, ի դեպ, հրաշալի հմայք ա տալիս պատումներին։
Ու երբ այդ պատնեշները հաղթահարում ես, ստանում ես հրաշալի, գեղեցիկ, տխուր մի աշխարհ։
Profile Image for Lilit Vardanyan.
41 reviews7 followers
August 2, 2019
Սիրուն, տխուր, անկեղծ, կյանքային, այլընտանքային․․․․․
Բարդ էր կարդալ արևմտահայերենով, բայց համոզված եմ, որ հենց արևմտահայերենն էր տենց հետաքրքիր էներգետիկա տալիս այս գրքին։
Հավանաբար գիրքը այդքան էլ դուր չի գա նրանց, ովքեր ծանոթ չեն կոմիքսների հերոսներին, բայց ովքեր որ ծանոթ են, կարծում եմ շատ կգնահատեն․․․

Գիրք նվիրելու օրն եմ այս գիրքը նվեր ստացել ու անկեղծ ահավոր տպավորված էի․․․․ Գիրք, որ ահավոր կայֆա ունենալ, ու կրկնակի կայֆա կարդալը․․․․
Profile Image for Garik.
39 reviews4 followers
April 2, 2019
Շատ ուրախ եմ, որ ունենք արևմտահայերեն ժամանակակից գրականություն և գրողներ։ Ամենաշատը առաջին մասը սիրեցի ու դեդփուլը, շատ անկեղծ էր գրված։

Արևմտահայերենի հանդեպ իմ ունեցած սերը աճեց ու աճեց, որ շուտով լիբանանցի ծանոթիս հետ կուրս եմ սկսելու։ Ընդհանուր շատ հավանեցի գիրքը, ու խորհուրդ եմ տալիս 9/10 կարդալ։
Profile Image for Hasmik Hakobyan.
Author 9 books14 followers
January 17, 2020
Քրիստիանը ժամանակակից հայ արձակի ամենակարևոր դեմքերից մեկն է։ Հրաշալի ժողովածու է՝ մեկը մյուսին լրացնող պատմվածքներ՝ կառուցված կոմիքսների տրամաբանության որոշ դետալների օգտագործմամբ, անցյալի վերհուշի, թախծի, ապրելու անկարողության մեջ սեփական էգոն գտնելու ինքնաճանաչողության ճանապարհ։
Profile Image for Lusine Mkrtchyan.
84 reviews4 followers
February 17, 2023
Ուրախ եմ, որ հեղինակի երկրորդ գիրքը կարդացել եմ այս գրքից առաջ: Կամ մետաղե երազներից հետո մեծ սպասելիքներ ունեի ու ինչքան էլ լեզուն ու ոճը նույնչափ գրավիչ էր, պատմվածքների հերոսներն ինձ խորթ մնացին: Հասկանալի էր, որ փազլի նման էր հավաքած զուգահեռներով քոմիքսների հերոսների հետ, բայց կարդալուց քանի որ backround ինֆորմացիայի պակաս ունեի ու երբեմն էլ շփոթեցնող էր պատմվածքի մեջ տարբեր ձայներին տարբեր ֆորմատներ տալ, պատումները մանկության անվերադարձ լինելու ու մելանխոլիկ տրամադրությունից էն կողմ չանցան: Բայց էլի հեղինակն իմ համար տաղանդավոր է և ժամանակակից գրականության մեջ փոքրամասնության մեջ է, որ հայոց լեզվի հետ չի մրցում
Profile Image for Lida Armenakyan.
31 reviews1 follower
October 13, 2018
Շաատ շատ սիրուն գիրք: Շատ: Պատմվածքները մեկը մեկից լավն ու հետաքրքիր: Արևմտահայերենը իհարկե մեծ դեր ունի գրքի ավելի լավը լինելու գործում: Շատ տխուր, բայց միաժամանակ ժպիտով կարդալու պատմվածքներ են: Ամենաշատը Deadpoolն եմ հավանել:
Profile Image for Rima Abramovich.
8 reviews1 follower
December 29, 2020
Հայ ժամանակակիցներիս իմ ամենասիրածը ։) Սուփր հերոսները, մանկությունից չաժանվելու անխուսափելի ցավը… Էս էն գրքերից ա, որ ուզում եմ ամենասիրածս մարդկանց նվիրեմ ու հետները էլի էլի էլի կարդամ։ Captain Amerika և Amazing Story-ն ամենաշատը սիրեցի։
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.