Հայկ Խաչատրյանի «Երվանդ Սակավակյաց» պատմավեպում արտացոլվում է իր ինքնուրույնության, ազատության ու անկախության համար մարտնչող հայ ժողովրդի հերոսական պայքարը մ.թ.ա. 6-րդ դարում: Դա փոթորկալի մի ժամանակաշրջան էր, երբ Հայաստանը բախվում էր Մարաստանի և Աքեմենյան Պարսկաստանի հետ, երբ իրադարձությունների հանգուցակետում էին հզոր անհատականություններ Կրեսոսը, Աժդահակն ու Կյուրոսը և իրենց գահատոհմի իրավունքները հաստատող առաջին հայ Երվանդունիները: Վեպի փիլիսոփայական հենքը հայրենիքի անկախության ամենավսեմ գաղափարն է:
Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1950)։ Եղել է Ղափանի ժողկրթբաժվար (1952 - 1954), Արմենպրեսի գլխավոր խմբագիր (1964 - 65), «Հայրենիքի ձայն» թերթի խմբագրի տեղակալ (1965 - 1971)։ 1971-ից աշխատում է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում 1976-ից՝ պատասխանատու քարտուղարգլխավոր խմբագրի տեղակալ։ Մահացել է 2001 թվականի վերջին 75 տարեկանում։
Ինձ համար պատմավեպ ժանրը շատ կարևոր ժանր է, որպեսզի այդտեղ կարդամ ինչ-որ ռոմանտիկ կամ լիրիկական պատումներ... լրջությունն անմիջապես կորում է, վեպը կշիռ չի ունենում և ինձ համար այն պատմավեպից վերածվում է սովորական, հասարակ, պարզունակ մի գրվածքի։ Լիքը էջեր, որոնք ուղղակի կարող էին չլինել, անիմաստ երկարություն, ոչինչ չասող ու չփոխանցող տողեր... Անհասկանալի է նաեւ վերնագիրը, գրքի կեսից Երվանդ թագավորի մասին գրեթե էլ չի խոսվում, առաջին պլան է գալիս նոր թագավորը` նրա որդի Տիգրանը։ Կարելի էր 2 փոքրիկ վիպակ դարձնել, ինչն ավելի հետաքրքիր ու ըստ էության կլիներ։ Մի խոսքով, վատ գիրք չէր, ամեն դեպքում 😊