Լրագրող, հրապարակախոս Շուշան Ղազարյանը 1988-1991 թթ. հետևել է Ղարաբաղյան հարցի քննարկումներին Արցախում, Հայաստանում և Մոսկվայում: Գրքի հիմքում նրա օրագրային գրառումներն են ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նիստերում, ԽՍՀՄ Ժողովրդական պատգամավորների համագումարներում Արցախյան հարցի քննարկումների մասին` Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում: