1883թ. Շիրվանզադեն տեղափոխվում է Թիֆլիս, որտեղ «Մշակ» թերթում տպագրում է իր առաջին պատմվածքները։ 1886-91թթ. եղել է «Արձագանք» պարբերականի քարտուղարը, որտեղ տպագրել է «Ֆաթման և Ասադը» (1888թ.), «Տասնուհինգ տարի անց» (1890թ.) նովելները և այլ ստեղծագործություններ: Այս ժողովածուն ամփոփում է նրա լավագույն պատմվածքները և նովելները։