Jump to ratings and reviews
Rate this book

Պայքար

Rate this book
Հայ նշանավոր գրող Նար-Դոսը `Միքայել Հովհաննիսյանը, ծնվել է 1867թ.-ի մարտի 1-ին Թբիլիսիում և մահացել 1933թ.-ի հուլիսի 17-ին նույն քաղաքում: Նար-Դոսի լավագույն ստեղծագործություններից է Պայքար (1911 թ.) վեպը, որտեղ գրողը ձգտել է ցույց տալ ժամանակի հասարակական գլխավոր հոսանքների՝պահպանողականների և ազատամիտների բախումը, շոշափել է սոցիալական խնդիրներ, պատկերել կյանքի մեծ ու փոքր ողբերգությունները, սիրո ողբերգությունը, մարդու հոգու անտեսանելի ծալքերը և օրհասական պայքարը, քննադատել հասարակության անտարբերությունն ու արհամարհանքը անհատի հանդեպ: Վեպը Մանեի անձնական կյանքի դրամայի մասին է: Մի առիթով գլխավոր հերոսուհին՝ Մանեն ասել է, թե ամուսնացած կինն իրավունք չունի սիրելու ուրիշ տղամարդու: Եվ սակայն հայտնվել է հակասության արանքում՝ լինելով ամուսնացած կին, սիրում էր ազատամիտ Բադամյանին:

186 pages, Paperback

Published January 5, 2015

5 people want to read

About the author

Նար-Դոս

13 books23 followers
Նար-Դոս (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) հայազգի գրող է, լրագրող։

Ծնվել է բրդավաճառի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Սուրբ Կարապետ եկեղեցու ծխական դպրոցում։ Ուսումը շարունակել է քաղաքային Նիկոլաևյան երկդասյան դպրոցում։ Այնուհետև ընդունվել է Քութայիսի նահանգի Խոնի ուսուցչական սեմինարիան, սակայն, ապրուստի միջոցներ չունենալու պատճառով չի ավարտել, վերադարձել է Թիֆլիս։ Փականագործի մասնագիտություն է սովորել Միքայելյան արհեստագործական դպրոցում։ Մեկ տարի հետո, թողնելով Միքայելյան դպրոցը, նվիրվել է լրագրական գործին։

Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 1880-ական թվականներին։ Սկզբում գրել է բանաստեղծություններ, որոնցից մի քանիսը 1883-1888 թվականին լույս են տեսել «Արաքս» հանդեսում և «Սոխակ Հայաստան»-ի ժողովածուում, ապա պատմվածքներ, ֆելիետոններ։ 1886 թվականից գրել է վեպեր, վիպակներ։ Միխո-Օհան ստորագրությամբ «Նոր դար» թերթում հրատարակվել է նրա «Ճշմարիտ բարեկամը», որին հաջորդել են «Նունե», «Բարերար և որդեգիր» վիպակները, «Քնքուշ լարեր», «Զազունյան» վեպերը։ Սրանց մեջ Նար-Դոսը առաջադրել է իր բարոյական տեսակետը, ներկայացրել է մարդկանց, որոնք հասարակական պարտքը կատարելու գիտակցությամբ զոհում են իրենց անձնականը։

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
7 (77%)
4 stars
2 (22%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
140 reviews9 followers
July 13, 2024
Վաղուց ձեռքս չէի վերցրել Նար-Դոսի գրքերից ու անչափ ուրախ եմ, որ նման առիթ ստեղծվեց🫰🏻🫰🏻

Այնքան հարազատ էր, շատ էի կարոտել իր գործերը։

Իսկ «Պայքար»-ը ի~նչ ուժեղ էր, ինչպիսի սոցիալական հարցեր էր առաջ բերված այս փոքր վեպում։ Ուղղակի հիանալի էր, իսկ լեզուն այնքան հայեցի ու սիրուն🤍🤍

Բայց «Պայքարը» նաև դաժան էր ու չխնայեց ոչ ոքի, սրփեց տարավ բոլորին և ամեն ինչ🥺🥺

Շուտով «Սարոյան» գրական ակուբի անդամներով քննարկելու ենք գիրքը ու համոզված եմ շատ էմոցիոնալ հանդիպում է լինելու։

Իսկ հայ ընթերգողներին ուզում եմ ասել, որ ինչքան էլ բացահայտում ենք աշխարհը, գիգանտ հեղինակներին, ժամանակ առ ժամանակ եկեք կարդանք մերը, որն այնքան հարազատ է ու այնքան մերն է🤍🤍
Displaying 1 of 1 review