Jump to ratings and reviews
Rate this book

Մանդիլիոն

Rate this book
Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպն ինտելեկտուալ դետեկտիվ է: Վեպի գործողություններն ընդգրկում են տարբեր դարաշրջաններ՝ պատմական լայն համապատկերով: Հայ ժողովրդի եւ Արեւելյան Միջագետքի պատմության փուլերը, համադրվելով քրիստոնեության պատմության եւ այդ տարածքում քրիստոնյա ժողովուրդների անկախության ու գոյության պայքարի դրվագներին, զարգանում են իբրեւ ֆոն` մեր ժամանակակիցների` դարավոր առեղծվածի որոնման վտանգավոր եւ արկածալի գործողությունների համար...

488 pages, Paperback

First published January 1, 2014

3 people are currently reading
97 people want to read

About the author

Vahan Hovanessian

1 book2 followers

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
29 (82%)
4 stars
4 (11%)
3 stars
2 (5%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 7 of 7 reviews
Profile Image for Norayr Zoryan.
3 reviews2 followers
November 21, 2017
Հայ քաղաքական գործչի կողմից գրված հոլիվուդյան սցենարով թրիլլեր։ Հայկական գրականություն իրոք պակասում են նման ինտրիգով լի, գրագետ, պարզ շարադրված ու համով-հոտով գրքերը։
Profile Image for Tatevik (KiVeTaTKa).
137 reviews8 followers
November 5, 2022
Այս գրքի մասին ուզում եմ մի փոքր երկար խոսել։
Մանդիլիոնն ինձ համար բացահայտում էր նախ այն պատճառով, որ գրվել է Վահան Հովհաննիսյանի կողմից, ով ինձ միայն հայտնի էր իր հայրենատեր և հայրենասեր ելույթներով, ապա, որ մի հիանալի պատմավավերագրական թաքնագրված գաղտնքիների բացահայտում էր։ Վահան Հովհաննիսյանը որպես գրող ինձ համար ուղղակի բացահայտում էր, այն հիացմունքը, զգացմունքները, որ ապրում ես գիրքը կարդալիս, ուղղակի աննկարագրելի են։ Գիրքը սկսում է պատմության խորքերից՝ պատմելով Աբգար թագավորի բժշկության համար Հիսուս Քրիստոսի կողմից ուղարկված "ԱՆՁԵՌԱԿԵՐՏ ԴԱՍՏԱՌԱԿ"ի, դաստառակի պահպանման առաքեկությունն իրականացնող պահապանների օթյակի, Կոստանդնուպոլսի անկման, դժվարություններով փրկված և մինչ մեր օրերը հասած սուրբ մասունքի պահպանման դժվարին ուղու մասին, որը երևան պետք է գա 2-րդ գալստյան ժամանակ՝ փրկելով քրիստոնյա աշխարհը "Մեր թանկ գանձից լուսեղենը Օրն է Նրա վերադարձի"։ Գիրքը գրված է Դեն Բրաունի գրքերի ոճով, բայց անհամեմատ լավն է, ամեն դեպքում ինձ համար, երևի հայերիս մասին էր պատմում, միգուցե կողմնակալ կարծիք է, հնարավոր է, չգիտեմ, բայց խորհուրդ եմ տալիս կարդալ այս անասելի գեղեցիկ, կարևոր, նմանօրինակը չունեցող գիրքը։ Ես հավատում եմ հային, հայի ապագային և արդարության հաղթանակին։
Հ․Գ ուղղակի տպավորված փաստ․ Prunus Armeniaca -Ծիրանի լատիներեն անվանումն է
Ասքանազի երկիր -Մեծ Հայք
Մնացած բացահայտումները թողնում եմ ձեզ։ Կարդացեք և տեղափոխվեք մեկ այլ աշխարհ․․․․․
Profile Image for Gianni WhiteBeard.
141 reviews
May 1, 2016
Իմ համար լրիվ նորություն էր Վահան Հովհաննիսյանի գրող կողմը, ես նույնիսկ չգիտեմ եթե ինքը ունի ուրիշ գրքեր: Ինքը Հայաստանյան քաղաքական դաշտի ամենա ատեկվատ անձնավորություններից մեկն էր, բայց ափսոս որ շուտ հեռացավ մեզանից: Երևի քաղաքականությունով զբաղվելու տեղ եթե զբաղվեր գրականությամբ շատ ավելի լավ կլիներ թե իր համար՝ թե ընթերցասերների համար:
Գալով Մանդիլիոնին: Երևի գաղտնիք չի որ Հովհաննիսյանը ուզեցել է Dan Brown-ի օրինակին հետևելով The Davinci Code-ի նման թրիլլեր-դեդեկտիվ ժանրի վեպ գրել: Ես կասեի որ, որոշ չափով հաջողվել է դրա մեջ,բայց գիտելիքների շատության առումով զիջում է այս ժանրի ուրիշ գործերի:
Վեպը մեզ տանում է քրիստոսի օրերին, անցնում է Կոստանդնուպոլսո անկման օրով, և այս բոլորը կապելով մերօրյա եղելությունների հետ՝ Հովհաննիսյանը ուզեցել է մեր ուշադրությունը դարձնել մի շատ կարևոր հարցի՝ ՀՀ անվտանգության սպառնալիքներին, նամանավանդ թուրքական գորշ գայլերի և ազերի ահաբեկիչների կողմից, որոնք մեծ աջակցություն են գտնում համաշխարհային իսլամիստական ծայրահեղականներից, ինչը արդեն ապրում ենք վերջին մեկ ամսվա ընթացքին:
Ընդհանուր առմամբ շատ լավ էր, մանավանդ հայկակն պատմական եղելությունների հիման վրա գրված թրիլլեր-դեդեկտիվ լինելը շատ հաճելի էր:
Profile Image for Spartak.
1 review
Read
August 19, 2018
<<Հանդուրժել՝ չի նշանակում համաձայնել նրանց հետ,ում հայացքները քոնից տարբեր են, այն ընդհամենը նշանակում է, որ կարող ես անհամաձայն լինելով՝ ճանաչել ուրիշի կարծիքի իրավունքը:
Հանդուրժողականությունը ենթադրում է, որ մենք չպետք է ոչնչացնենք կամ պղծենք նրանց սրբությունները կամ արգելենք նրանց ծեսերը, որոնք կապ չունեն իսլամի հետ: Եվ նրանք ովքեր մտադիր են ոչնչացնել Հիսուս մարգարեի պատկերը՝ որքան էլ քրիստոնյաները մոլորության մեջ լինեն՝ նրան աստված համարելով, միևնույն է, բարբարոսներ են, այլ ոչ թե հավատի ճշմարիտ մարտիկներ: Ճշմարիտ մուսուլմանը պարտավոր է ամեն տեղ ջահի պես հպարտությամբ պահել իսլամը: Եվ այդ ջահը լույսի համար է, այլ ոչ թե վառելու >>:
Հանդուրժողականությունը կարևորագույն գաղափաներից մեկն է, որ արտացոլված է գրքում,ուրիշ շատ կարևոր մտքերի կողքին:
Գրքում Աշխարհն ու նրանում տեղի ունեցող իրողությունները քննվում են պատմբանի աչքերով, կա ժամանակի լայն ընկալում:Թռիչքը շատ երկար է, բայց ուղեկցորդուհիները սիրուն են նայելուց չես հոգնում:))Իսկական ճամփորդություն պատմության լաբիրինթոսում. Հայտնվում ես հայոց պատմության գրեթե բոլոր կարևոր հանգույցներում (չմոռանանք հեղինակի նաև դաշնակցական լինելու հանգամանքը):
Profile Image for Gohar Sisakyan.
14 reviews15 followers
May 6, 2018
One of the most interesting and fascinating historical mystery-detectives I have ever read. This book of Armenian author and political figure Vahan Hovhannisyan can easily compete with Dan Brown's creations. So, just read it, go through various epochs, unveil mystery of the Mandylion and history of one of the most ancient nations of the world...
Displaying 1 - 7 of 7 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.