"Փոքր դրամաների այս ընտրանին ընդգրկում է սարոյանական բազմաժանր գործեր, որոնց մեծ կարևորություն էր տալիս հեղինակը ոչ միայն փորձարարական բեմերի, այլև ընթերցանության համար: Օպերայի, բալետի, ռադիոյի ու հեռուստատեսության համար գրված ինքնատիպ, հումորով լի պիեսները (1930-50 թթ.) քիչ են հայտնի, իսկ «Փոքր ազգերի տառապանքը» դրաման հայերեն թարգմանվել է առաջին անգամ: Ըստ էքսցենտրիկության վարպետ Սարոյանի՝ «պիես կարդացողն ավելի լավ մարդ է», որը նաև մտքում «բեմադրում է» այդ պիեսը:"