Գրքում 1998-2008թթ. ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը պատմում է Հայաստանի կոմպլեմենտար արտաքին քաղաքականության մասին, հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ արված քայլերի մասին:
Հեղինակը ներկայացնում է Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Եվրոպական Միության հետ Հայաստանի հարաբերությունների պատմությունը եւ իր անձնական մասնակցությունը այդ ամենում, անդրադառնում Հայաստանի բազմակողմ դիվանագիտությանը: Գրքում հեղինակը հատուկ ուշադրություն է հատկացնում ղարաբաղյան խնդրին, կարգավորման գործընթացին իր անձնական մասնակցությանը