Ամբողջաթյան մեջ վեպը նման է մենախոսության, ուր խոսվում է հոգևոր և բարոյական այն հզոր գործոնների մասին, որոնցով ծանրաբեռ հայ ժողովուրդը մտնում է 21-րդ դար և երրորդ հազարամյակ: Վեպի գործողությունները ծավալվում են Արցախյան իրադարձությունների հարուստ ֆոնին: Մեծ Աղետը, Արցախյան բախումները. Հայաստանի շրջափակումը ճակատագրական ազդեցություն են ունենում Անկախության գործընթացի վրա, որի կայացմանը բացասաբար է անդրադառնում նաև պետական այրերի անփորձությունն ու նրանց հակվածությունը կոռուպցիայի նկատմամբ: Պատերազմի ահեղ բախումներում և սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում թրծվում և կոփվում է դարավերջի հայ մարդու կամքն ու բնավորությունը: Վեպն ունի քաղաքական լիցք և սրություն: Դարավերջի հայի կենսափիլսոփայությանը, սերն ու ատելությունը և հայրենասիրության բռնկման հետաքրքիր և ինքնատիպ էջերը ուշագրավ են դարձնում վեպի ընթերցումը:
Մկրտիչ Դիվինի Սարգսյան (1924, մայիսի 2, Ախալքալաք- 2002, հունիսի 23, Երևան), հայ բանաստեղծ, արձակագիր։ ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԼՂՀ պետական մրցանակի դափնեկիր։