Գիրքը հիմնականում ամփոփում է Հուսիկ Արայի սիրային և հոգևոր թեմաներով գրված նոր բանաստեղծությունները: Այդ առումով ներկայացվող գիրքը որոշակի վկայություն է նաև հեղինակի այն հավատամքի, որ բանաստեղծությունը նախ Սեր է և Աստված:
Ժողովածուն ամբողջացնելու նպատակով ներառված են այլ բանաստեղծական շարքեր ևս. «Գարնան և սիրո ջարդը», «Երևան՝ նռնագույն քաղաք», և պարզապես հոգեվիճակներ:
Հուսիկ Արա (Ֆելիքս Եղիազարյան, հունիսի 24, 1967), հայ բանաստեղծ, ՀԳՄ անդամ։
Ծնվել է Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։ Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միություն անդամ է։