Արձակագիր, գրականագետ Խաժակ Գյուլնազարյանի (1918-1995) «Ինչ-որ տեղ վերջանում էր հորիզոնը» վեպը հեղինակի՝ Երկրորդ աշխարհամարտի ռազմաճակատային ու գերության տարիների վավերագրությունն է ու նվիրում այն մարտիկներին, «որ մնացին Կերչի թերակղզու բզկտված հողում...»։
Գիրքը «սովետական պատանիներին» ինչ-որ ժամանակ շատ է ոգևորել։ Ոգևորում է հիմա ևս (թեև սովետական էլ չկա)՝ եթե ձեր մեջ մի փոքր երեխա է մնացել, եթե կարդալը ձեր համար հեծանիվ քշելու նման հաճույք է, ու դուք կարող եք տխրել ու ուրախանալ ու վշտանալ գրքի հերոսների հետ միասին։ Անկեղծ, Խաժակ Գյուլնազարյանի անունը հիմա լսեցի, պարզվում է, նա հիանալի պատանեկագիր է (մանկագրի պես)։ Իսկ գիրքը, իրոք, խորհրդային անցյալը, հայրենական պատերազմը, որը հիմա երկրկրորդ աշխարհամարտ է դառել հայերիս համար, չգիտես ինչու, ասես մենք մեր հայրենիքի համար չենք կռվել, ու դրան վերբերվելու, հասկանալու, իմաստավորելու փորձ է։ Երբեք չէի մտածի, որ խորհրդային գրաքննությունը այսպիսի բան կթողներ տպագրության, կամ էլ իմ մոտ են աղճատված պատկերացումները այդ գրաքննության մասին։ Սկիզբը հիասքանչ, գերիների ճամբարային կյանքում ինչ-որ արհեստական գծեր երևացին, մանավանդ, երբ բոլորով հացադուլի գնացին, անգամ կյանքի գնով, Մահարու ճամբարներն ավելի իրական էին (չնայած ուրիշ ճամբարներ էին), Շալամովինը՝ սարսափելի, չնայած հայրենասիրության զգացումը կարող էր և այդպիսին լինել, չգիտեմ, վերջում հիանալի հոգեբանական պահեր էին՝ մտորում, մարդու ներքին աշխարհը, որը վախենում է, թե համակենտրոնացման ճամբարից հետո մի հատ էլ խորհրդային ճամբարներով չի գնա կամ դավաճան չի խարանվի, ու իրեն չեն արհամարհի ու ատի։ Մի տեղ՝ «Հանուն Ստալինի» կար, բայց եթե գիտակից ես, հիանալի գիրք է։ Էլեկտրոնային գիրքը կա։ Խորհուրդ եմ տալիս, միանշանակ։