Մինչև ո՞ր սահմանները կարող է ձգվել խորացող համընդհանուր ճգնաժամը, և ի՞նչ կա այդ սահմաններից անդին: Ընդունակ է արդյոք մարդը, մեն-մենակ, տոկալ ու փշրել օդի մեջ անտեսանելի հառնող ընկճախտի և օտարման պատերը: Վեպի հերոսների համար սրանք պարապ հարցեր չեն, այլ՝ կենաց և մահու խնդիր: