Jump to ratings and reviews
Rate this book

Ծովից ծով

Rate this book

176 pages

First published November 14, 2023

8 people want to read

About the author

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 29-ին՝ Աբովյան քաղաքում: Ապրում է Երևանում: Ո՛չ կապուտաչյա է, ո՛չ խարտյաշ, ո՛չ էլ Գրողների միության անդամ: Գրում է: Հաճախ՝ գրիչով: Սիրում է: Օրինակ Երևան քաղաքն ու Ատլանտյան օվկիանոսը /հատկապես պորտուգալական ափը/: Չի սիրում կատուներին:
Աֆյանի «Մի գավաթ ռոմ» պատմվածքն 2013 թ. ընդգրկվել է «Lավագույն արձակ» մրցանակաբաշխության եզրափակիչ փուլում, իսկ «Մարդերեն չխոսող աղջիկը» պատմվածքն արժանացել է «Գրանիշի» 2020 թ. «Լավագույն արձակ» մրցանակին։ «Միս ուտողները» և «Չաստվածաշունչ» պատմվածքների ժողովածուի, «Կարմիր», «Քաղցր կյանք», «Ժողովրդի հայրերը» վեպերի հեղինակն է։ 2021 թվականին «Կարմիր» վեպը ներկայացրել է Հայաստանը TCK Publishing-ի կազմակերպած միջազգային մրցույթում և ճանաչվել է «Տարվա լավագույն գեղարվեստական գիրք»։ Բացի այդ, վեպն ընդգրկվել է Եվրոպայի միության գրականության մրցանակի կարճ ցանկում։
Հովիկ Աֆյանը 2021թ. օգոստոսի 1-ին արժանացել է Գրքի երևանյան 4-րդ փառատոնի /Yerevanbookfest/ առաջին մրցանակին։ Պարգևատրվել է «Եղիշե Չարենց» հուշամեդալով։
2022 թ. հոկտեմբերի 5-ին պարգևատրվել է «Ստեփան Ալաջաջյան» երիտասարդական մրցանակով՝ «Քաղցր կյանք» վեպի համար:

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
1 (25%)
4 stars
2 (50%)
3 stars
1 (25%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 of 1 review
Profile Image for Hovik Աֆյան.
Author 6 books38 followers
May 8, 2024
Աշխարհում առաջին նավաստին, որ գոռաց՝ «ցամա՜ք», հավանաբար Աստված ինքն էր: Արդեն հետո ցամաքում խեղդվող մարդիկ փրկության անունը «ծով» դրեցին: Եւ առաջացավ ծովի հավերժական որոնումը: Եւ հարցը՝ ինչո՞ւ էր պետք ցամաքեցնել ծովը:
Պատասխանը գտնելու ճանապարհին՝ գրականության Նոբելյան մրցանակ ստացած գրողը մոռանում է բոլոր բառերը, իսկ աշխարհը նրանից նոր վեպ է սպասում:
Այս վեպում իրականն ու անհավանականը հանդիպում են ծովի ափին, ու պատմությունն այս հենց անծայրածիր ծովի մասին է և ծերացած մարդու, որն ամեն օր նայում է ալիքներին, որոնք չեն բերում մահը:
Displaying 1 of 1 review

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.