Jump to ratings and reviews
Rate this book

Կորած Օրագիրը

Rate this book
Գրքի հերոսները տասներորդ դասարանցիներ են: Հեղինակներն արծարծում են աշակերտների բարոյական դաստիարակության հարցերը, նրանց փոխհարաբերությունները՝ տանը եւ դպրոցում, անդրադառնում մասնագիտական կողմնորոշման խնդիրներին:

392 pages, Hardcover

First published February 6, 1986

49 people are currently reading
561 people want to read

About the author

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
79 (58%)
4 stars
22 (16%)
3 stars
6 (4%)
2 stars
17 (12%)
1 star
12 (8%)
Displaying 1 - 11 of 11 reviews
Profile Image for SilVie Pink.
108 reviews
July 17, 2021
Ես իրոք փորձեցի կարդալ ու սիրել էս գիրքը, բայց մենակ կարդալը ստացվեց։ Ու ստիպված։ Իմ աչքերն էնքան էին հոգնել էկրանի լույսից, իսկ իմ մոտ մենակ էս գիրքը կար թղթի տարբերակով։ Մայիսի սկզբին ես սկսեցի կարդալ գիրքը ու թողեցի, մտածելով, որ ուղղակի տրամադրություն չունեմ ու դուրս չի գալիս, բայց նույն օրը սկսեցի այլ գիրք, որն ահավոր սիրեցի։ Երկու օրում եմ արագ-արագ կարդացել, որովհետև կռիս ծանոթս իր գիրքը հետ ուզեց, չնայած էս դեպքում կռիսը ես եմ, գիրքն արդեն երկու ամիս ինձ մոտ էր ու ես մատով չէի կպնում։

Գիրքը նախատեսված ա բարձր տարիքի պատանիների համար, բայց ես էս գիրքը կսիրեի տասը տարեկանում, երբ ինձ դուր էր գալիս թեթև սիրավեպ դեռահասների միջև։ Սովորաբար, գրքերում, սերիալներում, ֆիլմերում, երբ գործողությունները ներկայացնում ա X անձը, ուզած-չուզած սկսում ես սիրել հերոսին, հասկանում ես իրա զգացմունքները, արարքների պատճառը։ Էս գրքում ամեն ինչ լրիվ հահառակն ա։ Երբ մտածում ես "Գեղամը համեմատած մնացածի լավն ա, խելացի ա ու իր արարքներում տրամաբանություն կա", բայց հաջորդ գլխում բոլոր գործողությունները կատարվում են Գեղամի տեսանկյունից ու պարզվում ա, որ Գեղամը ինքնասիրահարված, գոռոզ, եսամոլ ու կեղծ մարդ ա։ Հեղինակը բոլոր հերոսներին մի <<յուրահատկություն>> տվել ա։ Կարինեն իր մոր ու "մայրիկի արև"-ներով, Անահիտն իր սիրելի օրագրով, որում գրում ա ամեն կատարվող բան իր շրջապատում, Հակոբն իր Լևոնիկով ու լեզու ցույց տվող Էնշտեյնով, Արթուրը, որին ես իրոք փորձում էի սիրել, որովհետև երբեմն իր սարկազմն ինձ դուր էր գալիս, արդեն մահացած պապիկի մտքերով, Շողիկն իր անորոշ-անհասկանալի զգացմունքներով, Հասմիկն իր տատուլով, Արամն իր շան բախտով։ Երևի ես շատ սերիալներ եմ նայել, որտեղ դեռահասները էքստրա խելացի ու տաղանդավոր են կամ շատ ֆենթզի եմ կարդացել, բայց ինձ էս գիրքը դուր չ ե կ ա վ։
This entire review has been hidden because of spoilers.
Profile Image for Մերի.
93 reviews4 followers
August 9, 2022
Ես հասկանում եմ, որ հիմա կարդամ էս գիրքը 5☆ չի լինի, բայց քանի որ էս գիրքը շաատ տարիներ առաջ եղել ա առաջին գիրքը, որ կարդացել եմ, ես շատ հաճելի զգացողություններ ունեմ էս գրքի հետ կապված ))
Displaying 1 - 11 of 11 reviews

Can't find what you're looking for?

Get help and learn more about the design.