Jump to ratings and reviews
Rate this book

Ազատ Սյունիք

Rate this book
Գարեգին Նժդեհի բացատրությունը Սյունիքի ազատագրման համար մղված պայքարի ու Կոմունիստական կուսակցության հետ ունեցած տարաձայնությունների վերաբերյալ: Ինչպես նաև Հայ ազգի մեծանուն զորավարի մտքերն ու պատվիրանները:
«Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը»

Paperback

First published January 1, 1925

Loading...
Loading...

About the author

Garegin Nzhdeh

24 books6 followers
Ծնվել է քահանայի ընտանիքում 1886 թ-ին՝ Նախիջևան գավառի Կզնուտ գյուղում։ Եղել է ընտանիքի չորրորդ երեխան։
Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո` Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը։ Այնուհետև անցել է Սանկտ Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ։ 1906 թվականին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ և մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907 թ-ին վերադառնում է Կովկաս։
1907-թ մտնում է Հայ Յեղափոխական Դաշնակցության շարքերը և մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը։ Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909 թ վերադառնում է Կովկաս և ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից։ Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա։
Երբ 1912 թ-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի և Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը։
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, «ներման» արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով։
Առաջին համաշխարհային պատերազմ տարիներին լինելով զորավար Դրոի օգնականը 1918 թ-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից։
Մոտենում էր 1918 թվականի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը։ Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Վանաձոր։ Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր։ Սակայն Նժդեհի գլխավորությամբ իրականցվող Վանաձորի եռօրյա հերոսակամարտով՝ հայությունը հաստատեց իր հարատևելու կամքը, և այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը։ Վանաձորում վարած կռիվների համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի։
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918 թ վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջևանի գավառապետ, իսկ 1919 թ օգոստոսից՝ Կապանի, Արևիքի և Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար։
Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին։ Մասնավորապես, երբ Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված Գողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, և, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը։ 1920 թ-ի օգոստոսին Հայաստանի և բոլշևիկների միջև կնքված զինադադարի, Զանգերզուրը, Արցախը և Նախիջևանը ժամանակավորապես զբաղեցվելու էին կարմիր բանակի կողմից: Սակայն Նժդեհը որոշում է մնալ Սյունիքում և մենակ չթողնել լեռնահայությանը։ Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ և գործի դրեց Դավիթբեկյան ուխտերը։ 1920 թվականի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը։ Մարտեր մղելով գերակշիռ 11-րդ կարմիր բանակի հետ մինչև 1921 թ., նա միայն լքում է Զանգեզուրը իշխանությունների կողմից երաշխիք ստանալուց հետո, ըստ որի Զանգեզուրը մնալու էր Հայաստանի կողմից: 1921 թ-ին Նժդեհն իր զինակիցներով անցնում է Պարսկաստան: Այնտեղ մնալով 4 ամիս, նա շուտով հեռանում է Բուլղարիա:

Ratings & Reviews

What do you think?
Rate this book

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
5 (71%)
4 stars
1 (14%)
3 stars
1 (14%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
Displaying 1 - 2 of 2 reviews
Profile Image for Knarik.
105 reviews48 followers
November 20, 2020
-« Ցեղակրոնություն: Դրա նպատակն է անհայրենիք հայությանը հոգևոր ու քաղաքական անտուն-անտիրությունից փրկելով դարձնել Հայրենատեր»:

- Երբե՛ք առանց Սյունիքի և Արցախի: Առանց Հայաստանի աշխարհագրական այդ ուժեղ ողնաշարի մեր ամբողջական հայրենիքը գոյություն ունենալ չի կարող:

- Լեռներիդ վրա, լեռներիդ մեջ է քո փրկությունը: Արդ, տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրու մի-մի ժայռ, և պաշտի՛ր և երկրպագի՛ր, որ չթուլանա փրկարար պաշտմունքդ դեպի լեռներդ:

- Սպարտա: Քո երկիրը, որպես նոր Սպարտա կարող է գոյություն ունենալ տխուր Արևելքում: Ձգտիր, կարող ես և պիտի դառնաս:

- Երբե՛ք անզեն: Թող նաթ հարևանները իրենց սրերը խոփերի և նիզակները հատոցների վերածեն:

- Եվ ոչ մի ընչազուրկ՝ քո հողի վրա: Խեղճերի արցունքից ու թույլերի անարիությունից են քանդվում հայրենիքները: Բոլոր որդիներդ անկարոտ և արի:

- Մի ժողովուրդ - մի ընտանիք: Ազգերի մեջ գուցե և միայն դու իրավունք չունես ներքուստ պառակտված լինելու:

- Եղիր ուժեղ, էլի ուժեղ և մի՛շտ ուժեղ: Ժոշովուրդները ի վերջո տեր են մնում ոչ թե նրան՝ ինչ որ նրանց տրվում է, ինչ որ մուրում են, այլ միայն նրան՝ ինչի որ արժանի են, ինչ որ սեփական ուժերով ապահովել են կարողանում:

-«Կարմիրները սպասում են ինձ. յոթնապատիկ ստոր է նա, ով գերադասում է կյանքը մահից բոլոր պարագաների մեջ: Թող կատարվի անխուսափելին: Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին:

Ու՞ր ես, ու՞ր ես դու Հայաստանի տիրասիրտ ու պաշտելի ժողովուրդ, որի ոգին գիտցավ միշտ էլ վսեմանալ վտանգների ժամանակ: Գաղութ, դու մի անգամ ևս ինձ ապրեցրիր ամոթանքի ողբերգությունը - ամոթ քեզ:»

-Եթե զինված զանգվածի հավաքական հոգու մեջ դրված չեն իր ազգային իդեալները, իր պետության ներկայի կարիքները և ապագայի պահանջների գիտակցությունը, իր ցեղի նվիրական ավանդությունները, իր պատմության բովանդակ փառքն ու հպարտանքը, դա դեռ զորք չէ:

-Ռազմավարություն ասելով ավելի կռվեցնելու, քան կռվելու արվեստը պիտի հասկանալ: Կռվեցնել կարողանալ. ահա հաջողության գաղտնիքներից մեկը:

-Վայ այն զինվորին ու զորքին,որն իր ղեկավարների աչքերի մեջ բոց, շարժումների մեջ՝ վճռականություն, սրի ծայրին՝ շանթ չի տեսնում,- դատապարտված է նա:

-Մեր Ազգային իդեալներին հասնելու համար անհրաժեշտ են երկու բան. ազգային արդիական զորք և ազգային լայն կրթություն:

-Մի կրոն՝ ժողովրդասիրություն, մի Աստված՝ հայ ժողովուրդ:

-Անզոր է դիվանագետի խոսքը եթե նրան ուժ չի տալիս զինվորի սուրը:

-Մենք շատ անգամ Երգով ենք հաղթում:

-Սյունիքը հաղթեց, որովհետև վարձկան զինվորականների տեղ նա ունի երկու հարյուրի չափ ժողովրդական ուխտած վաշտապետներ, իրեն ապաստան բարձր լեռներ. ծով սեր դեպի հայրենի երկիրն ու արյունով ձեռք բերված ազատություն, բոլոր ճակատներում անհատակ քսակներ, որոնք բերանբաց սպասում են մեր երկրի թշնամիներին ու գրանիտե հավատ, որ ապստամբած ժողովրդին միայն Աստված կարող է հաղթել:

- Առարկայորեն չեզոքներ չկան և չեն կարող լինել:

- Մի՛ կառավարիր, այլ առաջնորդիր, այլ ղեկավարիր անձամբ, անմիջականորեն:

- Ես կարող եմ ննջել իմ զինվորներից ամեն մեկի ծնկների վրա: Գուստավ Ադոլֆ

- Զգուշ, զգուշ եղեք, եթե մի անգամ էլ անբախտություն ունեցաք հանդիպելու իմ հաղթական ժողովրդին, գիտցեք, այլևս իմ մեծահոգությունը չի փրկի ձեզ:

- Երկարատև և ներուժ աշխատանք է պետք մասսաների հավաքական հոգին կռել-կոփելու համար:

- Ցած են այն հոգիներն, որոնց մեջ տեղ չունի բարձր հայրենասիրությունը:

- Ուժեղինն է հաղթությունը, իսկ հաղթությունները բարոյապես բարձրացնում են, մարզում, թրծում են անհատն ու զանգվածը:

- Ոչ մի հիվանդություն այնքան տարափոխիկ չէ որքան խուճապը:

- Ոչ մի նյութական անհաջողույթյուն և ոչ մի կորուստ, լինի դա հողային թե մարդկային, այնքան արագ չի խախտում զորքերի բարոյական հավասարակշռությունը, ինչպես գաղթականությունը, գաղթը:

- Զորամասերը չեն գաղթում, այլ նահանջում են ռազմագիտորեն:

- Լավ բանակներ ունենալուց լավագույնը լավ քաղաքագետներ ունենալն է:

- Մեր ուժն այնտեղ է՝ Հայաստանի խրոխտ լեռներում:

- Մայիսի քսանութը դա ոչ սովորական նվեր է մեծ ազգերի կողմից տրված մեր ժողովրդին, ոչ ողորմություն՝ աշխարհի խղճի կողմից մարդասիրաբար տրվաղ մեզ. ո՛չ էլ հին հարստություն՝ թողնված մեզ մեր պապերից: Դա արժեքն է մեր վարած այն մեծ, այն եզակի ազատամարտի, որի նմանը չունի ազգերի տարեգրությունը: Դա արժեքն է մեր հոյակապ, մեր աշխարհացունց մարտիրոսագրության:

- Կռիվը ծրգրիր անգլիացու, իրականցրու ֆրանսիացու պես:

- Առաջինը եղիր հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ:

- Քաջերին, միայն քաջերին է լսում և զորավիգում պատերազմների քմահաճ աստվածը: Վախկոտները իզուր են կանչում նրան: Խուլ է նա նրանց համար:

- Լավ է ոչխարների մի հոտ առյուծի գլխավորությամբ, քան թե առյուծների մի խումբ ոչխարի ղեկավարությամբ:

- Եղիր խիզախ, խստաբարո և չարքաշ: Հատկությունների այդ բարձր երրորդությունը կմոտեցնի քեզ Կատարյալին:

- Հանուն հայ ժողովրդի գոյության պաշտպանության զենք բարձրացնողները չէին կարող մեր վարած գոյամարտին տալ եղբայրասպան բնույթ:

- Այսպես,յոթ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը լքել է, զիջել, ձեռքից տվել մեր լեռնաշխարհը: Եվ միշտ էլ նայելով ինձ վրա որպես հեղափոխականի ես մնացել եմ այնտեղ, մնացել եմ մենակ, առանց զինամթերքի, պետական զորքի, հացի, հաղորդակցության, երբեմն վիրավոր, երբեմն լքված որոշ հուսահատ շրջանների կոցմից, մնացել եմ, համառել եմ, դիմադրել:

- Չափվում են բանակները, կառավարությունները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը:

- Կրկնեք ամեն օր, ամեն ժամ և ամեն տեղ, կրկնեք հպարտությամբ՝ մենք էլ հայ ենք: Ես ասում եմ՝ ձեր աղոթքը թող լինի՝ մենք էլ հայ ենք:

- Տեր դառնալ մի երկրի, դեռ չի նշանակում հաղթել այդ երկիրը լցնող ժողովրդին ու նրա ազատ ապրելու ուժեղ ցանկությունը:

ՍՊԱՐԱՊԵՏ ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ
Profile Image for Mariam Vahramian.
61 reviews2 followers
February 22, 2024
«Հանուն Հայրենիքի՝ Դավիթբեկաբա՛ր»

«Կամ բնակավայրդ, կամ հոգիդ փոխի՛ր»-, ասում է Նժդեհը, ասում է Սիւնիքը, ասում է Հայրենիքը։

Հայրենաճանաչ, Հայրենատեր ու Հայրենապաշտ, որովհետև Հայրենիքը հավերժ է։

Կարդա՛ Նժդեհ, փրկի՛ր ինքնությունդ, աշխարհընկալումդ, Հայրենիքդ։
Displaying 1 - 2 of 2 reviews