Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

57 views
Արխիվ > Stoner. Ընդհանուր քննարկում

Comments Showing 1-21 of 21 (21 new)    post a comment »
dateDown arrow    newest »

message 1: by Nelly (last edited Jan 27, 2015 05:45AM) (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
Քանի որ արդեն կարդացողներ ունենք (բարև, Բյու՜ր :D ), քննարկումը կարող ենք սկսել ժամանակից շուտ:

Այստեղ ընդհանուր կարծիքներով կկիսվենք ու կքննարկենք: Եթե զգում եք, որ գրքին առնչվող ինչ-որ թեմա հատուկ ուշադրություն ա պահանջում, ասեք, առանձին քննարկում դրա համար կբացենք:

Հիշեցնեմ, որ գիրքը բեռնելու հղումները գտնվում են այստեղ:


message 2: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Լավ, քանի մի վաթսուն էջ կարդացել եմ, մի երկու բառ ասեմ:

Էս գրքի ամեն բառը շատ չափած-ձևած ա, նենց լավ էրևում ա, որ creative writing-ի դասատու ա հեղինակը, ամեն բառը հատուկ ընտրած ա, ամեն նախադասությունը հատուկ ձևի պլանավորած: Անկեղծ ասած, էդ պահերն ինձ չեն դզում. մի տեսակ շատ չոր ա ստացվում գիրքը:

Բայց Էդիթի կերպարը շատ հավես ա նկարագրում: Ես էդ աղջկան նենց աչքիս առաջ տեսա իրա սաղ մանրամասներով ու նենց պատկերացրի, թե ինչ տեսակի մարդ ա:


message 3: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
կարդու՞մ եք մարդիկ:

Ես կեսերին եմ հասել, վերջապես մի քիչ դրամա մտավ, թե չէ արդեն լոքշից մեռնում էի:


message 4: by Nelly (last edited Feb 02, 2015 12:45AM) (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
ես գիշերը սկսեցի: Դեռ մի բան կա, որ դուրս չի գալիս՝ գլուխների ու աբզացների բաժանումը թույլ ա, չեմ սիրում, որ տենց ոչ հստակ շարունակական ա գրված լինում:


message 5: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Ահա, համաձայն եմ էդ գլուխների պահով: Ոնց որ բաժանած լինի, որովհետև տենց ա ընդունված:
Ու լրիվ գծային ա պատմությունը: Որոշ տեղեր որոշ բաներ կատարվում են, որովհետև պետք ա ինչ-որ պահի կատարվեն, թե չէ պատմությունն ամբողջական չի դառնա:
Չգիտեմ, ինձ արդեն թվում ա, որ overrated ա էս գիրքը: Ու ճիշտ էր, որ մինչև վերջերս փոշիների մեջ ննջում էր, պիտի տենց էլ մնար:


message 6: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ես էլ եմ սկսել: Ոնց որ նորմալ է առաջ գնում, ես երկու էջ եմ դեռ կարդացել:


message 7: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments ես էլ եմ սկսել, բայց դեռ տենց դուրս չի գալիս:


message 8: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Ուոքերի հետ կոնֆլիկտը շատ լավն ա: Էս մասերը դուրս գալիս են: Ներքևում սփոյլերներ կան, ուշադիր

Ահավոր լավ ա կառուցում էդ մարդու գլխին սարքելու պահը, մեկ էլ որ ամեն ինչ ֆռացնում են Ուոքերի հաշմանդամ լինելու վրա:


message 9: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Ժո՜ղ, էկել եմ մի հատ էլ ասելու. առաջին հարյուր էջը զոռ ա, բայց որ դա հաղթահարեք, հետո իրոք շատ լավն ա դառնում: Ես հիմա մեջտեղներն էլ եմ անցել, լիքը մտածելու թեմա ա տալիս Սթոուների կերպարը: Ու ինքը էնքա՜ն ծանոթ ա: Չնայած ամերիկացի ա կեպարը, բայց հայ իրականության մեջ լիքը կան իրա նմաններ:


message 10: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Էս աչքիս մենակ ե՞ս եմ կարդում:

Էսօր իրիկվա յան ռիվյու կգրեմ: Բայց մի երկու բան էլ ստեղ ասեմ: Համալսարանական ներքին կյանքի մասերը հանած մնացած համարյա բոլոր տեղերը թափելու բան են: Բայց համալսարանական կյանքը շատ հավես ա նկարագրում: Էդ Լոմաքսի հետի կոնֆլիկտը, էն որ սկսում են Սթոուների մասին լեգենդներ հյուսել, Ուոքերի պատմությունն էլ առանձին:

Վերջում շատ սիրեցի Սթոուներին, նենց մի տեսակ սիմպատիա առաջացրեց:


message 11: by արմին (new)

արմին (tanamasi) | 519 comments Mod
ես 14 տոկոսի վրա եմ, բայց կարդում եմ ։Ճ

ես էլ կասեի՝ իր ապրումների նկարագրություններն են հետաքրքիր, մնացածը նյեհ։ բայց դեռ բացի իր ապրումներից շատ քիչ բան կա, նենց որ տեսնենք


message 12: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Սփոյլառատ ռիվյու: Կարդալ մենակ գիրքը կարդալուց հետո.

https://byurakn.wordpress.com/2015/02...


message 13: by արմին (new)

արմին (tanamasi) | 519 comments Mod
իմ մոտ նոր պատերազը սկսեց ։Ճ
զգո՞ւմ եք, թե ինչ կտրված է Համալսարանը աշխարհի, ոնց որ էդ աշխարհում չլինի
ու էն Մասթերսի ասածը իրանց երեքի մասին ինչքան ճիշտ ա բնորոշում էդ վիճակը։


message 14: by արմին (new)

արմին (tanamasi) | 519 comments Mod
ու էդ Ֆինչին ասած՝ «վի օլ ին իթ թոգեդռ»ը լի ա ակնկալիքով, թե պատերազմը իրանց կմիավորի աշխարհի հետ, որ էդքան աութսայդեր չեն լինի։ որովհետև հա, պատերազմը կամ տենց ճգնաժամային իրավիճակները սովորաբար ազգի տարբեր շերտերը լավ միավորում ա։


message 15: by Sona (new)

Sona Petrossian | 107 comments Ոչ մի ձև առաջ չի գնում էս գիրքը իմ մոտ :( բայց որ սկսել եմ, պետք ա ավարտեմ :D


message 16: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
արմին, հա, կա տենց բան: ընդհանրապես համալսարանները շատ կտրված են աշխարհից ու համալսարաններում աշխատող մարդիկ տեղյակ չեն ինչ ա կատարվում դրանից դուրս: Դա իմ մաշկի վրա շատ ուժեղ զգում եմ էստեղ: Համալսարանում չկան լիքը բաներ, որ դրսում կան:


message 17: by Nelly (new)

Nelly Aghabekyan | 309 comments Mod
Ես վերջացրեցի: Չնայած երկրորդ կեսը հեշտ էր գնում, բայց մեկա շատ ծանր տպավորություն թողեց: Տարիները արագ էին թռնում, մինչև վերջ էլ Սթոուներին պատկերացնում էի իրեն մեծի տեղ դրած ջահել ու կյանք չտեսած մարդու տեղ: Չգիտեմ, կարող ա որոշ ժամանակ անցնի, ու էս գիրքը գնահատեմ ավելի բարձր, բայց հիմա ոնց ֆռում եմ, շատ անիմաստ ընթերցանություն էր իմ համար :(


message 18: by Արմինե (new)

Արմինե Պետրոսյան | 364 comments Ես էդպես էլ չշարունակեցի: Բայց ժամանակս է մեղավոր, գիրքը դեռ այնքան չէի կարդացել, որ հաստատ կարողանայի ասել՝ չձգեց:


message 19: by արմին (new)

արմին (tanamasi) | 519 comments Mod
Ես էլ երեկ դադարեցի :Ճ 26 տոկոսից հետո


message 20: by Byurakn (new)

Byurakn (byurie) | 785 comments Mod
Շուտ հանձնվեցիր :D Որ մի քիչ էլ գնայիր, ջրի նման կկարդացվեր :P


message 21: by արմին (new)

արմին (tanamasi) | 519 comments Mod
չէ, չքաշեց ։Ճ


back to top