Armenian readers (Հայ ընթերցողներ) discussion

The Gunslinger (The Dark Tower, #1)
This topic is about The Gunslinger
23 views
Ֆանտաստիկ ընթերցանություն > The Dark Tower - 1 - The Gunslinger

Comments Showing 1-50 of 87 (87 new)    post a comment »
« previous 1

Gayane (goyushek) | 359 comments Mod
Դե՞, ո՞վ ա սկսել, ո՞նց ա գնում։



Էս էլ presentation, թե ինչի պիտի կարդաք The Dark Tower (spoiler freeish) :D http://servingthebeam.tumblr.com/post...


Արմինե Պետրոսյան | 364 comments Ես պատմեմ, երբ առաջին անգամ կարդալ եմ սկսել, ինչ տպավորություններ եմ ունեցել: Նախ՝ այս գրքերի շարքն ինձ խորհուրդ տվեց կարդալ իմ լավ ընկերներից մեկը ու շատ գովեց: Երբ սկսեցի կարդալ, հեչ առաջ չէր գնում, ինձ համար նկարագրությունները չափից շատ էին, մանրամասնությունների մեջ ընկնելն՝ անտեղին: Չէի հաշտվում գրքի հետ, մինչ հասա կեսերին, հետո սկսեց քիչ -քիչ գրավել, հետո՝ դուր գալ: Իսկ վերջում հասկացա, որ շտապում եմ կարդալ երկրորդ գիրքը:


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ես սենց էի, որ DT էի կարդում, ինձ թվում ա` ձեզնից որոշներն էլ են սենց դառնալու շուտով :D




Gayane (goyushek) | 359 comments Mod
Եթե հնարավորություն լիներ, էս կարելի էր ամբողջ թեմայի ավատարը սարքել :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ի դեպ առաջարկում եմ Dark Tower-ի լեքսիկոնին նվիրված առանձին թեմա բացել, բոլոր արտահայտությունները, բառերը, դրանց նշանակությունը գրել, սկսած տիպիկ ֆրազաներից՝ long days and pleasant nights կամ thankee sai, մինչև բառեր high speech-ով՝ ka, ka-tet, can toi և այլն։ Առաջին պոստը կարելի ա միշտ էդիթ անել՝ նոր բաներ ավելացնելով։


Gayane (goyushek) | 359 comments Mod
Օրինակ, շատ տիպիկ ու սիրուն ֆրազաներ կան իրենց "առօրյայում"․




Gayane (goyushek) | 359 comments Mod
Brown-ին հասել ե՞ք: Իրա ու Ռոլանդի խոսակցությունը շատ փախածի մեջ ա․




David | 272 comments Ես եկա :D Կեսն եմ հասել, արդեն սկսել եմ մի երկու բան ջոկել, արդեն հարմարվել եմ գրքին: Հա, Բրաունի հետ խոսակցությունը փախածի մեջ էր ու հավես :D Լեքսիկոնին նվիրված ինձ թվումա շատ ա պետք, որովհետև էդ high speech-ի պահերը չեմ հասկանում :D Ինձ թվում ա, չափից դուրս շատ բան չեմ հասկանում, բայց մտածում եմ, որ հենց էդպես էլ պետք ա լինի, ուղղակի Գայանեն շուտվանից սաղ կարդացել վերջացրել ա ու ամեն ինչ գիտի :D

Նկարագրությունները մի քիչ շատ են թվում, սյուժեն էլ դանդաղա ընթանում, բայց հենց էդ դանդաղությունն էլ յուրահատուկ մթնոլորտա ստեղծում:


Gayane (goyushek) | 359 comments Mod
Դե քանի հլը դու ես կարդացողներից ամենաշատը բլբլում, լեքսիկոնի թեման բացի, գրի՝ ինչ հանդիպում ես, համ high speech, համ ուղղակի հետաքրքիր արտահայտություններ, դու ասա՝ ինչ ես հասկանում, ես էլ կփորձեմ առանց սփոյլ անելու բացատրել։ Չնայած որ context-ում են հանդիպում, ընթացքում սկսում ես հասկանալ՝ ինչը ինչ ա։

Առաջին գիրքը դանդաղ ա, ճիշտ ես, ընդհանրապես ամենադանդաղ գիրքն ա սաղ սերիայում, բայց ատմոսֆերիկ ա շատ։

Ջոկել ե՞ս՝ որ իրադարձությունը որից հետո ա։ Գրքի առաջին կեսը ժամանակի մեջ հետուառաջ ա :D

Ջեյքին հասել ե՞ս ^_^


Gayane (goyushek) | 359 comments Mod
Մեկ էլ ճիշտ ե՞մ հիշում, հլը ասա․ Ռոլանդի անունը շատ երկար ժամանակ ոչ մի տեղ չի նշվում :D


David | 272 comments Հա ժամանակի մեջ հետ առաջը ջոկել եմ (մոգական ռեալիզմի շնորհիվ:ԴԴ), գրքի կեսը ոնց որ իր ու Բրաունի խոսակցությունը լինի էլի (այսինքն թե ոնցա ինքը Բրաունին պատմում ինչ է իր հետ կատարվել): Հիմա էլ նորից էլի հետ ա գնում, Ջեյքի կյանքին (էդտեղ եմ հասել): Հա, ես կարող եմ բացել, բայց հները չեմ ավելացնի, եթե նոր հանդիպի կավելացնեմ :D
Հենց Ջեյքի վրա եմ, տեսնեմ հետո ինչ կլինի :D

Հիմա ամենահետաքրքիրը իրա մոտիվացիան ա, թե ինչի ա հետևում էդ սևավորին :D Մենակ վերջում չպարզվի, որ սիրածի համար ա ընկել դրա հետևից >.>


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ջե՜յք, վաղը կոմիքսներից էդ way station-ի մասերից նկարներ կպոստեմ ^_^ Նյու Յորքից, բան․․

Չէ, Ռոլանդը տենց ռոմանԾիկ չի :D


David | 272 comments Ուխ էդ լավ ա :D ես էլ արդեն անհանգստանում էի :D
Ինձ չգիտեմ ինչի թվում ա, թե կոմիքսն ավելի լավը կլինի? :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Չէ, կոմիքսները շատ միջակ են, ու ամբողջ պատմությունը չի կոմիքսներում։


Gayane (goyushek) | 359 comments Mod
Fun fact!

Tull տեղանքի անունը Jethro Tull խմբից ա վերցրել Քինգը, իսկ Zoltan-ը՝ իրեն ծանոթ մի ֆոլք երաժշտից։


message 16: by Ruby (new) - rated it 5 stars

Ruby Rue (rubyrue) | 28 comments Իմ մոտ նենց դժվար ա առաջ գնում: Չգիտեմ, Գեյմանի թեթև լեզվից հետո մի տեսակ ծանր եմ կարդում: Նկարագրություններն էլ էնքան շատ են, բայց մի տեսակ զգում եմ, որ սիրելու եմ:


David | 272 comments Հա, Ռուբ, նույն պատմությունն իմ հետ էր, բայց հետո հեշտանում ա ավելի :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Դիմացեք, էրեխեք, մի գիրք ա մենակ տենց, համ էլ Ջեյքին հասնելուց հետո մի պստիկ թեթևանում ա։ Ռոլանդը մենակ ու Ռոլանդը մի ուրիշ մարդու/մարդկանց հետ լրիվ ուրիշ տրամադրություններ են։


Gayane (goyushek) | 359 comments Mod
Իսկ լեզվի առումով, իմ մոտ էլ էր դժվար սկզբում Քինգին հարմարվելը` չնայած դրանից առաջ Տոլկին էի կարդացել։ Ոչ թե գրածն էր խանգարում, այլ բառերի ընտրությունը, նախադասությունների կառուցվածքը։ Հետո ահավոր հարազատ բան ա դառնում։


message 20: by Ruby (new) - rated it 5 stars

Ruby Rue (rubyrue) | 28 comments Ինձ էլի ասեցին, որ մենակ առաջին գիրքն ա տենց ծանր, նկարագրություններով շատ: Նենց ուրախացա, որ Բրաունի մասին հասա, գոնե սկսեցին զրուցել: :D


message 21: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
նյաաա՜, ես դեռ չեմ սկսել ։(
բայց հեսա ամեն ինչ թողնում եմ ու սկսեմ ։Ճ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Այ տենց, դուխո՜վ :D


message 23: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
նախաբանը շատ լավն էր ։Ճ
բայց չեմ հիշում՝ նոր տարբերակը պե՞տք ա կարդայինք, թե՞ չպետք ա կարդայինք։
իմը հենց քո տվածն ա՝ նորացվածը

իսկ էդ սև մարդը հո դը սթենդի՞ց էն իմ իմացած չուվակը չի ։Դ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Հա, նորը պիտի կարդայիք։ Եվ այո to The Stand :D Ի դեպ, The Stand-ի ու The Dark Tower-ի crossover կա 4-րդ գրքում ;)


Gayane (goyushek) | 359 comments Mod
Group-ում չի լինու՞մ միանգամից մի քանի գիրք նշել որպես currently reading: The Gunslinger-ն էլ ավելացնեինք։


David | 272 comments Հաա լինում ա, հեսա կավելացնեմ:

Դևերի հետ խոսալու պահերն ինչ կայֆն են <33


David | 272 comments Քեզ դրեցի discussion leader :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Whoa :D


message 29: by David (last edited Feb 05, 2014 12:30AM) (new) - rated it 4 stars

David | 272 comments Եկա կարծիքս գրեմ, այսօր վերջացրեցի:

Նախ թերությունները:
Իմ կարծիքով, սյուժեն ու դեպքերի ընթացքը մի քիչ ձգած ա, հատկապես մեջտեղի մի քանի մասում, որը ավելի շառ զգում էի ֆլեշբեքերի ժամանակ, նկարագրություններն էլ մի փոքր շատ: Հետո, գրքի ամենասկզբից անորոշ զգացում էր, որը հիմա էլ ա մնում (ինձ թվում ա, դա տենց ա արել, որ մինչև վերջ անհամբեր սպասեմ:D). վերջինը կարող ա նաև դրական հատկանիշ լինի:

Իսկ հիմա լավի մասին :3 վերջին գլուխը շատ եմ հավանել. եթե բոլորը էս գլխի նման թեթև լինեին ու քիչ նկարագրություններվ կայֆ կեղներ, (ինձ թվումա մնացածը էս տեսքի էլ լինելու են :3), Man in Black-ին էլ մի ձև սկսեցի սիրել, հատկապես իրա խոսքերից հետո: Տեսարաններն էլ սիրուն են շատ, պոստապոկալիպտիկ, կայֆ :D Չգիտես ինչի, ինձ թվում ա նաև, որ էդ Ջեյքին դեռ կհանդիպեմ (There are other worlds than these :D)

Կարճ ասած my world has moved on, անհամբեր սպասում եմ երկրորդը կարդամ (որի սկիզբն արդեն կարդացել եմ :P)


Gayane (goyushek) | 359 comments Mod
Չեմ ուզում շատ սփոյլ անել, բայց Քինգը հետո առաջին գրքի էդ թերությունների տակից ֆռռում, դուրս ա գալիս։ Ամբողջ պատմությունը 6-7-րդ գրքի կողմերը նենց ինտերակտիվ ա դառնում, որ սկսում ես լիքը ուրիշ շերտեր նկատել էդ ամեն ինչի տակ ու սկսել կասկածել հենց քո ապրած իրականության վրա։

Կայֆ ա, որ դուրդ էկավ ^_^


Gayane (goyushek) | 359 comments Mod
Իսկ The Man in Black-ը Քինգի գրքերում ամենահաճախ հանդիպող կերպարներից ա․ բացի Dark Tower-ի սերիաներից The Stand-ում, The Eyes of the Dragon-ում ինքը գլխավոր դերերում ա ու լիքը ուրիշ գրքերում էլ գոնե նշվում ա։ The Dark Tower-ի կոմիքսներում էլ իրա background-ի մասին ա մի քիչ պատմվում, բայց էդ չնայած հիմնված ա Քինգի մտքերի վրա, բայց Robin Furth-ն ա գրել էդ background-ային պատմությունները, նենց որ 100%-ով անհնար ա ընդունել, բայց որոշ պատկերացումներ տալիս ա։ The Man in Black is the book-hopping bastard :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ահ, Քինգը մի հատ էլ կարճ պատմվածք ունի, կոչվում ա The Man in the Black Suit, ես կասկածում եմ, որ էդ էլ ա նույն The Man in Black-ը։


message 33: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
Ես Սթենդում իրան էի սիրում, էն էլ հետո շատ «զլոձեյ» դարձավ :Ճ
դա ոնց որ իմ բոլոր հավանած հերոսների ուչասԾը լինի :Դ
դրանից էլ գիրքը վերջնականապես հավանում կամ չեմ հավանում՝ չար կերպարը վերջին ինստանցիայի չար չեն դարձնում, բարին էլ անբիծ բարի, թե՞ ավելի բնական, միջինոտ կամ գոնե որոշ հակադիր գծերով են օժտում
դրանից էլ Սթենդը դուրս չեկավ՝ շատ բացահայտ աստված-սատանա պայքար էր: էն ին-յանի կետիկները մոռացել էր դնել :Ճ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Հա, Stand-ն էդ իմաստով տարբերվող ա Քինգի գրքերում, ինքը սովորաբար սև-սպիտակ չի անում ամեն ինչ։ Նույն Ռոլանդը էնքան վատ բաներ ա արել/անում, կամ սևավորին էլ ա անկյուններ տալիս։


David | 272 comments Դե սա իմ Քինգից առաջին գիրքն ա, չհաշված մի քանի պատմվածքն ու մի քանի գրքի անհաջող փորձը, ինքը իմ համար դեռ նոր ա :D Փաստորեն, ունիվերսալ կերպար ա, ամեն տեղ կա :D
Stand-ի մասին էլ Քինգը նախաբանում գրել էր, բայց չգիտեմ ինչ տեսակ ա :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Քինգը սիրում ա իրա գրքերը merge անել, հիմա Bag of Bones-ն եմ կարդում, որտեղ Insomnia-ից իմ սիրած կերպարներից մեկը կա (Insomnia-ից մի հատ ուրիշ կերպար The Dark Tower-ի ամենավերջին գրքում շատ կարևոր դեր ունի), իսկ իրադարձությունները տեղի են ունենում մի տեղ, որը կարևոր նշանակություն ունի Dark Tower-ի վերջին գրքերում։ Ի դեպ, Ռոլանդն էլ լիքը ուրիշ գրքերում հիշատակվում ա, նույն Insomnia-ում, The Talisman / Black House-ում։ Ինձ թվում ա՝ Քինգը կյանքում ոչ մի առանձին գիրք չի գրել, բոլորն իրար հետ կապված են :D


message 37: by David (last edited Feb 05, 2014 03:14AM) (new) - rated it 4 stars

David | 272 comments Հատուկ ա էդպես անում, որ իրա բոլոր գրքերը կարդան :/ :D


Gayane (goyushek) | 359 comments Mod
Բայց շատ կայֆ ա, է :D Մեկը նույնիսկ կարծեմ քարտեզ էր սարքել գրքերի իրադարձություններով ու կերպարներով։ Դզում ա, գիրք ես կարդում, մեկ էլ հասկանում ես, որ մի երկու կերպարի արդեն ուրիշ տեղից գիտես :D


message 39: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
Ա՜, ես ահավոր սիրում եմ, որ մի կերպարը լրիվ անկապ գրքերում հայտնվում ա։ ։Ճ
տենց հեղինակի ստեղծած տիեզերքի տպավորություն ա տալիս

Գեյմանի մոտ էլ կան ^_^


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ես տենց էնօրն իմացա, որ իմ սիրած ձյաձյուշկան մի ուրիշ գրքից ավտոյի տակ ա ընկնում գրքի իրադարձություններից մի քանի տարի հետո ու մահանում :'(


message 41: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
Ես անգլերենի նկարագրությունները չձգեցի՝ բաներ կային չէի հասկանում, անցա ռուսերենին։ Հիմա էլ ամեն բառը հասկանալու ու բնօրինակը կարդալու ներանձնային կոնֆլիկտով եմ տառապում ։Ճ

ու էն գյուղի պատմությունից սկսած արդեն լռիվ Քինգի հոտը գալիս ա ։Դ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Ahhh, մի քիչ դիմանայիր, կսովորեիր անգլերենին։ Փորձի վերադառնա՜լ, շատ տիպիկ բաներ կան բնօրինակում։


message 43: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
Հա՝ համեմատում եմ երկուսն էլ, ու լեզուն էլ՝ անգլերն ավեի հաճելի ա կարդացվում։
Բայց ես միշտ նյարդայնանում եմ, որ ինչ֊որ թեկուզ մանր բաներ չեմ պատկերացնում։
Փորձեմ մի քիչ զուգահեռ կարդալ ։Ճ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Հա, գոնե մենակ անհասկանալիներն անցի ռուսերենի։


message 45: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
Ինձ հենց մանրամասներն ու չշտապող պատմելու ոճն ա դզում։ Սենց մի հատ տրամադրվում եմ կարդալու սկզբում ու հավես եմ ստանում հենց դրանից ։Ճ

Բա Բրաունը էլի հայտնվելո՞ւ ա ։Դ


Gayane (goyushek) | 359 comments Mod
Չէ, Բրաունը վերջ :( Ափսոս, հավես չուվակ էր։


message 47: by արմին (new) - added it

արմին (tanamasi) | 523 comments Mod
լադնը վերադառնամ սևավորին սիրելուն ։Ճ

մեռածին վերակենդանացնելու սցենան զիլ էր ։Դ


Gayane (goyushek) | 359 comments Mod
tumblr-իս ֆիդում նոր ռաստ էկա, still hurts.




message 49: by Ruby (new) - rated it 5 stars

Ruby Rue (rubyrue) | 28 comments Եկա ասեմ՝ որ վերջն ա էս գիրքը: ^_^ Էն գյուղի պահերից սկսած արդեն լեզվին լրիվ հարմարվեցի ու արդեն արագ ու թեթև ա առաջ գնում, չնայած մենակ երթուղայինի մեջ եմ հասցնում կարդալ:
Ջեյքն էլ դեմք էր:


Gayane (goyushek) | 359 comments Mod
Դե լավ ա, ու կայֆ ա, որ լեզուն չփոխեցիր ^_^
Մարդ կա՞ հլը, որ չի վերջացրել։


« previous 1
back to top