Marat M. Yavrumyan's Reviews > Атлант расправил плечи

Атлант расправил плечи by Ayn Rand
Rate this book
Clear rating

by
17222417
's review
Oct 24, 2013

it was amazing
bookshelves: favorites

Ինձ միշտ հետաքրքրել է կոլաբորացիայի այն աստիճանը, սահմանը, որից հետո արդեն հանրապետական ես. գիրքը տալիս է այդ պատասխանը՝ Օրվելի՝ 1984-ի ու «Անասնաֆերմայի», Շալամովի՝ «Կոլիմյան պատմվածքների» ու Մահարու «Փշալարերի» հետ մեկտեղ։
Վերջապես՝ վերջ։ Երեք հատոր էր։ Առաջինը կլանված կարդում ես, երկրորդում մի պահ դանդաղում է՝ «երկար» է, երրորդի սկզբում կրկին դանդաղ է, վերջում շատ արագ։ Սերիալի է նմանվում՝ կառուցվածքի պահով։ Գիրքը գեղարվեստա-փիլիսոփայական է, հետևաբար պիտի պատաստ լինեք երբեմն մի քանի ժամ տևող փիլիսոփայության դասախոսություններ լսելու։ Բայց արժեն դրանք։ Իրոք արժեն։ Ասում են ԱՄՆ-ում Աստվածաշնչից հետո ամենաշատ կարդավող գիրքն է սա։ Պիտի որ լինի, կյանքին նայելու փիլիսոփայություն է այն։ Հետաքրքիր։ Սովորեցնում է ինքնագնահատում՝ ինչ ասում ես դու, հավատա դրա ու դրա ճշմարտացիությանը։ Արա այն, ինչ դու ինքդ ճիշտ ես գտնում ու երբեք մի կասկածի քո ճշմարտացիության վրա։ Ամեն ինչից վեր դու ես ու ապրելու քո ձգտումը։ «Փող սարքի»- ինչքան շատ, այնքան լավ, որովհետև քո ձգտումների ու ջանքերի հիմնական եթե ոչ միակ գնահատականը սա է։ Շատ աշխատի ու կհասնեն ինչի ձգտում եմ։
Գրքեր կան, որոնք քո (իմա- իմ, մեր) իրականությունից չեն։ Դրանք գրվում են ուրիշ իրականությունների համար։ Շատ արագ վերածվում են էկզոտիկ գրականության։ «Ատլանտը» այս շարքից է։ Գերմաներեն վերջին թարգմանությունում, ի դեպ, գիրքը կոչվում է «Գործադուլ»։ Վատ տարբերակ չէ։
Սյուժեն չեմ պատմի, արժե ինքնուրույն կարդալ։ Մի երկու տեղ լուծումներն ավելի քան սպասելի էին։ Ափսոս, իհարկե, որովհետև սկիզբը ահավոր լավն է, լուծումները՝ երբեմն տրիվիալ։
Ամեն դեպքում՝ ԿԱՐԴԱԼ, ԿԱՐԴԱԼ, ԿԱՐԴԱԼ։
9 likes · flag

Sign into Goodreads to see if any of your friends have read Атлант расправил плечи.
Sign In »

Reading Progress

October 24, 2013 – Started Reading
October 24, 2013 – Shelved
October 24, 2013 –
page 5
0.44%
December 22, 2013 –
page 91
8.01%
December 28, 2013 –
page 106
9.33%
December 31, 2013 –
page 378
33.27% "Առաջին հատորը գնաց, չափազանց լարված պահելով ընթերցանության ողջ ընթացքում. ապրելու փիլիսոփայություն կա գրքում, ինչը ես եմ փնտրում բոլոր գրքերում։"
January 6, 2014 –
page 589
51.85%
January 9, 2014 –
page 748
65.85% "Երկրորդ հատորն էլ գնաց, Գալթին շուտով ճանաչելու ենք։) Ավելի լարված չպահեց այս մասը, մի քիչ երկարոտ թվաց, բայց նորմալ է, դեռ չեմ ափսոսում, որ վերցրել եմ գիրքը։"
January 19, 2014 –
page 810
71.3%
January 21, 2014 –
page 830
73.06%
January 26, 2014 –
page 865
76.14%
January 28, 2014 –
page 902
79.4% "Արա, չի պրծնում էս գիրքը, նադայել էղանք ։("
February 7, 2014 –
page 1136
100.0%
February 7, 2014 – Shelved as: favorites
February 7, 2014 – Finished Reading

Comments (showing 1-8 of 8) (8 new)

dateDown arrow    newest »

message 1: by Lilit (new) - added it

Lilit հետաքրքրեց, մնում է հիմա գտնել այս գիրքը


Marat M. Yavrumyan Lilit wrote: "հետաքրքրեց, մնում է հիմա գտնել այս գիրքը"

Էլեկտրոնային տարբերակով ռուսերենով ինտերնետում շատ հեշտ կգտնեք


message 3: by Lilit (new) - added it

Lilit շնորհակալություն


Anna  Naghashyan կարդալ, կարդալ, կարդալ!!! :)
այո :)


Տիգրան Ալեքսանյան 1168 էջ, երևի ռիսկ անեմ ու սկսեմ


Marat M. Yavrumyan Տիգրան, միայն կարդալ ։) մեջտեղում մի քիչ հոգնեցնում է, բայց միանշանակ արժե։


Տիգրան Ալեքսանյան Մարատ ջան առաջին հատորից հետո էլ չձգեցի, իմը չէր։


Marat M. Yavrumyan Տիգրան ջան, սրա մյուսը կա, источник, էլի երկար է, բայց երեք հատոր չէ։)


back to top