The author of Khatchagoghí հishatakaranâ (Diary of a Con Artist) whose real name was Hagop Melik-Hagopian, is well known by his pseudonym, Raffi. He was an Armenian from that part of Armenia which was under the Mohammedan rule of the Shah of Persia. In the Diary of a con artist he proposes the civic duties and responsibilities of individuals. He vividly depicts the dark side of the human being but proposes the nurture as opposed to the nature theory. He suggests the society as responsible for creating fertile grounds for individuals' actions. Hence, he proposes the responsibility of the society to its individual in parallel with civic duties of the individuals to the society.
«Պիտի կարդայի» շարքից... Ընթերցանությունս համարում եմ ստացված, երբ գլխավոր հերոսների հետ որևէ ընդհանուր բան եմ գտնում ու էս էդ դեպքերից էր հաստատ: Աշխարհին նայում ենք մի տարօրինակ բարի, անկեղծ ու լավն ակնկալող ահայցքոց, որը ընդհանրապես բնորոշ չի ժամանակակից աշխարհին: Ինչ խոսք, բարդ ա... Ու էլի, ինչպես համարյա բոլոր գրքերում ու ամեն ինչում, հանգուցալուծման մեջ ընկած ա սերը 🙌❤
Ինչքան էլ փորձում եմ սիրել էս գիրքը իր լավ կողմերով, բայց մեկ ա, չեմ կարողանում։
Կարծես թե ամեն բան լավ ա` սյուժե կա, հետաքրքիր զարգացում կա, գետնային փիլիսոփայության ու (լիքը) պատմական տեղեկություններ կան, բայց մենակ վատ կերպարները ամբողջ պատմությունը տակնուվրա են անում։ Շատ միակողմ, անհավատալի կերպարներ են, որ ոչ ներքին աշխարհ ունեն, ոչ արտաքին։ Պարզագույն մարդկային էմոցիաններ անգամ չունեն` ոչ թե իրանք են սյուժեն առաջ տանում, այլ սյուժեն` իրանց։
Ինձ թվաց Դոստոյեվսկու "Հանցանք և Պատիժ" վեպի չինական տարբերակը։
Մենակ վերջին մասն էր շատ լավ։ Եթե վերջին մասը առանձին վեպ լիներ, ես կդնեյի 7/10։ Իսկ հիմա`
Պատանիներու համար a must read. Շատ արագ եւ շատ դիւրին կարդացուող վէպ մըն է։ Երբեմն ձանձրացուցիչ եւ երկար կրնայ դառնալ, բայց անպայման պատանի մը կարդացած պէտք է ըլլայ այս գործը նախքան աւելի բարդ կենցաղներու ծանօթանայ, քանի որ կեանքի ու ժողովուրդներու ճակատագիրի եւ համակարգ-ժողովուրդ յարաբերութեան հետաքրքրական insights կայ։ Պատանիի քաղաքական կազմաւորման մէջ կարեւոր դեր խաղացող գործ մըն է։
Եթե հնարավոր լիներ 4.5 աստղ կգնահատեի: Գիրքը ունի շատ զվարճալի արկածային սյուժե, ունի անսպասելի կադրներ և հրաշալի պատմություններ: Ինձ շատ դուր եկան խաչագողների հնարամիտ գործողությունները և Մուրադի ընկերների երկրորդական պատմությունների գիծը: Կերպարները լի էին կյանքով և ամեն մեկը ուներ հստակ բնավորություն: Բայց իմ մոտ ծագեց մի քանի հարց: Առաջինը` ինչի՞ պատճառով Պետրոսը այդպես հստակ փոխեց իր մտածելակերպը. շատ կուզեի որ Րաֆֆին ավելի պարզաբաներ այս հարցը: Երկրորդը` ի՞նչ եղավ Մուրադի մոր և քույրերի հետ, ի՞նչ եղավ Սառայի հետ, ինչու՞ պատմությունը չունի իր ավարտը: Ես շատ հիասթափվեցի երբ որ հասկացա որ այս հրաշալի էջերը իրենց ավարտին չարժանացան:
Րաֆֆու ռոմանտիզմին տենց էլ չհարմարվեցի,իսկ ստեղ լրիվ ամեն ինչ վարդագույն ակնոցներով էր ներկայացված։Էտ առումով չեմ հավանել,բայց սյուժեն հավեսն էր,կարելի ա թույն action movie նկարել էս սյուժեով։ Ընդհանուր առմամբ իմ համար միջին էր շատ,կամ էլ ես եմ լսածս կարծիքների հիման վրա շատ մեծ սպասելիքներ ունեցել։
Հ.Գ. Ու կարող ա ես մի քիչ վատն եմ,բայց եթե Մուրադի տեղը լինեի,հաստատ Պետրոսի հետ կփախնեի
Կարդացածս առաջին գրքերից է, որ միշտ կմնա հիշողությանս մեջ: Շատ էի սիրել հերոսներին ու կլանված կարդում էի՝ անհամբեր սպասելով, թե վերջում ինչ է լինելու։ Կարելի է նորից կարդալ։
<<Կյանքի մեջ, իմ անձնական փորձերով, ես հասա այն համոզմունքին, որ ամենավայրենի գազանն անգամ ազնվանում է, ընտելանում է ավելի խաղաղ կյանքի այն ժամանակ միայն, երբ նրան սիրում են, երբ նրան չեն վիրավորում>>