Հրատարակությունն ընդգրկում է Վահան Տերյանի բանաստեղծությունների «Գիշեր և հուշեր» շարքը (1908-1911)։ Այս շարքում Տերյանն ավելի է մոտեցել իրական կյանքին, ռեալիստական շեշտերով բացահայտել քնարական հերոսի տառապանքը, նրա՝ մեծ սիրո անընդհատ որոնումը («Վերջալուսին», «Միայնություն», «Ուշացած սեր», «Աշնան» և այլն)։
Վահան Տերյան (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), (հունվարի 28 (փետրվարի 9), 1885, Գանձա, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 7, 1920, Օրենբուրգ, Խորհրդային Ռուսաստան), նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։