What do you think?

Նավը լեռան վրա
Վեպում պատկերված է 1918-20 թթ. Հայաստանը` հայերի պայքարը թուրքերի դեմ, Սարդարապատի ճակատամարտը,Դաշնակցական Հայաստանի կամ Առաջին Հանրապետության տարիներն ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման բարդ ընթացքը։ Այդ ամենի ֆոնի վրա հեռավոր նավարկությունների նավապետ Արա Հերյանը Բաթում քաղաքում նավ է գնում, գնացքով բերում է Հայաստան,այնուհետև եզներով քաշում մինչև Քանաքեռ, որտեղ ամենատարբեր պատճառներով նավը երկար ժամանակկանգնած է մնում։
455 pages, ebook
First published January 1, 1943
Ratings & Reviews
Friends & Following
Create a free account to discover what your friends think of this book!
Community Reviews
Displaying 1 - 8 of 8 reviews
April 24, 2025
Ի՜նչ բացահայտում։
Չգիտեմ ոնց էր եղել, մեր տանը էս գիրքը չէր եղել, բայց երևի լավ էր, որովհետև եթե լիներ, պիտի լիներ 63 թվի սովետական հրատարակությունը, որը խմբագրվել ու հարմարացվել ա առանց Զարյանին նույիսկ տեղյակ պահելու (դրա մասին կա իրա օրագրում գրած)։ Փաստորեն, տասնյակ տարիներ ու մի քանի սերունդ էս ֆանտաստիկ գործը կարդացել ա խեղաթյուրված տեսքով։
Լավ ա, որ Սարգիս Խաչենց-Փրինթինֆոն հետ ա բերել ճիշտ տարբերակը։
Լավ ա, որ կարելի ա էս վեպով ճամփորդել Հայաստանի ամենաանհավատալի երկու-երեք տարիների միջով, թափառել նախահեղափոխանակ Երևանի փողոցներով, պատրաստվել թուրքերի հետ կռիվներին, սարսափել մեծամասնականների մոտալուտ ներխուժումից, ու վերջապես փորձել հեռավոր ծովերի նավապետ Հերեանի հետ գրողի տարած նավը հասցնել Սևան, որովհետև չես կարող ուղղակի նստել ու նայել, թե ոնց ա ամեն ինչ կործանվում, պիտի գոնե մի բան փորձես անես։

December 20, 2022
Վեպը բազմաթիվ թեմաներ է իր մեջ ընդգրկում՝ պատերազմական, մշակութային, հոգեվերլուծաբանական: Ավելին՝ նկարագրված դեպքերը՝ մինչ Հայաստանի՝ Սովետական Միության կազմի մեջ մտնելը, չափազանց նման են վերջին 2 տարվա ընթացքում կատարվող իրադարձություններին, Հայաստանում:
Զարյանը անչափ սիրուն է նկարագրում Հայաստանի բնությունը եւ շատ անգամ նույնականցնում է մարդկանց բնության հետ: Միեւնույն ժամանակ, նա մանրակրկտորեն պատկերում է մարդկային հոգեբանությունը եւ հարաբերությունները ծանր ժամանակներում:
Ինձ համար պակասում էր վեպի՝ կին հերոսների ավելի խորքային վերլուծությունները: Բացի այդ, գլխավոր հերոսը ինձ մոտ չառաջացրեց մեծ հիացմունք եւ տեղ-տեղ նա ինձ թվում էր մակերեսային, Հայաստանի հետ խորը կապ չունեցող, շատերին վերեւից նայող մի անձնավորություն:
Համենայն դեպս, վեպը բովանդակալից է, շատ գեղեցիկ գրված եւ մտածելու շատ առիթներ է տալիս:

September 14, 2023
Ափսոս չկարողացա ձեռք բերել վեպի իրական և ավարտուն տարբերակը։ Վեպում ամբողջական 400+ էջ գրված է երկար և մանրամասն, և իրականում յուրաքանչյուրին, ով կկարդա վեպը կհասկանա, որ նրա վերջին 3+ էջերը, ընդհանրապես կապ չունեն վեպի սկզբնամասի հետ։ Հետևությունները, իհարկե թողնում եմ ձեզ, իսկ ընդհանուր առմամբ բարդ գործ էր և դժվար էր առաջ գնում։
July 7, 2015
Լավագույն սփյուռքահայ գրողը@
January 21, 2019
Նավը Լեռան Վրա
Թվային տարբերակ
https://online.fliphtml5.com/nfycf/ekcx/

March 14, 2024
Հայի մասին։
<<Հայի սրտում երկիրը, հայրենիքը - ասել էր նրան արտասահմանում հանդիպած մի գաղթական - միայն անուշ յիշատակ չէ՝ այլ արիւնի հետ շրջող մի ոգեկանութիւն, առանց որի՝ աշխատանք, հարստութիւն, դիրք եւ փառք դառնում են անիմաստ։ Ամէն անգամ որ էս հեռուներում մի քիչ կեանք եմ վայելում - աւելացնել էր նա - մի հաջողութիւն եմ ձեռք բերում, ի՞նչպէս ասեմ, ինձ էնպէս թւում է, որ մի բանով զրկում եմ, վիրավորում մէջս ապրող էդ երկրի ոգին>> ...
Կոստան Զարեան

July 23, 2022
Իմ կարդացած վատագույն գրքերից էր, մի կերպ եմ կարդացել։ Տեղ-տեղ շատ սիրուն ա գրած, բայց ընդհանուր առմամբ ձանձրալի ա
Read
April 27, 2012j gvj
Displaying 1 - 8 of 8 reviews