Jump to ratings and reviews

ԽՈՍՔ՝ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՍԻ

Նախաբանի փոխարեն.

Ներհայեցումներիցս մեկի ժամանակ հանդիպեցի նախամարդուն՝ ճիշտ այն պահին, երբ գտնվում էր կենդանական վիճակից մարդկայինին անցնելու կամրջին, բայց ինձ համակած, երբևէ չտեսնված ամոթը թույլ չտվեց զրուցելու չափ մոտ գնալ նրան, իսկ երբ նա ինձ նայեց մարդու կողմից երբևէ տրված բոլոր հարցերը մարմնավորող հայացքով՝ անմեղություն ճառագող ժպիտով, ես, մտաբերելով մարդկային իմացության բոլոր հետևանքները, ուժերի առավելագույն լարումով միայն կարողացա գոռալ․ «Չիմացությունդ քո պաշտպանությու՜նն է, չիմացությունդ քո պաշտպանությու՜նն է, …», ու սթափվեցի սեփական աղաղակումից՝ շուրթերիս զգալով ծորացող, նրան չասված բառեր, որոնք զգուշացմանս շարունակությունն էին. « …` ինքդ քեզանի՜ց, ինքդ քեզանի՜ց …»։

Հետո ես նրան հանդիպեցի ևս մեկ (վերջին) անգամ՝ արդեն իր նախաձեռնությամբ, երբ ինքս էի կանգնած մարդուց Բարձրագույն Ես-ին անցնելու կամրջին, որտեղ նա, մահին նախորդող ու մահն ազդարարող վերջին շնչի հանգստությամբ, շշնջաց զգուշացմանս պատասխանը. «Գիտե՜մ, գիտե՜մ, ․․․», ու հեռացավ՝ շուրթերիս թողնելով անմեղություն ճառագող իր ժպիտը. որ ինքնարարումն այլընտրանք չունի …

178 pages, Hardcover

First published January 1, 2022

Loading...
Loading...

About the author

Տիգրան Գորշ

8 books2 followers
Իմաստասեր, իրավաբան (փաստաբան)։ Փիլիսոփայական կոնցեպցիան՝ ինքնարարում առ Բարձրագույն Եսը։ Ստեղծագործություններն առկա են Հայաստանի, Արցախի և այլ երկրների գրադարաններում, ուսումնական հաստատություններում, ինչպես նաև հասանելի են համացանցում։

Ratings & Reviews

What do you think?

Friends & Following

Create a free account to discover what your friends think of this book!

Community Reviews

5 stars
0 (0%)
4 stars
0 (0%)
3 stars
0 (0%)
2 stars
0 (0%)
1 star
0 (0%)
No one has reviewed this book yet.